Ավտոերթ Գյումրիում` ի աջակցություն Տավուշի (տեսանյութ) Հանդիպում չի կայանա․ Փաշինյանը չի մեկնելու Պուտինի երդմնակալության արարողությանը. MediaHub Ո՛չ Արմեն Աշոտյանի և ոչ էլ, մեր տեղեկությամբ, որևէ այլ մեղադրյալի կողմից որևէ «վնաս» չի «վերականգնվել». Մելիքյան Աչքով տեսնում են թշնամուն, Փաշինյանը ասում է` էդ ադրբեջանցի չի, ձեր աչքին ա երևացել. Դանիելյան (տեսանյութ) Արման Ծառուկյանը հայտարարել է, որ «խելագարվում է» ԱՄՆ-ում Հատուկջոկատայինները փակել են Ռուսթավելի պողոտայի ելքերը Իրավաբանորեն ուժ ունեցող քարտեզի հիման վրա՝ սահմանի նոր նկարագրություն է արվում. Արսեն Թորոսյան Սկսվել է երրորդ համաշխարհային պատերազմը․ Իսրայելի ԱԳ նախարար Կիրանցիները, ոստիկաններով շրջապատված, լուռ մտան կառավարության շենք (տեսանյութ) Ապրիլի 17-29-ին մի շարք շրջաններում ջերմաստիճանները գերազանցել են երբևիցե դիտված պատմական արժեքները 

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ Պետրոս և Սուրբ Պողոս Առաքյալների հիշատակության օրը

Հասարակություն

Այսօր՝ այս տարի դեկտեմբերի 27-ին, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ Պետրոս Եւ Սուրբ Պողոս Առաքյալների հիշատակության օրը։ Նրանք քրիստոնեության տարածման մեջ ունեին ամենակարևոր դերակատարումը, այդ պատճառով էլ երկու սրբերը առանձնացվում և հատուկ են մեծարվում։

Սուրբ Պետրոսը Տիրոջ 12 առաքյալներից էր, Անդրեաս առաքյալի եղբայրը, ականատեսը Տիրոջ Պայծառակերպության և Հիսուսի տնօրինական խորհուրդների:

Առաքյալներից ամենաշատ պահպանված տեղեկություններն հենց նրա մասին են: Այս առաքյալին առաջին անգամ տեսնում ենք Հովհաննեսի Ավետարանում, երբ Քրիստոս նրա մասին ասում է. «Դու Հովնանի որդի Սիմոնն ես. դու պիտի կոչվես Կեփաս» (Հովհ. Ա 42): «Կեփաս» նշանակում է «վեմ», հունարեն՝ Պետրոս: Երբ Պետրոսը Հիսուսին առաջին անգամ իր նավակում ընդունեց, Նրա հրամանով ուռկանը կրկին անգամ ծովը նետեց և ուռկանը պատռվելու աստիճան ձկներով լցվեց, Պետրոսը անդրադարձավ Նրա գերբնական զորությանը և անկեղծորեն զգալով նրա նկատմամբ իր անարժանությունն՝ ասաց. «Իմ մոտից հեռացի՛ր, Տեր, ես մի անարժան մարդ եմ»: Հիսուսը նրան սրտապնդելով ասաց. «Մի՛ վախեցիր, սրանից հետո երկնքի արքայության համար մարդկանց որսորդ պիտի լինես»:

Պետրոսի մեծության գագաթը իր դավանությունն է, որ Քրիստոս «Մեսիան է և Աստծո Որդին», որի համար Հիսուս երկրորդ անգամ նրան «վեմ» կոչեց: Սակայն, իր փառքի գագաթնակետին, Պետրոսն արձանագրեց իր անկումներից մեկը: Պետրոսն էլ իր ժամանակակիցների նման գրեթե նույն սխալ ըմբռնումն ուներ Մեսիայի մասին: Երբ Հիսուսը հաստատում է, որ հակառակ իր Մեսիա և Աստծո Որդի լինելուն, պիտի չարչարվի և Իր ազգի մեծամեծների կողմից պիտի սպանվի, իր առաջին հաջողությունից քաջալերված, Հիսուսի մի կողմ է տանում և Նրան միայն բարիք ցանկացող բարեկամի անկեղծությամբ սկսում համոզել, որ այդպիսի գաղափարներն Իր մտքից հանի: Քրիստոսը շրջվում է Պետրոսի կողմը և նայելով նրա աչքերի մեջ ասում. «Ետև՛ս գնա, սատանա՛, դու գայթակղություն ես ինձ համար. որովհետև քո խորհուրդը Աստծունը չէ, այլ՝ մարդկանցը» (Մատթ. 16:16-23): Պետրոսն իր կյանքի նվաստագույն օրն ապրեց Քրիստոսի ձերբակալման գիշերը, երբ երեք անգամ ուրացավ նրան: Ապա խորապես զղջաց և դառնորեն լացեց: Հիսուսը ներեց նրան և վերահաստատեց իր առաքելության մեջ: Հոգեգալուստից անմիջապես հետո նա է, որ հանուն իր ընկերների, բացատրում է այդ հրաշալի երևույթի իմաստը: Պետրոսը տալիս է քրիստոնեական առաջին քարոզը և Քրիստոսի հարության առաջին վկայությունը, այսպիսով շահելով, երեք հազար նորադարձների երախայրիքը: Որոշ ժամանակ անց Հերովդես թագավորի կողմից ձերբակալվեց և բանտարկվեց, բայց Աստվածային միջամտությամբ նույն գիշերն ազատվեց բանտից:

Նոր Կտակարանում հիշատակվում են շատ այլ գործիչներ, որոնց նույնպես տրվում է «առաքյալ» պատվանունը: Նրանցից մեծագույնը Սուրբ Պողոս առաքյալն է: Թեև, Պողոսը Հիսուսին տարեկից է, սակայն ոչ մի նշում չկա Ավետարաններում, որ նա Հիսուսին Նրա կենդանության օրոք տեսած լինի: Պողոսի հրեական անունը Սավուղ է: Պողոսը երեք մշակույթների կրողն էր: Ծնունդով և կրոնով հրեա էր, ուսումով և լեզվով՝ հույն, քաղաքացիությամբ՝ հռոմեացի: Իր ամբողջ հնարավորությունները և կարողությունները ի սպաս դրեց Աստծո արքայության քարոզչությանը: Արդարացիորեն և իրավացիորեն եղավ «Ծառա Հիսուս Քրիստոսի», ինչպես որ սիրում էր կոչել ինքն իրեն՝ նամակներում: Պայքարում էր հրեական ձևապաշտության դեմ՝ բազմիցս ենթարկվելով շարունակական հալածանքների և չարչարանքների: Շուրջ հինգ տարի բանտարկության մեջ է անցկացրել Երուսաղեմում, Կեսարիայում և Հռոմում, հինգ անգամ գանակոծության է ենթարկվել և շարունակ տաժանակիր և հոգնեցուցիչ ճամփորդությունների մեջ եղել:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ավտոերթ Գյումրիում` ի աջակցություն Տավուշի (տեսանյութ) Հանդիպում չի կայանա․ Փաշինյանը չի մեկնելու Պուտինի երդմնակալության արարողությանը. MediaHub Ո՛չ Արմեն Աշոտյանի և ոչ էլ, մեր տեղեկությամբ, որևէ այլ մեղադրյալի կողմից որևէ «վնաս» չի «վերականգնվել». Մելիքյան Աչքով տեսնում են թշնամուն, Փաշինյանը ասում է` էդ ադրբեջանցի չի, ձեր աչքին ա երևացել. Դանիելյան (տեսանյութ) Արման Ծառուկյանը հայտարարել է, որ «խելագարվում է» ԱՄՆ-ումՀատուկջոկատայինները փակել են Ռուսթավելի պողոտայի ելքերը Իրավաբանորեն ուժ ունեցող քարտեզի հիման վրա՝ սահմանի նոր նկարագրություն է արվում. Արսեն ԹորոսյանՍկսվել է երրորդ համաշխարհային պատերազմը․ Իսրայելի ԱԳ նախարարԿիրանցիները, ոստիկաններով շրջապատված, լուռ մտան կառավարության շենք (տեսանյութ)Ապրիլի 17-29-ին մի շարք շրջաններում ջերմաստիճանները գերազանցել են երբևիցե դիտված պատմական արժեքներըՏաջիկստանի ԱԳՆ–ն բողոքի նոտա է հղել ՌԴ դեսպանինՎահե Ղազարյանը ժամանեց կառավարություն՝ Փաշինյանի հետ մասնակցելու կիրանցիների հանդիպմանը (տեսանյութ) Կոոպմանն Ադրբեջանում կառաջարկի ստեղծել ականազերծման գործողությունների եվրոպական խումբՀայաստան–Ադրբեջան սահմանին տեղադրվել է թվով 35 սահմանային սյունՈսկեպարում, Կիրանցում չեմ տեսել մի մարդ, ով անտարբեր լինի հողի նկատմամբ, սա պատվի հարց է. Պետրոսյան (տեսանյութ) Պետք չէ դիվերսիֆիկացման ու ադրբեջանականացման միջև հավասարության նշան դնել․ Վարուժան ԳեղամյանԱպրիլի 30-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 18 հարցԱրագածոտնում տղամարդը հրազենով նախ սպшնել է իր շանը, ապա ինքնասպшն եղելՌուսաստանը պատրաստվում է հարձակման. ԶելենսկիՈՒՂԻՂ. Տավուշում