ՊԵԿ-ը տեղեկացնում է էլեկտրոնային ստորագրության imID համակարգում առկա խնդիրների մասին Երևանում նշել են Էրիվանի բերդի գրավման 199-ամյակը ՌԴ-ն ուժեղացնո՞ւմ է դիրքերը Հայաստանում․ Մակրոնի դերը Արցախում, Սահմանադրական զիջումնե՞ր Երևանում 2 փողոց կանվանափոխվի Ղարաբաղից բռնի տեղահանվածների՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու գործընթացը ձգձգվում է փաստաթղթերի պատճառով #ՈՒՂԻՂ․ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ Ինչի՞ քաղաքապետը բարձր վարձատրության կարիք չունի. դեռ էլի է բարձրանալու.Խաչատրյան Աշխատավարձերի բարձրացման աղմկահարույց նախագիծն ընդունվեց․ ՆԱՏՕ-ն պատրաստվում է Ռուսաստանի հարձակմանը Վարդան Ղուկասյանի տնային կալանքը ևս 3 ամսով երկարաձգվեց 1մլն 320 հազարից՝ 2 միլիոն դրամ. քաղաքապետի եւ մյուս պաշտոնյաների աշխատավարձերը կբարձրանան Երևանի բյուջեն 159 միլիարդ է դարձել ժողովրդի հաշվին․ այդ գումարը պետք է ծախսվի ժողովրդի համար Էրդողանի գլխավոր խորհրդականը քննադատել է Ադրբեջանում գլխաշոր կրող աշակերտուհիների կրթության իրավունքի սահմանափակումը 

«Նրանում պակասում էր հիմնական – սիստեմատիկ կրթություն». Իսահակյանը` Լեոի մասին

Գիտություն և Մշակույթ

Բազմաճյուղ են նրա գրական գործունեության ուղիները:

Իբրև հրապարակախոս, նա ստորագրել է անհամար հոդվածներ, որոնք իր ժամանակին կարդացվել են հևիհև, խանդավառությամբ: Իբրև գրական քննադատ, նա հեղինակների երբեմն գնահատել է անաչառ ոգով, հաճախ գերագնահատել է բարեկամ միջակ գրողներին, և ստորագնահատել տաղանդավոր մեծությունները, ինչպես օրինակ, Հովհ. Թումանյանին:

Նրա «Ռուսահայ գրականություն» հատորը պերճախոս ապացույցն է այս իրողության:

Որպես գերղարվեստական գրող, Լեոին, անշուշտ, չի կարելի դասել ռուսահայ գրականության արձակագիր կլասիկների շարքին` Րաֆֆիի, Պ. Պռոշյանի, Մուրացանի, Շիրվանզադեի, Նար-Դոսի, սակայն իր պատվավոր տեղն ունի:

Նրա վեպիկները, օրինակի համար «կորածները», «Պանդուխտը», «Այծարած Եղոն», «Թաթախման գիշերը» գեղեցիկ իրականացումներ են:

Մանավանդ «Պանդուխտն» ու «Այծարածը», իրապաշտ ճշմարտությամբ գրված, միշտ հաճույքով կկարդացվեն: Այստեղ նրա ոճը կտրուկ է, աշխույժ ու պատկերավոր, և ժողովրդական դարձվածքներով հարուստ:

Նրա «Մելիքի աղջիկը» պատմական մեծ վեպը, Ղարաբաղի մելիքների շրջանից, Րաֆֆիի թույլ հետևողությամբ, ռոմանտիկ գույներով է թաթախուն, թեև ունի վարպետի էջեր, բայց ընդհանրապես տաղտկալի է և ճապաղ:

Այս անուններից զատ Լեոն ունի նաև ուրիշ վիպակներ և պատմվածքներ, ինչպես' «Վերջին վերքեր», «Ծայրեր», «Գավառական հերոսներ», «Սպանված հայրը», «Արնագին» և բազմաթիվ պատմվածքներ «Մշակ» թերթի կիրակնօրյա համարներում: Սակայն նրանք շատ նվազ արժեք են հայտ բերում:

Լեոն գրել է ուղևորական նոթեր, ինչպես «Ջրաբերդի լեռներում», ուր նկարել է բնությունը և ժողովրդի կենցաղը: Թարգմանություններից հիշենք Մորտովցևի «Հայաստանի ուղևորությունը» հաճելի գիրքը:

Այս հապճեպ գրությանս մեջ անկարելի է թվել նրա գրչի բոլոր արտադրությունները: Հիշում եմ, որ վերջերս Երևանում, մի օր, Լեոի տանը, միասին հաշվեցինք իր գրածները, որոնց թիվը մի երկու հարյուրի հասավ և դարձյալ թերի մնաց:

Սակայն Լեոի արդարացի համբավը գլխավորապես կայանում է նրա պատմական գործերի մեջ: Նա թեպետ շատ կարդացած էր` բազմակողմանի միտք լինելով, բայց անկարող եղավ եվրոպական իմաստով պատմաբան լինելու: Նրանում պակասում էր հիմնական – սիստեմատիկ կրթություն: Ծանոթ էր եվրոպական պատմագետներին, նրա սեղանի վրա էին Բլոկ, Տեն, Ռամբո, Մոմզեն, Կլյուչևսկի և այլն, սակայն յուրացումը օրգանապես չէր տեղի ունեցել նրա մտքի լաբարատորիայում:

Եվ շա՛տ հուզիչ էր, երբ ես Երևանում տեսնում էի, թե ինչպես մեր սիրելի Լեոն հոգնած տարիքում, հիվանդ աչքերով կքել է գրասեղանի վրա և ճիգով կարդում է Մաքս, Էնգելս, Պլեխանով, Լենին և բազմաթիվ նոր գրքեր, օրը օրին լույս տեսնող նոր ստվար գրքեր` նոր տերմինոլոգիայով, և տքնում է յուրացնել պատմական մատերիալիզմի մեթոդոլոգիան, նրանով լուսաբանելու Հայոց հին և նոր պատմությունը և վերստին մի անհնարին տաժանքով գրելու Հայոց պատմությունը, ամբողջ պատմությունը նոր լույսի տակ:

Ավ. Իսահակյան «Երկերի ժողովածու» հատոր V

Նյութը` Ք. Ա-ի

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ՊԵԿ-ը տեղեկացնում է էլեկտրոնային ստորագրության imID համակարգում առկա խնդիրների մասինԵրևանում նշել են Էրիվանի բերդի գրավման 199-ամյակըՌԴ-ն ուժեղացնո՞ւմ է դիրքերը Հայաստանում․ Մակրոնի դերը Արցախում, Սահմանադրական զիջումնե՞րՄեծ Բրիտանիայի բանտերը լիքն են հանցագործների պայմանական վաղաժամկետ ազատ արձակվելուց հետոԵրևանում 2 փողոց կանվանափոխվի Ղարաբաղից բռնի տեղահանվածների՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու գործընթացը ձգձգվում է փաստաթղթերի պատճառովՊենտագոնը պլանավորում է Ուկրաինայի համար զրահատեխնիկայի աշտարակների համար բաղադրիչներ գնել#ՈՒՂԻՂ․ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ Ինչի՞ քաղաքապետը բարձր վարձատրության կարիք չունի. դեռ էլի է բարձրանալու.ԽաչատրյանԱնկարայում ձերբակալվել է 25 մարդ, այդ թվում՝ երկու փոխքաղաքապետ Աշխատավարձերի բարձրացման աղմկահարույց նախագիծն ընդունվեց․ ՆԱՏՕ-ն պատրաստվում է Ռուսաստանի հարձակմանըԲելառուսը պատրաստվում է պատերազմի՝ դրանից խուսափելու համար. ԼուկաշենկոՌուսաստանի երկնքում երկու ինքնաթիռ, մի քանի րոպե տարբերությամբ, աղետի ազդանշան են ուղարկելՎարդան Ղուկասյանի տնային կալանքը ևս 3 ամսով երկարաձգվեցԽորվաթիան սկսել է տուգանել բժշկական զննումներից խուսափող զորակոչիկներին 1մլն 320 հազարից՝ 2 միլիոն դրամ. քաղաքապետի եւ մյուս պաշտոնյաների աշխատավարձերը կբարձրանան Երևանի բյուջեն 159 միլիարդ է դարձել ժողովրդի հաշվին․ այդ գումարը պետք է ծախսվի ժողովրդի համարWP. ԱՄՆ-ը և Եվրոպան պատրաստում են չորս կետից բաղկացած խաղաղության ծրագիր Ուկրաինայի համարԷրդողանի գլխավոր խորհրդականը քննադատել է Ադրբեջանում գլխաշոր կրող աշակերտուհիների կրթության իրավունքի սահմանափակումըՄԱԿ. Ավելի քան 216,000 եմենցի լքել է իրենց տները մարտական ​​գործողությունների պատճառովՖրանսիայում մոտ 200 լիցեյներ զգուշացվել են բողոքի ցույցերի պատճառով գործունեության հնարավոր խափանումների մասին Չեմ թաքցնում՝ նպատակը մեր աշխատավարձերի բարձրացնելն է.ԳալջյանԱՄՀ-ն Հայաստանի համար 5,5% տնտեսական աճ է կանխատեսում 2026 և 2027 թվականներինԱպրուստը ոչնչացնելու տեսարանից հետո քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց ՔՊ-ն ամեն ինչ թանկացնում է, որ իրենց եկամուտներն ավելացնեն.Սուքիասյան Տաղավարները պետք է քանդվեն այնպես, որ հասարակության մեջ լրացուցիչ լարվածություն չառաջանաԹրամփը կարծում է, որ Պուտինը և Զելենսկին պետք է հանդիպեն Երևանի քաղաքապետի աշխատավարձը կբարձրանա՝ հասնելով 2 միլիոն դրամԲլոգեր «Գեորգիքսը» հայտնել է, որ Հրազդանի կիրճում գտնվող ռեստորանում իրեն հրել ենՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը Հայաստանում կհանդիպի ՀՀ իշխանությունների ներկայացուցիչների հետ Ինչո՞ւ է վարչական շրջանի ղեկավարը մինչև 2029 թվականը պայմանագիր կնքել խանութի սեփականատիրոջ հետՀյուսիսային Կորեան փորձարկել է տակտիկական բալիստիկ հրթիռ Շոու` տիրադավների մասնակցությամբ․ Առուշ Առուշանյանը ՔՊ-ականների կարիքը չունի Տեր Եսայան․ Բնակիչներին հարցրե՞լ եք՝ ուզո՞ւմ են զրկվել թարմ հաց ու միս գնելու հնարավորությունիցՊլեխանովի համալսարանի Երևանի մասնաճյուղի ուսանող Սերգեյ Սնխչյանը ջիու-ջիթսուի առաջնության ոսկե մեդալակիր էԱրմեն Գալջյան․ «Նախկին քաղաքապետերից ժառանգել ենք ինքնակամ բուդկաներով ու ժանգոտած կրպակներով լցված Երևան»Վրաստանը արտաքսել է ավելի քան 100 օտարերկրացու, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիների Ուսանողները չեն կարողանում օգտվել տրանսպորտի զեղչից․ փաթեթները թանկ են. ԱբգարյանՃամբարակի քաղաքապետ Վազգեն Ադամյանը կասկածվում է կեղծ պայմանագրեր կազմելու և գումար հափշտակելու մեջ Մեկ ամիս է՝ հաշմանդամություն ունեցող երեխաները սպասում են խոստացված միկրոավտոբուսին․ ՍուքիասյանԿիմ Չեն Ընը հայտարարել է Հյուսիսային Կորեայի զենքի հետագա կատարելագործման մասին ԲՀԿ․ «Չկա որևէ իրավական հիմնավորում, որ Գագիկ Ծառուկյանը շարունակի մնալ կալանքի տակ»Երևանի ավագանին ընդունեց աշխատավարձերի բարձրացման նախագիծըThe Atlantic. Զելենսկիի ամբարտավանությունը զայրացնում է Թրամփին Մեզ ընդհանրապես էշի տեղ եք դրել. Պեդրո Զարոկյանի կոշտ ելույթըԹրամփ. Պուտինն ավելի շատ է կողմ կարգավորմանը, քան Զելենսկին Ըստ էության, քաղաքապետարանում մի բան էլ աշխատավարձի իջեցում է տեղի ունենում. ԳալջյանԱրարատ Միրզոյանը Լեհաստանում այցելել է տիեզերական տեխնոլոգիաներով զբաղվող ընկերությունՄի շարք հասցեներում 36 ժամ ջուր չի լինիԳիտնականները հայտնաբերել են նոր, լավային մոլորակ
Ամենադիտված