00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
«Ներդաշնակ զույգ»․ Մարջան Ավետիսյանի և ամուսնու ջերմ լուսանկարը ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մանրամասներ Արփինե Հովհաննիսյանի հարսանիքից«Իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից». Ավագանու անդամը` շների հարձակման դեպքերի մասին «Եկել ենք Արցախ․ փնտրում ենք Հակոբ Արշակյանին»ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Զվարթնոց»-ում իրականացվում են ռումբի որոնողական աշխատանքներՖրանսիայում ձերբակալել են «դեղին բաճկոններ» շարժման առաջնորդին Բացահայտվել են Լուսաձոր համայնքի ղեկավարի ապօրինությունները «Սնիկերս», «Մարս», «Էմ ընդ Էմս»-ը՝ մինչև 260 դրամ. թանկացում և գնանկում քաղցրավենիքի շուկայում (լուսանկարներ)ՀՀ ՄԻՊ-ը Արցախում այցելել է ՌՈ, ՔԿՀ եւ զինվորական հոսպիտալ Քաղաքացին փորձում է պայթուցիկ սարք տեղադրել օդանավակայանում. ահազանգ ԱԻՆ-ում

Ձմեռային անվադողերով չերթևեկելու համար 20.000, իսկ լուսարձակները չմիացնելու համար 5000 դրամ տուգանք կսահմանվի

ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովում ԲՀԿ պատգամավոր Արթուր Դալլաքյանի հեղինակած՝ «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագիծը հանձնաժողովի նիստում ընդունվեց առաջին ընթերցմամբ: Նախագիծը սահմանում է՝ դեկտեմբերի 1-ից մարտի 31-ը վարորդների համար պարտադիր է ձմեռային անվադողերով և «մոտակա» լուսարձակները միացրած վիճակում երթևեկելը: 

Ձմեռային անվադողերով չերթևեկելու համար նախատեսվում է 20 հազար, իսկ մեքենան առանց «մոտակա» լուսարձակները միացրած վիճակում վարելու համար՝ 5000 դրամ տուգանք: Թեմայի վերաբերյալ զրուցել ենք օրենքի նախագծի հեղինակ ԲՀԿ պատգամավոր Արթուր Դալլաքյանի հետ:

- Ինչու որոշեցիք այսպիսի նախաձեռնությամբ հանդես գալ, առաջարկի հիմքում փաստական ինչ տվյալներ և ուսումնասիրություններ են:

-Մեր տարածաշրջանում ճանապարհատրանսպորտային երթևեկության անվտանգության նորմերը ցածր շեմի վրա են: Տվյալները ցույց են տալիս, որ ձմեռային ամիսներին վթարների թիվը կտրուկ աճում է: Ուսումնասիրեցինք տարբեր երկրների փորձը՝ հասկանալու՝ ինչպես են ապահովում եղանակով պայմանավորված վթարների նվազագույն շեմը: Ուսումնասիրելիս հասկացանք, որ երկու կարևոր կարգավորում չունենք մեր երկրում, մեկը վերաբերում էր ձմեռային անվադողերով երթևեկելուն, մյուսը՝ լուսարձակները միացրած երթևեկելուն: Լուսարձակը միջազգային ստանդարտներով համար մեկ զգուշացնող ու անվտանգություն ապահովող նորմն է, որով  եռակի- քառակի անգամ բարելավվում է տեսանելիությունը և տարածքի, և մեքենայի՝ հետիոտնի համար: Հետիոտնը լույսից լարվում է, կենտրոնանում: ԵԱՏՄ երկրների, եվրոպական երկրների մեծ մասը օգտագործում են լուսային լապտերները որպես պարտադիր սկզբունք: Ավտոմեքենա արտադրող ընկերությունները նույնպես գնացել են անվտանգությանը հետևելու սկզբունքով, արտադրվող մեքենաների լուսարձակները միանում են, երբ մեքենան գործի ես գցում, այսինքն լուսարձակ միացնելու խնդիրը մարդու վրա չի դրված, այն միանում է ավտոմատ:

- Օրենքի նախագծով ինչ է սահմանվում հայ վարորդի համար: 

-Տեսեք՝ երկրներ կան, որոնք օրենքով կարգավորում են՝ մեքենայի լուսարձակները պետք է միացված լինեն միշտ, երբ մեքենան ընթացքի մեջ է, մենք այս նախագծով առաջարկում ենք գոնե չորս ամիս, եղանակով պայմանավորված, պարտադիր դարձնել լուսարձակները միացնելը, և այդ ամիսներին ձմեռային անվադողերով երթևեկելը: Ժամկետում  տեսանելիության և ճանապարհային խնդիրներ առաջացնող ամիսներն են՝ Դեկտեմբերի 1-ից- Մարտի 31-ը: Ձմեռային անվադողերով չերթևեկելու համար նախատեսվում է 20 հազար դրամ տուգանք, և մեքենան տեղափոխվելու է հատուկ պահպանության տարածք: Նույնը լուսային լապտերների մասով, տվյալ ամիսներին երթևեկելիս պարտադիր նորմ է դառնալու լուսային լապտերները միացնելը, այս օրենքի խախտման դեպքում նախատեսվում է տուգանք՝ 5000 դրամ: Լուսարձակների ու անվադողերի այս հարցը օրենքով կարգավորված չէ մեզ մոտ, ամեն տարի կառավարութունն ու ՏԻՄ-երը հորդորում են մեքենան վարել ձմեռային անվադողերով և լուսարձակները միացրած, բայց քանի որ չկա օրենք, չի էլ վերահսկվում: Եթե այս նախագծի արդյունքը նկատելիորեն արդյունավետ լինի, ես նորից հանդես եմ գալու ժամկետները երկարաձգելու նախաձեռնությամբ: 

-Կառավարության կողմից առաջարկ եղավ տարանջատել տուգանքի չափը և ավելի բարձր տուգանք սահմանել հանրային երթուղիների և տաքսիների համար: Դուք դեմ էիք, կարծես թե, այնուամենայնիվ, նախագծի մեջ այս մասով փոփոխություն նախատեսո՞ւմ եք:

-Ես այդ հին բաժանարար սկզբունքին ամբողջությամբ դեմ եմ: Ոլորտը մի քանի մասի բաժանելով արդյունք չենք ստանա, որովհետև պետավտոտեսուչը այդ պահին չի կարողանա հիմնավորել մեքենան տաքսի է, թե՝ ոչ, այդ պահին իր ընտանիքին է տեղափոխում, թե օրինակ՝ ծառայություն է մատուցում: Այսօր «Յանդեքս», «ՋիՋի» և այլ ծառայություններ կան, որոնց մեքենաներն արտաքին տեսքից տաքսի չեն հիշեցնում ամենևին: 200.000 տաքսու ծառայություն մատուցողներից 5 տոկոսն են գրանցված, ինչու այդ 5 տոկոսը տուժի, մյուսները, նույն գործն անելով, արտոնյալ կարգավիճակ ստանան: Կառավարությունն առաջարկում է հանրային երթուղիներն ու տաքսիները տուգանել 25.000 դրամ, իսկ ոչ հանրային ծառայություն մատուցող վարորդներին՝ 15000 դրամ: Դեմ եմ այս սկզբունքին, և փոփոխություն այս մասով չի լինի նախագծում, 20.000 կմնա ընդհանուր շեմ:

- Անվադողերի ո՞ր տեսակն եք նախատեսում պարտադիր դարձնել այդ ամիսներին:

-Անվադողերը տարբերակելու միջազգային կարգ կա, աշխարհում 5 տեսակի անվադողեր են հայտնի՝  ձմեռ, մայրուղի, արագընթաց, ունիվերսալ, ունիվերսալ արագընթաց: Այս 5 նորմից ես կողմ եմ «ձմեռ» տարբերակին, որի վրա փաթիլի նշան կա, կարծում եմ՝ սա ամենաապահովն է, նախագծում էլ հենց այդ տեսակն եմ նշել: 

-«Իմ քայլը» պատգամավոր Արեն Մկրտչյանը պնդեց, որ այս նախագիծը սոցիալական բեռ է դառնում քաղաքացիների համար, ի՞նչ կարծիքի եք այս մասին:

-Այդ բեռը անվտանգ երթևեկություն ունենալու համար ոչինչ է, նժարին մարդկային կյանքն է դրված: Ես վստահ եմ՝ քաղաքացիների մեծ մասը դրական է արձագանքելու: Մեկ տարի հետո մենք կտեսնենք նախագծի արդյունավետությունն ու վթարների թվի նվազումը:

-Նախագիծը հանձնաժողովի նիստում առաջին ընթերցմամբ ընդունվեց, փոփոխություններից ու լրացումներից հետո, հավանաբար կընդունվի նաև երկրորդ ընթերցմամբ, իսկ օրենքն ընդունելու դեպքում, այն ե՞րբ կմտնի ուժի մեջ:

-Նախագիծը քննարկման փուլում է, այո, վիճակագրություններ ու տվյալներ կան, որոնցով պետք է լրացնել ու հագեցնել այն, որից հետո, ես էլ եմ վստահ՝ կընդունվի երկրորդ ընթերցմամբ: ԱԺ լիագումար նիստում ընդունվելուց հետո՝ օրենքն ուժի մեջ կմտնի և կկիրառվի այս տարի Դեկտեմբերի 1-ից:

Աիդա Կիրակոսյան 

Լրահոս
23 Փետ
Աննա Սեդոկովան ակնարկել է չորրորդ հղիության մասին Ինչ նվիրել ամուսիններին փետրվարի 23-ին․ հուշում է Թինա Կանդելակին «Ներդաշնակ զույգ»․ Մարջան Ավետիսյանի և ամուսնու ջերմ լուսանկարը Էրդողանը սպառնացել է «առավել վճռական գործողություններ» նախաձեռնել Սիրիայում Ֆրանսիայի ՊՆ-ն հայտարարել է Նիգերում 120 ահաբեկչի վերացման մասին Ջերմաստիճանը շարունակում է բարձրանալ. Առաջիկա 5 օրերի եղանակի կանխատեսում Ովքեր են արհեստական խուճապ ստեղծում կորոնավիրուսի մասին ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մանրամասներ Արփինե Հովհաննիսյանի հարսանիքից«Իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից». Ավագանու անդամը` շների հարձակման դեպքերի մասին «Չհամոզեք, երգ չեմ գրելու»«Եկել ենք Արցախ․ փնտրում ենք Հակոբ Արշակյանին»ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Զվարթնոց»-ում իրականացվում են ռումբի որոնողական աշխատանքներՖրանսիայում ձերբակալել են «դեղին բաճկոններ» շարժման առաջնորդին Ես գալիս եմ, տեղ ու ժամ ասա․ Մենուա ՀարությունյանԲացահայտվել են Լուսաձոր համայնքի ղեկավարի ապօրինությունները Եգիպտոսի դատարանը արդարացրել է երկրի նախկին նախագահի որդիներին «Սնիկերս», «Մարս», «Էմ ընդ Էմս»-ը՝ մինչև 260 դրամ. թանկացում և գնանկում քաղցրավենիքի շուկայում (լուսանկարներ)ՀՀ ՄԻՊ-ը Արցախում այցելել է ՌՈ, ՔԿՀ եւ զինվորական հոսպիտալ ՌԴ-ի և Թուրքիայի պաշտպանության նախարարներն անդրադարձել են Իդլիբի հարցին Քաղաքացին փորձում է պայթուցիկ սարք տեղադրել օդանավակայանում. ահազանգ ԱԻՆ-ում Նախարարն Աբու Դաբիում ներկայացրել է տարածաշրջանային տեխնոլոգիական կենտրոն դառնալու Հայաստանի նպատակը Հասարակական անվտանգության ապահովմանն ուղղված ուժեղացված ծառայություն` Նոր Նորքում (տեսանյութ)«Ավելի լավ է զգուշավորության չափն անցնել, քան հետո կրակն ընկնել համաճարակի ձեռքը» Գրպանահատություն` երթուղայինում (տեսանյութ)Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն Միլիոնների գնումներ մեկ անձից. ովքե՞ր են Նոր Հայաստանի «հաջողակները» Աշխատանքային խումբ է գործուղվել Մեղրիի բժշկասանիտարական հսկիչ կետ Փետրվարի 23-ին Երեւանում նշելու են Բուն Բարեկենդանը «Շնորհավոր, երջանիկ լինեք»․ Արմեն Աշոտյանը շնորհավորել է Արփինե ՀովհաննիսյանինԻտալիայի քաղաքներից մեկը «փակվել է» կորոնավիրուսի հաստատված 6 դեպքերից հետո Իրանում կորոնավիրուսից մահվան նոր դեպք է գրանցվել. կա 28 վարակված Ստեփանակերտում տեղի ունեցավ ՀՀ եւ ԼՂՀ Անվտանգության խորհուրդների երրորդ համատեղ նիստը (տեսանյութ) Հայտնի է` որ հայ պատգամավորներն են ընտրվել Իրանի խորհրդարան Հայ խորհրդարանականները հանդիպել են Դանիայի խորհրդարանական օմբուդսմենի հետ Փաշինյանը փորձում է սրբագրել Մյունխենում տեղի ունեցածը, բայց` ապարդյուն. Անդրանիկ Թևանյան Կապանում 17-ամյա աղջկա մոտ կեղծ ռուսական թղթադրամներ են հայտնաբերվել Դելֆինը շնորհակալություն է հայտնել ձկնորսներին՝ իր փոքրիկի կյանքը փրկելու համար (տեսանյութ)Երևանում տրակտորով բարձված քարշակը բախվել է մի քանի ավտոմեքենայի և կողաշրջվել Էջմիածին քաղաքում 36-ամյա տղամարդուն գնդակահարած անձը ձերբակալվել է. ՈստիկանությունՊարգևավճարները եղել են ծաղիկների և հոտնկայս ծափերի տեսքով. Հասմիկ Պապյան Հայաստանի ոստիկանության բոլոր բաժիններում տեսախցիկներ կտեղադրվեն Փնտրվում է «բովանդակություն». Աշոտյանը՝ Նիկոլ Փաշինյանի ելույթի մասինՀանրաքվեն պետք է դառնա կիսատ թողնված հեղափոխության ռեստարտ. Ժիրայր Սեֆիլյանը՝ ՀՀ-ի ներքին ու արտաքին քաղաքականության մասինԱռաջին լուսանկարներն Արփինե Հովհաննիսյանի հարսանիքից Սոչիում հայազգի ուսուցիչը փորձել է խեղդել անկարգ աշակերտին (տեսանյութ) Երևանում կնոջ դի է հայտնաբերվել Վարկերը վերակառուցվելու, իսկ տույժ-տուգանքները ներվելու են. Արայիկ Հարությունյան (տեսանյութ) Ոստիկանության բարեփոխումների արդյունքում կադրային ջարդ չի լինելու. Տիգրան ԵսայանԱլեն Սիմոնյանը ներկա կգտնվի Ուրուգվայի նորընտիր նախագահի պաշտոնի ստանձնման արարողությանը Մյասնիկյան պողոտայում «ԿամԱԶ»-ը վրաերթի է ենթարկել քաղաքացուն
Ամենադիտված
Առեղծվածային դեպք՝ Էջմիածնի դպրոցներից մեկում (տեսանյութ)Առաջին լուսանկարներն Արփինե Հովհաննիսյանի հարսանիքից «Այ սա էր մաստեր-կլասը». Արմեն Աշոտյանը տեսանյութով հիշեցրել է ԵԽԽՎ-ում Սերժ Սարգսյանի ելույթըԺամանակին այդ մոլախոտերին ուղարկել եմ Օմար՝ դարձնելով կուռկուռի ձագ. Արթուր Ալեքսանյան Ուսուցչուհու և աշակերտի ինտիմ հարաբերությունների տեսանյութը հայտնվել է համացանցումԵրեխայի միսը վերցրել էր բերանն ու գզում էր. թափառող շունը հարձակվել է երեխայի վրա (տեսանյութ)Մերսման սրահի 42-ամյա աշխատակիցը բռնաբարել է 5-ամյա երեխայինՎիտալի Բալասանյանը՝ Փաշինյան-Ալիև հանդիպման մասին«Շնորհավոր, երջանիկ լինեք»․ Արմեն Աշոտյանը շնորհավորել է Արփինե ՀովհաննիսյանինՓաշինյանը Հայաստանում սահուն կարողանում է ստել, իսկ Ալիևի դիմաց ճշմարտությունը կմկմալով էլ չի կարողանում ասել. Իշխանյան
Շմայսի որդու լուսանկարները՝ ծառայությունից Ryanair–ի Միլան-Երևան չվերթից տուժածների թվում երեխաներ, հղի կանայք կան. նոր մանրամասներ Սյունիքում 3 զինվորների մահից հետո սպաները 50 հոգով հարձակվել են հրամանատարների վրա. Hraparak.amՈւզում են իմ անվան հետ կապել, կգա ժամանակը բոլորը կխաբնվեն. Շմայսը՝ մահացած զինվորի գործով որդու ձերբակալության մասինԱշնանը մահացած հայտնաբերած տղամարդը կապ չունի Հայկ Հարությունյանի հետ. Քննչական կոմիտեՏյումենում սպանել են հայազգի «քրեական հեղինակությանը» (տեսանյութ)Մոր կողմից խոշտանգման ենթարկված աղջիկը մահացել է«Ծնունդդ շնորհավոր, լա լա լա լա լա»Տղամարդը պոռնոֆիլմ դիտելիս գլխավոր դերում հայտնաբերել է իր կնոջը Մի «կեղտոտ» ստոպ կադրի պատմություն
«Զվարթնոց օդանավակայանի անվտանգության աշխատակցի ոչ պատշաճ վերաբերմունքը ստիպեց հրապարակել այս լուսանկարը»Շմայսի որդու լուսանկարները՝ ծառայությունից Հայ զույգը սեռական հարաբերություն է ունենում Երևանի կենտրոնում (տեսանյութ)Ryanair–ի Միլան-Երևան չվերթից տուժածների թվում երեխաներ, հղի կանայք կան. նոր մանրամասներ Դեպքի օրը բժիշկներն իրեն հայտնել են, թե իր երեխան տառապում է քաղցկեղով․ ինչ է պատճառաբանել «Բրաբուսի» վարորդըՍյունիքում 3 զինվորների մահից հետո սպաները 50 հոգով հարձակվել են հրամանատարների վրա. Hraparak.amՈվ է Երևանում 16-ամյա աղջկան խեղդամահ արած երիտասարդը (լուսանկարներ)Ուզում են իմ անվան հետ կապել, կգա ժամանակը բոլորը կխաբնվեն. Շմայսը՝ մահացած զինվորի գործով որդու ձերբակալության մասինԳաղտնի նկարահանում․ ոստիկանապետը զրուցում է զենքով «Էրեբունի պլազա» մտած քաղաքացու հետ. Auroranews Դեկտեմբերի 29- ին, 23.45 սեքսով չեն զբաղվում. Նազենի Հովհաննիսյան (լուսանկար)