Ադրբեջանը Երևանից պահանջում է պատասխանատվության ենթարկել Թուրքիայի դրոշը այրողներին
Քաղաքական
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է ապրիլի 23-ին Երևանում Ջահերով երթի ընթացքում Թուրքիայի դրոշի այրումը։
«ՀՀ կառավարությունը պետք է անհապաղ կանխեր նման արշավը, որը մարմնավորում է խոր արմատներ ունեցող էթնիկ ատելություն, և ձեռնարկեր համապատասխան անվտանգության միջոցառումներ։ Բացարձակապես անընդունելի է աչք փակել նման գործողությունների վրա՝ ժողովրդավարական նորմերի, հավաքների ազատության և կարծիքի ազատության քողի տակ։ Նման գործողությունները, որոնք շարունակում են մնալ ֆաշիստական մտածողության բացահայտ դրսևորում՝ հիմնված Հայաստանում ռևանշիզմի և էթնիկ ատելության վրա, պետք է դատապարտվեն և դադարեցվեն միջազգային մակարդակով։ Մենք կոչ ենք անում Հայաստանի կառավարությանը պատասխանատվության ենթարկել այս գործողությունների համար պատասխանատուներին», - ասվում է հայտարարության մեջ։


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը