Վահագն Խաչատուրյանն Արգենտինայի՝ լիազորություններն ավարտող նախագահին պարգևատրել է Պատվո շքանշանով Բացահայտվել է ամուսների կողմից առցանց եղանակով թմրամիջոցների ապօրինի հսկայածավալ շրջանառության և փողերի լվացման դեպք Խաղաղության պայմանագիրը մոտ է ստորագրման. այնտեղ ընդհանրապես Արցախի մասին խոսք չկա. Վարդան Օսկանյան Կրեմլը մանրամասներ է հայտնել Պուտին-Նեթանյահու հեռախոսազրույցից Հրդեհ Երևանի Լեփսիուսի փողոցի թիվ 21 շենքի բնակարաններից մեկում. հայտնաբերվել է դի Հռոմի պապը ողջունել է հայ և ադրբեջանցի գերիներին ազատ արձակելու որոշումը Արայիկ Հարությունյանը Էմիրի դիվանի ղեկավարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը Արցախի ԱԺ-ն վերահաստատում է իր հանձնառությունը՝ տեր կանգնելու Արցախի ժողովրդի իրավունքներին Ադրբեջանը Շուշիում ոչնչացնում է հայկական հետքը ​​​​​​​Այսօր փակ կլինի Վազգեն Առաջին Վեհափառ փողոցին կապող ուղեանցի երթևեկությունը 

Ամփոփվել է «Աղետների կառավարում» դասընթաց-վարժանքը

Քաղաքական

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն այսօր ընդունել է Ֆրանսիայի ժառանգության ազգային ինստիտուտի ներկայացուցիչներին՝ ամփոփելու «Աղետների կառավարում» խորագրով վերապատրաստման դասընթաց-վարժանքի արդյունքները:

Երկօրյա դասընթացը նախատեսված էր մշակութային կազմակերպությունների մասնագետների և արտակարգ իրավիճակների ծառայությունների համար: Այն անցկացվել է Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում՝ թանգարանային առարկաների, իսկ Հայաստանի ազգային գրադարանում թղթային կրիչների պաշտպանության ուղղություններով: Ծրագիրն անցկացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության նախաձեռնությամբ. այն իրականացնում է «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ը Ֆրանսիայի ժառանգության ազգային ինստիտուտի հետ համատեղ՝ Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում, Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանում և Հայաստանի ազգային գրադարանում:

Նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը ողջունել է հյուրերին և շնորհակալություն հայտնել իրականացրած արդյունավետ աշխատանքի և գործադրած ջանքերի համար:

«Շատ կարևոր աշխատանք արեցինք միասին: Վստահ եմ՝ մեր համագործակցությունը շարունակական կլինի, ու կիրականացնենք նաև ծրագրի երկրորդ մասը: Հաշվի առնելով մեր կարիքները և ձեռք բերած փորձը՝ վստահ եմ, որ կկարողանանք ևս մեկ հետաքրքիր նախագիծ մշակել միասին: Բոլոր վերապատրաստումները բավականին արդյունավետ են անցել, ինչի համար ևս մեկ անգամ շնորհակալ եմ: Պատրաստ ենք շարունակական ու կայուն համագործակցության և գնահատում ենք ֆրանսիական կողմի աջակցությունը»,- ընդգծել է Ալֆրեդ Քոչարյանը:

Ֆրանսիայի թանգարանների հետազոտությունների և վերականգնման կենտրոնի (C2RMF) կանխարգելիչ պահպանության ծրագրերի ղեկավար, Ֆրանսիայի «Կապույտ վահան» կազմակերպության նախագահ Մարի Կուրսելոն շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ընդգծել՝ ծրագրի հաջող իրականացումը երկուստեք սերտ համագործակցության և երկարատև աշխատանքի արդյունք է. «Բոլորս շատ գոհ ենք, քանի որ այն բոլոր հավակնությունները, որ հետապնդում էինք այս ծրագրի ներքո, լիովին համահունչ դարձան իրական արդյունքների հետ: Իհարկե, շտկումների կարիք միշտ կա, բայց պետք է հաշվի առնել, որ այս վարժանքը թույլ տվեց երկու տարբեր մասնագիտություններ ունեցող մարդկանց՝ հրշեջ փրկարարներին և մշակութային գործիչներին, համատեղ աշխատել՝ հանուն մեկ նպատակի, հասկանալ, թե ինչպես կարելի է աղետների կառավարումն ու մշակութային արժեքների փրկումն անել համատեղ: Բնականաբար, փրկարարները կատարում են իրենց աշխատանքը, բայց հաճախ չգիտեն, թե այս կամ այն մշակութային նմուշների հետ ինչպես պետք է վարվել, իսկ մշակութային գործիչները ծանոթ չեն լինում փրկարարների աշխատանքի դժվարություններին»:

ՀՀ ԿԳՄՍ նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանն իր հերթին ընդգծել է՝ ծրագրի հաջողությունը թիմային հետևողական աշխատանքի արդյունք է. «Հուսով եմ՝ վարժանքները շարունակական կդառնան, ու հետագայում կհասնենք նրան, որ մեր տեղի մասնագետները, փորձի փոխանակման արդյունքում, կլինեն նախաձեռնող ու իրենց ստացած գիտելիքներն արդեն անձամբ կփոխանցեն իրենց գործընկերներին: Ինձ համար շատ կարևոր էր նաև Ներքին գործերի նախարարության մեր գործընկերների ներգրավվածությունը, ինչը նախադեպը չունեցող փորձառություն էր: Այսպիսով, նաև մեկ միասնական տեսլական է ձևավորվում տարբեր գերատեսչությունների միջև՝ ընդհանուր նպատակի համար, ու ավելի է կարևորվում այն աշխատանքը, որ մենք միասին փորձում ենք կազմակերպել ու իրականացնել»:

2022 թ. հուլիսից մինչև 2023 թ. դեկտեմբեր իրականացվող ծրագիրը նպատակ ունի աջակցելու Հայաստանի մշակութային ժառանգության պահպանության գործընթացներին, ոլորտի մասնագետների կարողությունների զարգացմանը, ինչպես նաև թանգարանային քաղաքականության իրականացմանը և զարգացմանը:

Աստղիկ Մարաբյանի գնահատմամբ՝ շուրջ մեկ տարի տևած աշխատանքները նաև ինստիտուցիոնալ հիմքերի վրա են դնում աղետների ռիսկի կառավարման կարևոր գործընթացը. «Վստահ եմ՝ մոտ ապագայում արդեն կքննարկենք այն մեխանիզմները, որոնք պետք է ամրագրել՝ այս ինստիտուցիոնալ համագործակցության շրջանակում»:

Նշենք՝ ծրագրի իրականացման նպատակով Ֆրանսիայի ժառանգության ազգային ինստիտուտի և հայաստանյան թանգարանների և ժառանգության ոլորտում գործող կազմակերպությունների միջև տեղի են ունեցել բազմաթիվ հանդիպումներ, երկամյա քննարկումներ և բանակցություններ, ինչն արդյունքում հանգեցրել է երկու երկրների միջև մշակութային ժառանգության ոլորտում երկամյա համագործակցության:

Մշակութային ժառանգության ոլորտում պահպանությանն ուղղված տարբեր միջոցառումների իրականացան համար Ֆրանսիայի կառավարության կողմից հատկացվել է շուրջ 600 հազար եվրո: Նշյալ համագործակցության շրջանակում 2022 թվականից արդեն իսկ իրականացվել է 8 միջոցառում. սա արդեն 9-րդ հանդիպումն է: Առաջին շրջափուլում հատկապես մեծ ուշադրություն է դարձվել մշակութային ժառանգության վերականգնման ոլորտում տարբեր հանդիպումներին և վերապատրաստումներին, որոնց շրջանակում վերապատրաստվել է ավելի քան 100 վերականգնող-մասնագետ: Համագործակցության կարևոր թիրախներից են աղետների կառավարման ոլորտում թանգարանների աշխատակիցների վերապատրաստումն ու փորձի փոխանակումը: Այս համատեքստում դեռևս ամռանն անցկացվել է տեսական դասընթաց, իսկ այսօր արդեն ամփոփվում են գործնական երկօրյա վարժանքների արդյունքները:

«Աղետների կառավարում» խորագրով վերապատրաստման դասընթաց-վարժանքի շրջանակում Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրի տարածքում մուլյաժային առարկաներով ստեղծվել է միջավայր, որտեղ խաղարկվել է ենթադրյալ հրդեհի սցենարը, այնուհետև տարհանված «առարկաները» տեղափոխվել են այլ տարածք, որտեղ նախնական խնամքին առնչվող տեսական գիտելիքներ են փոխանցվել ծրագրի մասնակիցներին: Ինչպես նախորդ դասընթացները, այդպես էլ այս դասընթաց-վարժանքը կարևորվել է նրանով, որ ֆրանսիացի գործընկերների հետ իրականացվել է փորձի փոխանակում, եվրոպական լավագույն փորձերից մեկի ուսումնասիրություն և այն տեղայնացնելու հեռանկարների դիտարկում:

Հանդիպման ընթացքում ֆրանսիական կողմը ևս համագործակցությունը շարունակելու և ծրագրի երկրորդ փուլն իրականացնելու պատրաստակամություն է հայտնել:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Աջակցության շահավետ ծրագրեր՝ անասնապահությամբ զբաղվողների համար Վահագն Խաչատուրյանն Արգենտինայի՝ լիազորություններն ավարտող նախագահին պարգևատրել է Պատվո շքանշանով Բացահայտվել է ամուսների կողմից առցանց եղանակով թմրամիջոցների ապօրինի հսկայածավալ շրջանառության և փողերի լվացման դեպքՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհԽաղաղության պայմանագիրը մոտ է ստորագրման. այնտեղ ընդհանրապես Արցախի մասին խոսք չկա. Վարդան ՕսկանյանԱյդ թիմը հավակնում է ԱՊԼ-ի չեմպիոն դառնալուն․ Ժեզուս Կրեմլը մանրամասներ է հայտնել Պուտին-Նեթանյահու հեռախոսազրույցից Հրդեհ Երևանի Լեփսիուսի փողոցի թիվ 21 շենքի բնակարաններից մեկում. հայտնաբերվել է դիՀռոմի պապը ողջունել է հայ և ադրբեջանցի գերիներին ազատ արձակելու որոշումըԱրայիկ Հարությունյանը Էմիրի դիվանի ղեկավարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծըԱրցախի ԱԺ-ն վերահաստատում է իր հանձնառությունը՝ տեր կանգնելու Արցախի ժողովրդի իրավունքներինԱդրբեջանը Շուշիում ոչնչացնում է հայկական հետքը ​​​​​​​Այսօր փակ կլինի Վազգեն Առաջին Վեհափառ փողոցին կապող ուղեանցի երթևեկությունըՌեալը համաձայնեցրել է Մբապեի տրանսֆերը ՊՍԺ-ի հետԻնչու բանտարկվեցի, որովհետև ուզում եմ հայ մնալ ու հայրենիք ունենալ․ Տաթևիկ Վիրաբյան Բա որ 2018-ին հասկացել ես Արցախի լուծարման փաստի անխուսափելիությունը, ինչու՞ էիր 2019-ին Ստեփանակերտում գոռում՝ Արցախը Հայաստան է եւ վերջՉպետք է մեկուսանալ, պետք է հավատալ հրաշքների․ հաջողության պատմությունների արշավը շարունակվում էՀրդեհ՝ Ծաղկաձորում․ կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի 100 մետրիցԱրցախի անկախությանը «այո» քվեարկածներն ի՞նչ իմանային, որ Փաշինյանը նրանց հանձնելու է ԱլիևինԵրբևիցե չէի պատկերացնում՝ մեր ժողովուրդը այսքան համերաշխ կընդունի Արցախի կորուստը․ Սենոր ՀասրաթյանՊարեկները 20 օր անց հեռացրել են КамАЗ-ը փողոցի ամենաբանուկ հատվածից«Մնայիք, պայքարեի՞ք». պայքարել ենք ու ահռելի զոհեր ենք տվել, պիտի վերացնենք այս խոսքերը. Արցախի ՄԻՊՆԳՆ ոստիկանությունն ամփոփվել է «Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակ»-ի արդյունքներըՈ՛չ մի ինտեգրում, Արցախը գոյություն կունենա` չնայած Բաքուն ոչնչացնում է արցախցիների իրավունքներըՍլովանը ջախջախել է մրցակցին․ Բարսեղյանը` գոլի ու երկու գոլային փոխանցման հեղինակ Բարեկենդան Սուրբ Հակոբի պահքի օրն էՆախագահը արգենտինահայ համայնքի ներկայացուցիչներին ներկայացրել է ՀՀ շուրջ ներպետական գործընթացներըՏաշիր քաղաքում հրդեհ է բռնկվել․ 80 խոշոր եղջերավոր կենդանի են տարհանել «Այսքանից հետո Նիկոլի պաշտոնավարումը բնական չէ, Հայաստանի չոքած վիճակը բնական չէ»․ Արմեն ԱշոտյանՄարդու իրավունքների պաշտպանության, Արցախի հարցով համաժողով. Ուղիղ Հնարավոր է կարճատև անձրև, գիշերը՝ մառախուղ Հայաստանը վերահաստատում է կոռուպցիայի դեմ իր անսասան պայքարը՝ ԵՄ-ի հետ համագործակցությամբ․ ՀՀ ԱԳՆԱրևմուտքին երբեք չի հաջողվի ջախջախել Ռուսաստանին․ Պուտին Ֆուտզալի ազգային հավաքականը սկսում է մարզական հավաքը Մի խումբ արցախցիներին ասեմ, որ քանի բուն Հայաստանը Ադրբեջանի վերահսկման տակ է, դուք երբեք Արցախ չեք վերդառնա. պատգամավորՏարադրամի փոխարժեքներն՝ այսօրՀՀԿ-ականները ծաղկեպսակ ու «իշաոտնուկներ» են բերել ՄԻՊ գրասենյակ՝ ի նշան բողոքիՄիրիջանյանը պատերազմի ընթացքում մեծածավալ օգնություն է ուղարկել, հիմա նրան դատում են․ իրավապաշտպանՎայոց ձորի բնակավայրում գործարկվելու են էլեկտրական շչակներԲողոքի ակցիա՝ ՄԻՊ գրասենյակի դիմաց. ՈՒՂԻՂՌուսական բազայի ռազմական ոստիկանությունը Գյումրիում ՌԴ քաղաքացու է ձերբակալել․ «Ազատություն»Ամենաանսպասելի չեմպիոնների վարկանիշըԹուրքիան անում է ամեն ինչ, որպեսզի Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագիր ստորագրվի․ ՖիդանԲախվել են «Աուդի Ա4» և «ՎԱԶ-21015» մակնիշի ավտոմեքենաները. կա տուժածՇենգավիթում ամանորյա ձևավորման աշխատանքներ են․ այսօր և վաղը փողոցներ փակ կլինենՌազմական երաժշտությունը զենքից պակաս կարևոր չէ․ պատվով ենք պահում Հայաստանի անունըԱՄԷ-ն ողջունում է Երևանի և Բաքվի միջև պայմանավորվածություններըԱնհրաժեշտ են բոլորիս համատեղ ջանքերը․ ՄԻՊ ուղերձը՝ Մարդու իրավունքների միջազգային օրվա առթիվ1991 թ.-ի այս օրը Արցախում «ԱՅՈ» ասացին անկախությանըԳեղարքունիքում զինղեկը դպրոցի դիմաց վրաերթի է ենթարկել աշակերտուհուն
Ամենադիտված