Ռուսական ռազմանավերը՝ Բոսֆորում և Դարդանելում. Իդլիբում լարվածությունը կարող է վերածվել լայնածավալ պատերազմի (տեսանյութ, լուսանկար)
ՏեսանյութերՌուսաստանի Պաշտպանության նախարարությունը մեկնաբանել է Իդլիբի դէէսկալացիայի գոտում տեղի ունեցող իրադարձությունները, որոնց հետևանքով զոհվել են թուրք զինվորներ: Իդլիբի դէէսկալացիայի գոտում սիրիական կառավարական ուժերի կողմից կրակահերթի տակ ընկած թուրք զինվորականները չպետք է այնտեղ լինեին, հայտնում է РИА Новости- ն՝ հղում անելով Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը:
Նշվում է, որ փետրվարի 27-ին Խայաթ Թահրիր ալ-Շամի (Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում արգելված ահաբեկչական խմբավորում) զինյալները փորձել են հարձակվել Բեհունի շրջանում կառավարական բանակի դիրքերի վրա: Բանակային ստորաբաժանումները պատասխան կրակ են բացել, որի տակ են ընկել նաև այն թուրք զինվորականները, որոնք գտնվում էին գրոհայինների շարքերում: Ռազմական գերատեսչությունում ընդգծել են, որ Ռուսաստանի օդատիեզերական ուժերը Բեհունի տարածքում ինքնաթիռ չեն օգտագործում:
Լարված իրավիճակին արձագանքել է նաև ՆԱՏՈ-ն, մասնավորապես, կառույցի ղեկավար Սթոլթենբերգը կողմերին կոչ է արել իրավիճակի լարվածության թոթափմանն ուղղված ջանքեր գործադրել: Ռուսական կողմը, սակայն, արդեն իսկ երկու ռազմական նավատորմ է ուղարկել Բոսֆորի և Դարդանելի նեղուց: Թուրքիային աջակցություն է հայտնել Ուկրաինան՝ քննադատելով ՌԴ զինվորականների գործողությունները Իդլիբում: