Կիրանցիների հանդիպումը կառավարությունում ավարտվեց: NEWS.am-ի թղթակիցը կառավարության շենքի մոտից հաղորդում է, որ գյուղացիները վրդովված են, ոստիկանները լրագրողներին չեն թողնում, որ առաջանան եւ հարցեր տան կիրանցիներին: Հայտնի չէ, թե ինչ են քննարկել կիրանցիները կառավարությունում: Նշենք, որ Կիրանցի վարչական շրջանի ղեկավարը եւ Տավուշի մարզպետը դեռ կառավարության շենքում են:
Մայիսի 7-ին Մոսկվայի ժամանակով 12.00-ին տեղի կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությունը։ ՌԴ-ում կայացած նախագահական ընտրություններից հետո օրակարգային հարցերից մեկն էր, թե արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը կմեկնի ՌԴ՝ մասնակցելու այդ արարողությանը: MediaHub-ի աղբյուրները հայտնում են՝ այս պահի դրությամբ որոշված է՝ ոչ։ Ըստ էության, Հայաստանը ցանկանում է ևս մեկ անգամ ցույց տալ, որ որպես դաշնակից դժգոհ է ՌԴ-ից։ Ըստ կայքի աղբյուրի, Փաշինյանը միայն մայիսի 8-ին կլինի ՌԴ-ում՝ մասնակցելու Եվրասիական տնտեսական միությա...
«Հայաստանի Հանրապետության դատախազության 2023 թվականի գործունեության մասին հաղորդման» մեջ քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանին կատարված անդրադարձը (91-92 էջեր) պարունակում է իրականությանը, մեղմ ասած, չհամապատասխանող տեղեկությունների շարք։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։ «1) Նշված քրեական գործով ՉԻ ՀԻՄՆԱՎՈՐՎԵԼ, որ պետությանը պատճառվել է 908 մլն ՀՀ դրամ վնաս։ Ավելին, հիմնավորվել է ճիշտ հակառակը`ըստ դատարանի, պետությանը վնաս չի պատճառվել: Հենց այդ պատճառով էլ 10.04.2024թ...
Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա՝ կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում, 2024 թվականի ապրիլի 29-ի դրությամբ իրականցվել է նախատեսված աշխատանքների կեսից ավելին՝ տեղադրվել է թվով 35 սահմանային սյուն։ Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։
Տավուշցիների մի խումբ, ըստ ԼՈՒՐԵՐ.com-ի հավաստի աղբյուրի, մարզպետարանի կողմից կազմակերպված ձեւով ընտրվել եւ ուղարկվել է Երեւան` կառավարության շենքում հանդիպելու Նիկոլ Փաշինյանի հետ։ Ժամը 16:00-ին կմեկնարկի հանդիպումը, որի ժամանակ, բնականաբար, Փաշինյանը իրեն բնորոշ ոճով արդարացնելու է տավուշցիների բնակավայրից մի մեծ կտոր թշնամուն նվիրելու իր որոշումը։ Փաստացի, Տավուշից տրվող նոր գյուղերն ու հողակտորները բանակցության պտուղ չեն, քանի որ միակողմանի զիջում է միայն Հայաստանը, ադրբեջանական կողմից չկա ոչ մի փոխզիջում` թեկո...