իրավիճակը շարունակում է լարված մնալ Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենը կայցելի Հայաստան Թաիլանդում կկառուցվի աշխարհի ամենաբարձր շենքը Վիրտուալ պայքար՝ Արթուր Վանեցյանի դեմ. Արսեն ԲաբայանՄարտին Արարատում ծնվել է 120 երեխա՝ 56 տղա, 64 աղջիկ«Խաղաղության» են պատրաստվում». Վարուժան Գեղամյան Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Ջեյմս ԹուֆենկյանինՆոր եկեղեցու հիմնարկեք` Մասիս համայնքում (տեսանյութ)Ոստիկանական զորքեր են բերել, Բերքաբերում ակտիվ ականազերծման աշխատանքներ են կատարվում (տեսանյութ)Միրզոյան-Բայրամով բանակցություններում մենք, որպես միջնորդ, հանդես չենք գալու. Ղազախստանի ԱԳՆՆարեկ Սամսոնյանը կմնա կալանքի տակՏավուշի մարզում իրականացվող գործընթացի վերաբերյալ վերջին օրերին մի շարք կեղծ և հասարակությանը մոլորեցնող թեզեր են հնչում. ՀՀ ԱՆԱրթուր Խաչատրյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել՝ ապրիլի 27-ի միջադեպի առնչությամբԲագրատ Սրբազանն այցելել է Շուշիում նահատակված Դավիթ Շահնզարյանի հուշայգի և վերահաստատել նրա ուխտը (տեսանյութ) Երևանի Կողբացի փողոցի 36/3 հասցեում կառուցված համալիրից 235,8 քմ մակերեսով տարածքի սեփականության իրավունքը փոխանցվեց Հայաստանի Հանրապետությանը71-ամյա տղամարդը բռնել է 13-ամյա աղջկա ձեռքը, քաշել դեպի իրեն և փորձել անառակաբարո արարք կատարելԱնձնական տվյալներ մշակող 8 կազմակերպություններ վարչական տույժի են ենթարկվել60-ամյա կինը նվաճել է «Միսս Բուենոս Այրես» տիտղոսը (լուսանկարներ, տեսանյութ)Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ Գյումրիում ավտոերթ կանցկացվի՝ ի աջակցություն տավուշցիների 12 միլիարդն էլ անցավ. Վեց տարում 5,5 մլրդ դոլարով ավելացրել են պարտքը Թմրանյութերի առերևույթ գովազդով զբաղվելու մեղադրանքով կալանավորվել է Երևանի 19-ամյա բնակիչՏավուշից բնակիչներ են բերվել Երեւան` Փաշինյանի հետ փակ հանդիպման համար. աղբյուր Ոնց պատժել մարդկանց, ովքեր ասում են՝ ՔՊ-ն հող է հանձնում․ Արփի Դավոյանը՝ գլխավոր դատախազին (տեսանյութ)Ժերար Դեպարդյեն ձերբակալվել է Այսօր մահացած մարզական լրագրողը Սուրեն Բաղդասարյանի թոռն էԵս չեմ կարողանում գնալ ՔԿՀ՝ Մամիկոն Ասլանյանի մոտ, որովհետև չեմ կարող նրա աչքերին նայել. Նազարյան (տեսանյութ) Գեղարքունիքի և Արարատի մարզերում բենզալցակայանի և հեղուկ վառելիքի վաճառակետի գործունեություն է դադարեցվելԻնչի՞ եք լռում, ինչի՞ հիմա չեք ասում, որ պետք է պայքարել երկրի համար. Տիգրան Վարդանյանը՝ Մկոյին Իմ դեմ արշավ է իրականացվել «արևմտամետի» անվան տակ՝ Թուրքիայի և Ադրբեջանի գործակալական ցանցի կողմից. ՄարուքյանԽորը վերլուծություն պետք է արվի, թե ինչու են այս թվերը աճել. Արսեն Թորոսյան
Ամենադիտված