Արքայազն Հարրին ինքնիրեն է մեղադրում հոր՝ կորոնավիրուսով վարակվելու համար․ InTouch
Աշխարհ
Արքայազն Հարրին շատ ծանր է տարել հոր՝ կորոնավիրուսով վարակվածության մասին լուրերը․ նա դժվարությամբ է զսպել արցունքները։ Նրան կրծում է մեղքի զգացումը, հայտնել է In Touch հրատարակությունը:
Հարրին հեռախոսով է իմացել, որ հայրը վարակվել է կորոնավիրուսով։ Հենց որ արքայազն Չարլզը իմացել է իր հիվանդանալու մասին, անմիջապես կապվել է իր երկու որդիների հետ ու տեղեկացրել նրանց։ Վիլյամը այնքան էլ հեռու չէր, իսկ Հարրին գտնվում էր օվկիանոսից այն կողմ։ Եվ Հարրին մեծ մեղքի զգացումով է ընդունել լուրը, քանի որ իր՝ Կանադա մեկնելու պատճառով արարողակարգերին իր փոխարեն հայրն էր մասնակցում, և ահա դրանցից մեկի ժամանակ էլ ձեռք է բերել վարակը։
Բայց Հարրիի կյանքն էլ Կանադայում հեռու է իդեալական լինելուց։ Արքայազնն ու Մեգանը, թեև ի սկզբանե գոհ էին, որ լքել են արքունիքը, բայց այժմ կորոնավիրուսը հասել է Կանադա։ Ավելին, վիրուսը հայտնաբերվել է նրանց՝ Վանկուվեր Այլենդի մի քանի հարևանների մոտ, ում հետ նախկինում ակտիվորեն շփվում էին կինը՝ Մեգանն ու որդին՝ փոքրիկ Արչին։