Ասպրամ Կրպեյանը պատմել է, թե ինչու էին գնացել առողջապահության նախարարություն (տեսանյութ)
ՏեսանյութերԳնացել էինք, որովհետև նախօրեին նա համարձակվել էր արդարացնել ոստիկանության ապօրինի, անհամաչափ, բիրտ ուժի կիրառումը անչափահասների, տարեցների և հղի կանանց նկատմամբ: Այս մասին հունիսի 8-ին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց Ազգային ժողովի «Հայաստան» խմբակության պատգամավոր Ասպրամ Կրպեյանը:
Վերջինս նշեց, որ մի քանի օր առաջ՝ իրենց խաղաղ անհնազանդության ակցիաների ժամանակ, կարմիր և սև բերետավորները մայթերից քաղաքացիների են բերման են ենթարկել, որից հետո անմարդկային խոշտանգումների և նվաստացուցիչ վերաբերմունքի ենթարկել այն շենքում որտեղ, առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն է աշխատում:
«Մենք գնացել էինք այդ կնոջը հիշեցնելու, որ ինքն ու իր նմանները, քաղաքական պաշտոններ զբաղեցնողները, ովքեր նոյեմբերի 9-ից հետո շարունակում են իրենց հանցավոր համագործակցությունը թուրք-ադրբեջանական տանդեմի հետ, բոլորը առերեսվելու են իրենց կատարած հանցագործությունների հետ և պատասխանատվության են կանչվելու: Իրենք պատասխան են տալու արժանապատիվ քաղաքացիների դեմ կատարած հանցագործությունների համար:
Մենք գնացինք, որպեսզի հիշեցնենք այն սահմռկեցուցիչ տեսարանը, թե իր ղեկավարած դիահերձարաներում ինչպես էին պահվում սրբազան մասունքները: Իմ գործընկերները, որոնք այսօր այնտեղ էին մեկ ամսից ավելի է կենդանի պատ են խաղաղ ցուցարարների և բերետավորների միջև: Մենք գնացել էինք հիշեցելու համար, որ չի կարող արժանապատիվ հայ կնոջ սիրտը փառավորվել հունիսի 3-ին տեղի ունեցած տեսարաններից»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ հունիսի 8-ին, ԱԺ պատգամավոր Քրիստինե Վարդանյանը Աննա Մկրտչյանի և Ասպրամ Կրպեյանի հետ գնացել էին առողջապահության նախարարություն: