00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Ռոբերտ Քոչարյանն ուղերձ է հղել Արցախի Հանրապետության ժողովրդինԳերմանիան ինքնաթիռ է ուղարկել Իտալիա կորոնավիրուսով վարակված հիվանդներին հիվանդանոց տեղափոխելու համար (լուսանկարներ)Ինչո՞ւ վարչապետը չի լուծում Լարսի խնդիրը. ԲագրատյանՖրանսահայ գործիչ Պատրիկ Դևեջյանը մահացել է կորոնավիրուսիցԱրցախը ոչ հայկական հարց է, ոչ էլ նույնիսկ տարածաշրջանային․ Արթուր ԴանիելյանԴաժան հարց եմ տալիս, բայց այլ տարբերակ չի մնում. Դավիթ Սանասարյան «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը Երևանի համայնքներում շարունակում է ախտահանման աշխատանքները (տեսանյութ) Պետք է արգելվի Արցախի պաշտպանության բանակի անձնակազմի մասնակցությունն ընտրություններին․ Ժիրայր ՍեֆիլյանՆոր մանրամասներ՝ ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածներիցԵրևանում ամենօրյա ռեժիմով կատարվում են ախտահանիչ միջոցառումներ

Հանրաքվեն պետք է դառնա կիսատ թողնված հեղափոխության ռեստարտ. Ժիրայր Սեֆիլյանը՝ ՀՀ-ի ներքին ու արտաքին քաղաքականության մասին

Երկրի ներքաղաքական իրադարձությունների, Արցախյան հիմնահարցի, պաշտպանության ոլորտում բարեփոխումների և  իշխանության կադրային քաղաքականության մասին ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակիցը զրուցել է Արցախյան պատերազմի մասնակից, հայաստանյան մի շարք հասարակական-քաղաքական շարժումների նախաձեռնող, «Սասնա Ծռեր» Համահայկական Շարժման ղեկավար անդամ Ժիրայր Սեֆիլյանի հետ:
 
- Ո՞րն է սահմանադրական փոփոխությունը հանրաքվեի դնելու վերաբերյալ Ձեր դիրքորոշումը: Քարոզչական ո՞ր ճակատում կտեսնենք ձեզ: Արդյո՞ք կա ՍԴ-ում ճգնաժամ և այդ ճգնաժամի լուծման միակ տարբերակը հանրաքվեն էր:
 
-Մենք պետական կառավարման բոլոր հարցերին ցուցաբերում ենք համակարգային մոտեցում:
Բնականաբար, հանրաքվեի նման կարևոր հարցին առավել ևս չենք կարող մակերեսայնորեն վերաբերվել:
Այս հանրաքվեի հարցն առաջացավ բացառապես գործող իշխանության ոչ համակարգային գործելակերպի պատճառով: 2018 թ. ապրիլի 23-ից հետո, երբ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց, Նիկոլ Փաշինյանը և նրա թիմը հրաժարվեցին հեղափոխությունից և որդեգրեցին ռեժիմի իրավահաջորդությունը՝ հույս ունենալով, որ թավշյա մարտավարությամբ հնարավոր կլինի քիչ-քիչ դրական փոփոխություններ կատարելու միջոցով ի վերջո հասնել արդյունքի: Մենք և մի շարք այլ հեղափոխական ուժեր և գործիչներ ի սկզբանե զգուշացնում էինք, որ նման մոտեցումը փակուղային է և ծնելու է ռևանշի վտանգ: Ցավոք սրտի, մեր կանխատեսումները վաղուց իրականություն են դարձել, սակայն, իշխանությունը մինչ օրս չի հրաժարվում իր գործելակերպից:
 
Սահմանադրական դատարանի և, առհասարակ, դատական իշխանության ճգնաժամի պատճառը պետական կառավարման համակարգի՝ հետզհետե խորացող ընդհանուր ճգնաժամն է, ուստի պետք է լուծվի համակարգորեն:
Բացի այդ՝ թե Սահմանադրական դատարանի, և թե մյուս ճգնաժամերը, ինչպես արդեն ասացի, իշխանության թավշյա գործելակերպի հետևանք են:
 
