Հանդիպել են ՌԴ դեսպանը և Վայոց ձորի մարզպետը. ինչ են նրանք քննարկել
SocietyՀայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը միջտարածաշրջանային համագործակցությանը վերաբերող հարցեր է քննարկել Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքայելյանի հետ։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ դեսպանությունը։
Նշվում է, որ զրույցի ընթացքում ընդգծվել է Ռուսաստանի և Հայաստանի միջև առևտրատնտեսական և հումանիտար կապերի կարևորությունը, երկու երկրների ժողովուրդների միջև հարաբերությունների և փոխըմբռնման ամրապնդման գործում միջտարածաշրջանային համագործակցության զգալի ներուժը:
Առանձնահատուկ ընդգծվել է Վայոց ձորի մարզի՝ Ռուսաստանի գործընկեր տարածաշրջանների հետ փոխգործակցության դրական օրինակը։
Հանդիպմանը մասնակցել են նաև Հայաստանում Ռուսաստանի առևտրային ներկայացուցիչ Աննա Դոնչենկոն և Հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի ռուսական մասի փորձագետ Վահրամ Կարապետյանը: