ՀՀ ՊՆ «Ուրալ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ տուժած կա Ազգային ժողովի խորհրդի նիստը տեղի է ունեցել Լիակատար աջակցություն ենք հայտնում իրանցի եղբայրներին և քույրերին. Թեհրանի թեմի առաջնորդ Դժբախտ դեպք՝ ԲԴԽ նախկին նախագահ Գագիկ Ջհանգիրյանի ընտանիքում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբել է Սուրբ Հռիփսիմյանց կույսերի հիշատակը Աշխատակիցը առնվազն կստանա խիստ նկատողություն․ Կոստանյանը՝ Չախոյանի ահազանգի մասին Պուտինը ցինիկ և կեղծ է. Զելենսկի (տեսանյութ) Խելամտության սահմանները հատել են իշխանությունները, առողջ բանավեճի հնարավորությունը սպառված է․ Արշակ Սրբազան (տեսանյութ) Ադրբեջանի «ծածուկ» ուրախությունը Ի՞նչ է արվում բրուցելոզով հիվանդ կենդանու միսը, ի՞նչ պետք է անեն ֆերմերները․ խորհուրդներ՝ ՍԱՏՄ-ից Սուրենավանում «Ford Transit»-ը բախվել է «Mercedes Sprinter»-ին․ կան վիրավորներ Իսրայելը ոչնչացրել է Իրանի բոլոր հրթիռային կայանքների մեկ երրորդը․ Իսրայելի պաշտպանության բանակ 

Ագա Քանքանյան` Սիրուշոյի, Ջանեթ Ջեքսոնի ու Սամանթա Ջեյդի դիմահարդարը

Այլ

«Ես 16 տարուց ավելի արդեն Ագա եմ» կես կատակ - կես լուրջ նշեց ArmStar.am–ի զրուցակիցը: Այսօր Ագան դարձել է շատ կանանց ու աղջիկների անբաժան «ընկերը»: Դիմահարդար Աղավնի Քանքանյանը՝ Ագան, դեռ մանկուց սիրել է նկարել, դիմահարդարել իր տիկնիկներին. «Մի օր էլ մայրիկիս նոր շորը կտրել ու տիկնիկիս շոր եմ կարել, բայց իհարկե նա չբարկացավ»: Հետագայում մանկական երազանքը դարձավ հիմնական աշխատանք, իսկ «տիկնիկներն» էլ դարձան մանեքենուհիներ:

«Այն տարիներին, ի ուրախություն ինձ, բացվեց «Ատեքս» նորաձևության տունը, որտեղ էլ ես սովորեցի Անդրեյ Միլմոնի ղեկավարած դասարանում, իբրև նկարիչ-մոդելավորող: Միլմոնն ինձ չէր կարողանում ասել Աղավնի ու անունս կնքեց Ագա, և բոլորը սկսեցին ինձ այդպես կոչել»:

Ուսանելու տարիներին զուգընթաց նա դիմահարդարում էր սույն նորաձևության տան մանեքենուհիներին. «Այդ տարիներին որպես այդպիսին Հայաստանում չկար դիմահարդարի մասնագիտություն, իսկ իմ մոդելների դիմահարդարումը ոչ մեկին չվստահելով, ինքս էի անում: Ցուցադրություններից մեկի ժամանակ էլ Անդրեյ Միլմոնը նկատեց իմ շնորքը և առաջարկեց համագործակցել»,- հիշեց Ագան:

Տաղանդավոր աղջկան հնարավոր չէր չնկատել. աշխատանքի առաջարկն ուշացնել չտվեց. «Այդ տարիներին մազերս բավականին երկար էին, ձիգ պոչիկ էի կապում և հոնքերս ինքնուրույն հանում. բոլորը հիացած էին և զարմանում էին, թե ինչպես եմ կարողանում հոնքերի նման ձև ստանալ և այդտեղից էլ սկսեց իմ կարիերան: Հետագայում աշխատեցի գեղեցկության սրահում, չնայած նրան, որ ծնողներս շատ դեմ էին», -պատմում է Ագան:

Չնայած այն տարիներին շատերն էին զարմանում, որ հոնքերը հանելու համար մարդիկ կարող են դիմել դիմահարդարին, բայց Ագան ապացաուցեց հակառակը: Նա այսօր բազմաթիվ հաճախորդներ ունի. «Իմ հաճախորդներն այն մարդիկ են, ովքեր ունեն բարձր ճաշակ, ոճ և անհատականություն»: Գնային ցուցակը որոշելուց էլ, այնպես է արել, որ յուրաքանչյուրի գրպանին քիչ թե շատ հարմար լինի. «Իհարկե շատ միֆեր են պտտվում, թե ինձ մոտ «աստղաբախշական» գներ են, բայց ես այն փորձել եմ պահպանել մեր երկրին համապատասխան»:

Հայտնի դիմահարդարը չի դադարում սովորել, նա միշտ հետևում է նորաձևության միտումներին. «Դիմահարդարման մեջ էլ կան նորաձևության տենդենցներ, կար շրջան, երբ նորաձև էին խիտ թարթիչները, բայց առաջատար աղջիկները չէին ուզում խիտ թարթիչներ, իսկ հիմա նրանք սիրում են հոնքերի բնական ձևը: Խնամված բնական տեսք, ով է հիմա լաքած մազերով ման գալիս, նույն էլ հագուսի մեջ, եթե առաջ երեկոյան հագուստներն ավելի ճոխ էին ու ծանր, ապա հիմա նախընտրում են թեթև, հանգիստ ոճ, նույն էլ դիմահարդարման մեջ է», - պարզաբանեց Ագան:

Հաճախ էլ խորհուրդ է տալիս. «Միշտ չէ, որ այն ինչ նորաձև է, քեզ սազում է. երբեմն տեսնում ես ծիրանագույն թափանցիկ սիրուն հարսի զգեստ կրող աղջկա, բայց smoky eyes աչքերով, պարզապես նա լսել է, որ դա է նորաձև և որոշել է այդպես շպարվել: Պետք է յուրաքանչյուրն իմանա, որ դիմահարդարումն առանձին էլեմենտ չէ, դա պետք է լրացնի ամբողջ ձեր տեսքը: Ամբողջ աշխարհում դիմահարդարումը դեմքի դիմագծերը ճիշտ մատուցելն է: Երբ նայում ես Ջոլիին, Լոպեսին, անմիջապես չես մտածում հագուստը համապատասխան է թե ոչ, դու հասկանում ես' որքան ճիշտ է կերպարային ընտրված»:

Ագայի ստուդիայում աշխատում են իմիջմեյքերներ, ովքեր աշխատում են հաճախորդի ամբողջական տեսքի վրա. «Դա իմիջ ստուդիա է, որտեղ աշխատում են թե կերպարի, թե ամենօրյա խնամքի վրա: Ես կասեմ ավելին, մեր մեջ չկա նաև մրցակցություն, ինչպես ես եմ սիրում ասել, բոլորս հավաքվել ենք գեղեցիկը ստեղծելու համար», նշեց Ագան:

Հայտնի դիմահարդարը շատ է կարևորում իր և Սիրուշոյի համագործակցությունը.

«Սիրուշոյի հետ ես եմ մշտապես աշխատում: Ինձ համար հաճույք է նրա հետ աշխատելը, անգամ նրա պահանջկոտությունը համարում եմ դրական հատկանիշ: Հետաքրքիր է, որ «Եվրատեսիլ 2008»-ին շատերը կարծել էին, որ երգչուհիներ Անի Լորակի և Սիրուշոյի դիմահարդարը նույն մարդն է, բայց մենք երկուսս էլ իրարից անկախ աշխատում էինք նույն ոճում»:

Իր շրջագայություններից էլ հիշեց մի քանի կարևոր դրվագ. «Երբ Ամերիկայում էինք, Սիրուշոյի ֆոտոսեսիայի ժամանակ աշխատեցինք աշխարհահռչակ երգչուհի Ջենեթ Ջեքսոնի և բազմաթիվ հայտնի աստղերի լուսանկարիչ Ջերրի Ավենեմի հետ: Երբ նա տեսավ իմ աշխատանքը' առաջարկեց համագործակցել: Ամերիկայում ծանոթացա հայազգի շատ շնորհալի վարսահարդար Կարենի հետ, ով աշխատում է բազմում հանրահայտ աստղերի հետ, և այդ օրերին նա ինձ հրավիրեց երգչուհի Սամանթա Ջեյդին դիմահարդարելու»,- հիշեց Ագան:

Այսօր հայտնի դիմահարդարին բազմաթիվ աղջիկներ են գրում, խորհուրդներ են հարցնում: Ագան հատուկ նրանց համար իր յութուբյան էջում տեղադրել է երկու տեսանյութ, որտեղ սովորեցնում է շպարվել:

Զրուցեց Սիրանուշ Գրիգորյանը/ ArmStar.am/

Հետևե՛ք -ին Youtube-ում`
ՀՀ ՊՆ «Ուրալ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ տուժած կա Իսրայելը վերացրել է Իրանի հետախուզության բարձրաստիճան սպաներիԱզգային ժողովի խորհրդի նիստը տեղի է ունեցել Դեռահասի սրբադասումը հուզում է ամբողջ աշխարհը՝ 21-րդ դարի կարևոր իրադարձությունըԼիակատար աջակցություն ենք հայտնում իրանցի եղբայրներին և քույրերին. Թեհրանի թեմի առաջնորդ Իրանի միջուկային ծրագիրը ողջ է․ Բաղայի Ուկրաինային լքեց իր ամենահզոր և ամենահարուստ դաշնակիցը․TelegraphԴժբախտ դեպք՝ ԲԴԽ նախկին նախագահ Գագիկ Ջհանգիրյանի ընտանիքում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբել է Սուրբ Հռիփսիմյանց կույսերի հիշատակը Ուկրաինան բախվում է ԱՄՆ-ի ռազմական մատակարարումների մերժմանը․ Telegraph Աշխատակիցը առնվազն կստանա խիստ նկատողություն․ Կոստանյանը՝ Չախոյանի ահազանգի մասինԱՄՆ-ն պատասխանատվություն է կրում թափված ամեն մի կաթիլ արյան համար․ Իրանի ԱԳՆՊուտինը ցինիկ և կեղծ է. Զելենսկի (տեսանյութ) Ուկրաինան կարող է մնալ առանց ամերիկյան աջակցության Այս երեք զայրացած ծերուկները կարող են մեզ բոլորիս կործանել․ Guardian Խելամտության սահմանները հատել են իշխանությունները, առողջ բանավեճի հնարավորությունը սպառված է․ Արշակ Սրբազան (տեսանյութ) Ադրբեջանի «ծածուկ» ուրախությունը Ռուսաստանում բենզինի գները հասել են տարեսկզբի առավելագույնինԻրանում իսրայելական հետախուզության երկու աշխատակից է ձերբակալվելԻ՞նչ է արվում բրուցելոզով հիվանդ կենդանու միսը, ի՞նչ պետք է անեն ֆերմերները․ խորհուրդներ՝ ՍԱՏՄ-ից Սուրենավանում «Ford Transit»-ը բախվել է «Mercedes Sprinter»-ին․ կան վիրավորներ Իսրայելը ոչնչացրել է Իրանի բոլոր հրթիռային կայանքների մեկ երրորդը․ Իսրայելի պաշտպանության բանակԻսրայելն ավարտել է Իրանի ռազմական ենթակառուցվածքին հարվածները․ ՊՆԴիմա Բիլանի՝ TikTok-ում երկրպագուների հետ անմիջական կապ հաստատելու համարԻրանի ղեկավարությունը Ռուսաստանի հետ քննարկում է մարդկանց հնարավոր տարհանումը Փաշինյանը դժգո՞հ է Արայիկ Հարությունյանից. վերջինիս կադրերը հերթով կալանավորվում են․ News.am Ո՞վ է առավելապես տուժում Հորմուզի փակումից Միջուկային զենքի կողմնակիցներն Իրանի քաղաքականության մեջ տեղ չունեն․ նախագահ Փեզեշքիան Պակիստանը նախազգուշացրել է աշխարհին«Կրթվելը նորաձև է» արշավին բյուջեից տրվող գումարների վերաբերյալ տեղեկությունը պետական գաղտնիք է. FactorԵթե քաղաքականության պատճառով հիմա չունենք Արցախ, ապա եկեղեցին պարտավոր է խոսել այդ մասին. Պողոսյան (տեսանյութ) Իսրայելն առանց ռազմական միջոցների՝ Իրանի հետ հակամարտությունը լուծելու ճանապարհ չի տեսնում․ դեսպանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանի մի շարք փողոցներում Արեգակի վրա ևս մեկ հզոր բռնկում է տեղի ունեցել Հայաստանը Տաջիկստանում մասնակցել է ԱՊՀ անդամ պետությունների ԱԳՆ-ների խորհրդակցական կոմիտեի նիստին Մակրոնը Թրամփի գաղափարը «խելահեղ» է անվանել Ավշարում գտնվող 21,6 մլն դրամ արժեքով հողամասի և շենքի նկատմամբ վերականգնվել է համայնքի իրավունքը. վարչապետ Դուբայի շոկոլադի նոր համը դարձավ հիթ առաջին վաճառքի օրը Իրանն ակնկալում է, որ BRICS-ը կդատապարտի Իսրայելի ագրեսիան․ ԱԳՆՓաշինյանի հոգեկան առողջությունը ստուգելու համար պիտի Առողջապահության նախարարը հանձնաժողով ստեղծի․ Արմեն Չարչյան (տեսանյութ) Աննա Վարդապետյանն ընդունել է Հայաստանում Նիդերլանդների դեսպանին Եմենի տարածքից Իսրայելի ուղղությամբ հրթիռ է արձակվել. Իսրայելի պաշտպանության բանակԵրկիրը կործանման հասցրած իշխանության թիրախ լինելը պատիվ է բերում․ Արշակ ՍրբազանԱրևմուտքի և ԱՄՆ-ի աջակցությունն Իսրայելին սպառնալիք է խաղաղության համար․ Իրանի ԱԳՆ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները հեռախոսազրույց են ունեցելԻրանում խոսել են Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի պարտավորություններից․ Իրանի ԱԳՆԻրանը մտադիր չէ զինադադարի շուրջ բանակցություններ վարել Իսրայելի հետ (տեսանյութ) Հունիսի 13-16-ը բացահայտվել է 267 հանցագործություն. ՆԳՆ Վեհափառն այդպիսի մոտեցումներ չունի. նա դատի չի տալու Փաշինյանին. Արշակ Սրբազան Կապի մեջ ենք Իրանի մեր ընկերների հետ․ խուճապ կամ արտագաղթի տրամադրություն չկա այժմ․ Սաղաթելյան (տեսանյութ)
Ամենադիտված