Քաղաքացին Audi-ով բախվել է ճանապարհին լցված ավազին. նրան պատճառվել է մի քանի միլիոնի վնաս
Արտակարգ ՊատահարԱյսօր՝ հուլիսի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։00-ի սահմաններում Երևանի բնակիչ Գագիկ Պետրոսյանը իր վարած Audi մակնիշի ավտոմեքենայով Իսակովի պողոտայում՝ Չինաստանի դեսպանատան դիմաց, բախվել է մասամբ ճանապարհի երթևեկելի հատվածում լցված ավազին։ Այս մասին գրում է Shamshyan.com-ը։
Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է սթափ։
Վթարի հիմնական պատճառներից մեկը նշված հատվածում փորային աշխատանքներ կատարող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն է, ովքեր մալուխ անցկացնելու համար փորել են, սակայն չեն պահպանել անվտանգության ոչ մի կանոն, մինչդեռ պետք է տեղադրեին ցուցանակներ, լուսային թարթիչներ, ինչը տեսանելի կլիներ վարորդների համար։
Դեպքի վայր են ժամանել նաև Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմից, ովքեր վարչարարություն են իրականացնելու «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության նկատմամբ։