Թուրքիայում մակարոնի գործարանում պայթյունի հետևանքով 20 մարդ է տուժել
Armenian PressԹուրքիայի երկրի հյուսիս-արևմուտքում գտնվող Սաքարյա նահանգի մակարոնի գործարանում պայթյունի հետևանքով 20 մարդ է վիրավորվել: Այս մասին , հաղորդում է NTV հեռուստաալիքը։
«Անատոլիական ավտոմայրուղուց Հենդեկ տանող ճանապարհին գտնվող մակարոնի գործարանում անհայտ պատճառով պայթյուն է տեղի ունեցել, հաղորդագրությունը ստանալուց հետո բազմաթիվ շտապօգնության մեքենաներ և հրշեջ բրիգադներ են ուղարկվել դեպքի վայր»,- հայտնել է հեռուստաալիքը։
Նշվում է, որ տուժածներին բժշկական խմբերը տեղափոխել են մոտակա հիվանդանոցներ։ Հրշեջ-փրկարարները շարունակում են մարել գործարանի հրդեհը։