Այո՛, Սահմանադրական դատարանի 7 անդամները պետությունը զավթած և իշխանությունը յուրացրած մաֆիայի անդամներ են և պետք է ոչ միայն հեռացվեն, այլ նաև ենթարկվեն քրեական պատասխանատվության: Ինչպես տեսնում ենք, դրա փոխարեն իշխանությունը նրանց պետական կաշառք առաջարկեց թոշակի գնալու դիմաց: Սակայն, տեսնելով, որ նրանք կարծես թե չեն ուզում օգտվել այդ առաջարկից, որոշեցին հարցը լուծել հանրաքվեի միջոցով:
 
Մինչդեռ հստակ է, որ նույնիսկ առանց մյուս հարցերը լուծելու՝ իշխանությունը կարող էր Սահմանադարական դատարանի դատավորներ նշանակելու կամ թեկուզ ԱԺ 2/3-ով Սահմանադրության 213-րդ հոդվածը փոփոխելու միջոցով հանգուցալուծել Սահմանադրական դատարանի թնջուկը:
 
 
Բայց, ինչպես միշտ, իշխանությունը չկարողացավ բավարար կամք ցուցաբերել և այս հարցը նույնպես բարդեց ժողովրդի ուսերին:
 
Մեր պատկերացմամբ՝ հանրաքվեն չի կարող ընդամենը «այո-ոչ»-ի մեջ մնալ: Հանրաքվեն պետք է դառնա համակարգային փոփոխությունների մեկնարկ: Իշխանությունը պետք է «այո»-ին կցի քաղաքական խոստումների փաթեթ, այն է՝ իրականացնել հեղափոխության մանդատով իրեն հանձնարարվածը, որ արդեն երկու տարի խուսափում է անել: Փաթեթն առնվազն պետք է պարունակի ռեժիմի իրավաքաղաքական գնահատականը, անցումային արդարադատությունը, ներառյալ՝ քրեական արդարադատությունը (Հայկական Նյուրնբերգ) և լյուստրացիան, այդ թվում՝ ռեժիմի մաս կազմած կուսակցությունների արգելում, զուգահեռաբար՝ նոր Սահմանադրությունը, ընտրական համակարգի փոփոխությունը և արտահերթ ընտրությունները:
 
Քանի որ գործող իշխանությունը նախապես հանրաքվեի վերաբերյալ որևէ քննարկում չի կազմակերպել, չի խորհրդակցել, պարզաբանման կարիք ունեցող հարցեր են առաջացել, ուստի մենք ուզում ենք խորհրդակցել գործող իշխանության հետ, որպեսզի կարողանանք ապագայի նկատմամբ պատասխանատու և ճիշտ որոշում կայացնել:
 
 
-Ինչպե՞ս եք վերաբերվում Նիկոլ Փաշինյանի կադրային քաղաքականությանը` հատկապես պաշտպանական ոլորտում և դատական համակարգում:
 
Նիկոլ Փաշինյանի կադրային քաղաքականությունն անընդունելի է: Այստեղ ևս չկա համակարգային մոտեցման որևէ սկզբունք: Հաճախ վատագույններն են առաջին դիրքերն զբաղեցնում: Նախկին ռեժիմի օրոք նշանակված օդիոզները մնում են իրենց տեղերում:
 
Դատական համակարգը մնում է մաֆիայի ձեռքում, որևէ տեղաշարժ չկա: Դատաիրավական բարեփոխումների հերթական ռազմավարությունն իսկապես հերթական է՝ նախորդ ռեժիմից ժառանգած արժեքներով և տրամաբանությամբ: Կիսատ-պռատ վեթինգը, որ իբրև թե պետք է արվի, ոչինչ չի փոխելու:
 
Դատաիրավական համակարգը պետք է փոխվի թե կառուցվածքային-գործառութային և թե կադրային առումներով: Այս վերջին առումով՝ հիմնավորապես: Ներկայիս դատավորներից կամ բարձրաստիճան իրավապահներից քչերը կան, որ արժանի են իրենց պաշտոններին:
 
Պաշտպանական ոլորտում ևս նույն նեխած ու բարձիթողի վիճակն է: Ներկայումս այդ ոլորտը հիմնականում խորհրդառուսական համակարգի գավառական պատճեն է: Ոլորտը պետք է արմատապես փոփոխվի՝ հիմք ընդունելով ազգային շահերը, տարածաշրջանի առանձնահատկությունները, արդիական պահանջները և ազգային յուրահատկությունները: Սկզբի համար անհրաժեշտ է գրեթե ամբողջությամբ զտել ոլորտի քաղաքական ու հայեցողական պաշտոնյաներին, բարձրագույն հրամանատարական ու սպայական կազմին, զուգահեռաբար՝ պետության ձեռքում կուտակել բավարար միջոցներ՝ բանակի վերազինման ու արդիականացման, ինչպես նաև պաշտպանական արդյունաբերության կայացման համար: Եվ պետք է ստեղծել մասնագիտական ուղեղային կենտրոն՝ մեկը մեկից բխող երեք մակարդակի փաստաթղթերի՝ ազգային անվտանգության ռազմավարության, պաշտպանական ռազմավարության և ռազմական ռազմավարության մշակման համար, որոնց հիման վրա հնարավոր կլինի ձևավորել արդիական և մեր անվտանգային շահերն իրացնելու ունակ անվտանգային-պաշտպանական համակարգ:
 
-Հնարավո՞ր է՝ հենց այս խնդիրներով են պայմանավորված բանակում խաղաղ պայմաններում զոհերի թվի աճը:
 Ինչպիսի՞ փոփոխություններով և ի՞նչ քայլերով է հնարավոր փոխել իրավիճակը բանակում:
 
 Վերջին շրջանի մահվան դեպքերը, ի հավելումն այդ հիմնարար պատճառների, ունի նաև ներկայիս իրավիճակի հետ կապված ուղիղ պատճառ: Արցախում կա աննախադեպ և դրանով հանդերձ՝ վտանգավոր ընտրական ակտիվություն, որի մեջ գլխովին ներքաշված է տեղի մաֆիան: Եվ մաֆիան ընտրական գործընթացում ներգրավել է նաև հրամանատարական կազմին, որ իր գործը թողած՝ օրնիբուն զբացված էր քաղաքական ինտրիգներով և վազվզոցով, ուստի զորքը մնացել էր անտեր և առկա կրիմինալը գլուխ էր բարձրացրել: Հատկապես լարված էր մինչ փետրվարի 15-ն ընկած ժամանակահատվածը, քանի որ նախագահների և պատգամավորների թեկնածուների առաջադրման փուլն էր և ուժերի վերադասավորումներ էին տեղի ունենում, որին մասնակցում էին նաև հրամանատարները: Մահվան դեպքերը հենց այդ շրջանում տեղի ունեցան: Փետրվարի 15-ից հետո, երբ թեկնածուների առաջադրումներն ավարտվեցին, հրամանատարները հիմնականում վերադարձան իրեն գործին, և զորքի կյանքը փոքր-ինչ հունի մեջ ընկավ: Սակայն, եթե պայքարը թեժանա, նույն անկառավարելի վիճակը կրկնվելու է՝ դրանից բխող ծանր հետևանքներով:
 
Բանակում մահվան դեպքերը նախ նվազեցնելու, ապա նաև բացառելու համար, արդեն ասացի, որ առաջին քայլը պետք է լինի ղեկավար և հրամանատարական կազմի զտումը, ինչպես նաև՝ մեղավորների բացահայտումն ու պատասխանատությունը: Այս միջոցառումը պետք է իրականացվի նաև հետաքննչական ու քննչական մարմիններում և դատախազությունում: Հաջորդները, որ կփոխարինեն նրանց, պետք է իմանան, որ կրկնության դեպքում շատ ավելի խիստ են պատժվելու:
 
Բնականաբար, անհրաժեշտ են համակարգային, որոշ դեպքերում՝ երկարաժամկետ և/կամ մշտական միջոցառումներ, այդ թվում՝ կրթական և մշակութային, որպեսզի բանակում հաստատվի զորական եղբայրության մթնոլորտ:
 
-Անդրադառնանք Փաշինյան-Ալիև Մյունխենյան հանդիպմանը, արդյո՞ք վարչապետը ճիշտ ռազմավարություն է ընտրել Արցախյան հարցի վերաբերյալ:
 
Արցախի հարցը գետնի վրա լուծված է: Պարզապես այդ լուծումը հարկավոր է արձանագրել և ամրագրել: Արցախի հարցի լուծումը հայկական հարցի, ՀՀ հարցի լուծման օրգանական բաղադրիչն է: Քանի դեռ պետության պաշտոնական հայեցակարգի հիմքում Հայկական ԽՍՀ-ի, այլ ոչ թե 1918 թ. Հանրապետության իրավահաջորդությունն է, Արցախի հարցի լուծումը ոչ միայն կմնա կիսատ, այլև հետզհետե կվերածվի ինքնիշխանության ու պետականության հիմնական մարտահրավերի: Հնարավոր չէ մնալ Հայկական ԽՍՀ-ի, այսինքն՝ Լենին-Աթաթուրք դաշինքի և ստալինյան սահմանների իրավահաջորդ և դուրս գալ դավաճանական ուղուց ու ազգային շահ սպասարկել: Առայժմ Փաշինյանը նախկինների գծած այս ուղին չի մերժել, ուստի ստիպված է դիմակայել իր առջև դրված դավաճանական առաջարկներին և նախորդների նման խրվել ճահճի մեջ:
Սխալ հայեցակարգը չի կարող ծնել ճիշտ ռազմավարություն: Հարկավոր է սթափվել և որդեգրել 1918 թ. Հանրապետության իրավահաջորդության վրա հիմնված իրավաքաղաքական հայեցակարգը, որից կծնվի Լենին-Աթաթուրք դաշինքով ու ագրեսիայով Հայաստանի Հանրապետության օկուպացված տարածքը դեօկուպացիայի ենթարկելու ռազմավարություն: Այդպիսի ռազմավարությունը մեզ ներկայիս պաշտպանվողի դիրքից կբերի պահանջատիրոջ դիրքի, կազատի մեզ Արցախի կեղծ անկախության ու սուբյեկտացման համար անիմաստ և ի վնաս մեզ ջանքեր գործադրելուց: Դրա փոխարեն՝ հնարավորություն կտա ընդամենը զբաղվել Արցախը որպես ՀՀ դեօկուպացված տարածք ՀՀ տարածքում և իրավազորության ներքո ինտեգրելու խնդիրներով: Նման իրավիճակում Մինսկի խումբը կարող է և պետք է կատարի իր միջնորդական և կայունարար դերը՝ հնարավոր լարումներից խուսափելու և տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար:
Միշտ պետք է նկատի ունենանք, որ Արցախի կեղծ անկախությունը շատ ավելի խոցելի է դարձնում մեզ և մեծացնում է պատերազմի հավանականությունը:
 
-Իշխանությունների ո՞ր քայլերն են, որոնց դեմ եք կտրուկ, և արդյո՞ք հանդիպումներ, քննարկումներ չեք ունենում նրանց հետ: 
 
Համակարգային փոփոխությունների փոխարեն տեղային և ժամանակավոր լուծումներ ենթադրող բոլոր քայլերը:
Առաջին տեղում, իհարկե, սև-սպիտակի արհեստական ձևաչափն է, որը նա ամեն գնով պահպանում է իր համար նախկինների ֆոնի վրա հարմարավետ դիրք ապահովելու նպատակով: Սրա հետ սերտորեն կապված է նախկինների 5-րդ շարասյան նկատմամբ թավշյա վերաբերմունքը, ինչը հղի է ռևանշով և պետականության համար ռեալ վտանգներով:
 
