Կապանում Իրանի հյուպատոսության հիմնումը կարևոր քայլ է․ Իրանի ԱԳ նախարար
ԻրանՄեր ներկայությունը Հայաստանում վկայում է Իրանի և Հայաստանի միջև բազմադարյա բարեկամության մասին, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ ասուլիսի ժամանակ հայտարարեց պաշտոնական այցով Հայաստանում գտնվող ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։
Իրանի արտգործնախարարն ընդգծեց՝ Հայաստանի գործընկերոջ հետ հանգամանալից քննարկում են անցկացրել, համակարծիք են եղել երկկողմ համագործակցության զարգացմանն առնչվող հարցերի շուրջ։
Հոսեյն Ամիր Աբդոլլահիանն առանձնահատուկ կարևորեց Կապանում Իրանի հյուպատոսության հիմնումը։
«Համագործակցությունը զարգացնելու տարբերակները շատ են, դրանցից մեկը Կապանում Իրանի հյուպատոսության հիմնումն է, որի միջոցով կկարողանանք ավելի հարմար և դյուրին պայմաններ ստեղծել։ Սյունիքի մարզում՝ Կապանում Իրանի հյուպատոսության բացումը կարևոր աշխատանք է»,- ասաց Իրանի ԱԳ նախարարը։