Աիդա Կիրակոսյան
Լրահոս
29 Մար
Ռոբերտ Քոչարյանն ուղերձ է հղել Արցախի Հանրապետության ժողովրդինԳերմանիան ինքնաթիռ է ուղարկել Իտալիա կորոնավիրուսով վարակված հիվանդներին հիվանդանոց տեղափոխելու համար (լուսանկարներ)Ինչո՞ւ վարչապետը չի լուծում Լարսի խնդիրը. ԲագրատյանՖրանսահայ գործիչ Պատրիկ Դևեջյանը մահացել է կորոնավիրուսիցԱրցախը ոչ հայկական հարց է, ոչ էլ նույնիսկ տարածաշրջանային․ Արթուր ԴանիելյանԴաժան հարց եմ տալիս, բայց այլ տարբերակ չի մնում. Դավիթ Սանասարյան «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը Երևանի համայնքներում շարունակում է ախտահանման աշխատանքները (տեսանյութ) Պետք է արգելվի Արցախի պաշտպանության բանակի անձնակազմի մասնակցությունն ընտրություններին․ Ժիրայր ՍեֆիլյանՆոր մանրամասներ՝ ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածներիցԵրևանում ամենօրյա ռեժիմով կատարվում են ախտահանիչ միջոցառումներ Լարսը բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար․ ԱԻՆ Աստղագուշակ՝ մարտի 29-ի համարՀայաստանում արձանագրվել է կորոնավիրուսից մահվան ևս 2 դեպք«Պարապությունից բեմադրել ենք Ալադինը»․ Վաչեն դստեր հետ զվարճալի տեսանյութ է հրապարակել Արսեն Գրիգորյանը կատարել է իր երգերը կարանտինում գտնվող երկրպագուների համար (տեսանյութ)ՌԴ-ում կորոնավիրուսի կասկածանքով հոսպիտալացվել է հայտնի հայազգի ֆիզիկոս Միշիկ Ղազարյանը. Kp.ru Հայկ Սարգսյանը հեծանիվ է վարել Երևանում ու ցուցադրել մայրաքաղաքի դատարկ փողոցները (տեսանյութ)Գյուրջյան փողոցում ծառը վնասվել է. առկա է եղել ընկնելու վտանգ Մի շարք արտադրամասերում և խանութներում հայտնաբերվել են պարետի ուղեցույցի պահանջների խախտումներ «Փյունիկ»-ի նախկին դարպասապահը Բրյուսելի բնակիչների համար պատշգամբից կատարում է Ազնավուրի երգերը (տեսանյութ)«Առայժմ տանը մնալով հիշենք գարունը». Արփինե Հովհաննիսյանը՝ հմայիչ կերպարում (լուսանկար)ՁԻԱՀ-ի կենտրոնի նախկին աշխատակիցները մասնակցում են կորոնավիրուսի դեմ պայքարին «Բաքվում այսօր ամեն քայլափոխի սատկած վայրի աղունիկներ են». Կարեն Հովհաննիսյան Խորհուրդ եմ տալիս` անպայման գնալ համարձակ քայլերի. Աշոտ Ղուլյան Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Միխայիլ Միշուստինի հետ Աննա Հակոբյանը շնորհակալություն է հայտնում «Ժպիտների քաղաք» հիմնադրամի նվիրատուներինՈւկրաինայի Գերագույն ռադայի պատգամավորը վարակվել է կորոնավիրուսով ՀՀ ԱԳՆ հայտարարությունը կորոնավիրուսի տարածման կանխարգելման շրջանակներոմ ներդրված սահմանափակումների վերաբերյալ «Սրան պետք ա ստորացնենք, տարեք զուգարան». Մալաթիայի բաժնում խոշտանգել ու ստորացրել են բերման ենթարկվածին. Forrights.am Լարսում բեռնատարների շատ մեծ կուտակումներ կան, խնդիրը շուտով կկարգավորվի․ Փաշինյան Ադրբեջանում գրանցվել է կորոնավիրուսից մահվան 4-րդ դեպքը. Ռիա ՆովստիԱյսուհետ ՀԿ-ները պետությանը ներկայացնելու են իրենց գործունեության մասին հաշվետվություն. պատգամավոր ՀՀ-ում կորոնավիրուսի հաստատված դեպքերի վերաբերյալ թարմացումներն այսուհետ կլինեն առավոտյան ժամը 11:00-ին Հայ ուսանողներից ոմանք չեն կարողացել ԱՄՆ-ից վերադառնալ Հայաստան․ ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատուն Ռուսաստանի կողմից սահմանների նոր սահմանափակումները չեն ազդելու հայկական բեռների վրա. Փաշինյան Կորոնավիրուսով հաստատված դեպքերի թիվը հասել է 407-ի Ոստիկանության ծառայողին բռունցքով հարվածած 48-ամյա վարորդը ձերբակալվել է Արցախում առայսօր կորոնավիրուսի դեպք չի գրանցվել. ԱՀ ԱՆ Օսկար Տաբարեսը հեռացվել է Ուրուգվայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից Պաշտոնյաների՝ շաբաթվա ամենասկանդալային գրառումներըԱրցախի դատախազությունն արձագանքել է Վիտալի Բալասանյանի հայտարարությանըԵրեկ ցերեկն աշխատանքային ժամին փախել էի տուն. Արսեն Թորոսյանը՝ որդու հետ (լուսանկար)Այս անգամ արդեն թիրախում Ռուբեն Հայրապետյանի ընտանիքն է. փաստաբանՔՊ-ն «խփեց» ՀՀԿ-ի ռեկորդըՌուսաստանում կորոնավիրուսի բուժման համար դեղամիջոց է ստեղծվել․ Ռիա Նովոստի«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում կա թոքաբորբով 13 պացիենտ, որոնցից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ խոսնակԱռաքել Մովսիսյանի որդին ևս երկու ամիս կմնա կալանքի տակ Կորոնավիրուսի առաջին վարակակիրը Վուհանի հայտնի շուկայի վաճառողուհի է․ kp.ruՍտեփանակերտում արձանագրվել է 4 ներմուծվող ապրանքատեսակների միջին գների աճ «Կորոնավիրուսային օկուպացիայի» պայմաններում նշեցինք Մուշեղի 14-ամյակը. Սեյրան Օհանյան (լուսանկար)
Ամենադիտված
Վարչապետը ցուցադրել է 9000 $ արժողությամբ նոր ժամացույցը (լուսանկար)Չինաստանում գրանցվել է հանտավիրուսից մահվան առաջին դեպքը«Սրան պետք ա ստորացնենք, տարեք զուգարան». Մալաթիայի բաժնում խոշտանգել ու ստորացրել են բերման ենթարկվածին. Forrights.am Փաշինյանը կդիմի Կարեն Կարապետյանի «սպեցնազի» օգնությանըԻտալիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է մեկօրյա ռեկորդըՄասնագետները զգուշացրել են, որ կորոնավիրուսը կարող է փոխանցվել ջրի միջոցովՀայաստանում արձանագրվել է կորոնավիրուսից մահվան ևս 2 դեպքՃՈ-ն տուգանել է Աննա ՀակոբյանինԱյս տարի «պառավի ուլերը» չեն լինելու. պառավը ինքնամեկուսացել է․ Գագիկ ՍուրենյանՀրապարակվել է թերթիկի ձևը, որը քաղաքացիները պետք է լրացնեն տանից դուրս գալիս
Էջմիածնի նշանդրեքից հայտնի կնոջ հարազատները ծեծի են ենթարկել հումորային տեսանյութի հեղինակին Հայտնի է, թե որ արյան խումբն ունեցողներն են առավել պաշտպանված կորոնավիրուսիցՏեսանյութ՝ նրանց համար, ովքեր պնդում են, թե փողոցային շները անվտանգ ենՈվ է մետրոյում վարչապետի վրա պատռած բուկլետ նետող աղջիկը (լուսանկարներ)Զույգն օրը ցերեկով սեքսով է զբաղվում Երևանում՝ Հաղթանակ կամրջի տակ (տեսանյութ)Աղջիկը պատռում է «Այո»-ի բուկլետն ու շպրտում Փաշինյանի վրա (տեսանյութ) Էջմիածնում շրջափակել են կորոնավիրուսով վարակված անձի տունը (տեսանյութ)Դպրոցական աղջիկները սոցցանցերի միջոցով զբաղվել են մարմնավաճառությամբ (լուսանկար)Ունենք նոր կորոնավիրուսի ներքին փոխանցման առաջին դեպքը. վարակաբան Վարչապետը ցուցադրել է 9000 $ արժողությամբ նոր ժամացույցը (լուսանկար)
Էջմիածնի նշանդրեքից հայտնի կնոջ հարազատները ծեծի են ենթարկել հումորային տեսանյութի հեղինակին Հայտնի է, թե որ արյան խումբն ունեցողներն են առավել պաշտպանված կորոնավիրուսիցՏեսանյութ՝ նրանց համար, ովքեր պնդում են, թե փողոցային շները անվտանգ ենՈվ է մետրոյում վարչապետի վրա պատռած բուկլետ նետող աղջիկը (լուսանկարներ)Զույգն օրը ցերեկով սեքսով է զբաղվում Երևանում՝ Հաղթանակ կամրջի տակ (տեսանյութ)Շմայսի որդու լուսանկարները՝ ծառայությունից Աղջիկը պատռում է «Այո»-ի բուկլետն ու շպրտում Փաշինյանի վրա (տեսանյութ) Էջմիածնում շրջափակել են կորոնավիրուսով վարակված անձի տունը (տեսանյութ)Սյունիքում 3 զինվորների մահից հետո սպաները 50 հոգով հարձակվել են հրամանատարների վրա. Hraparak.amՈւզում են իմ անվան հետ կապել, կգա ժամանակը բոլորը կխաբնվեն. Շմայսը՝ մահացած զինվորի գործով որդու ձերբակալության մասին