Երևանում նշել են Էրիվանի բերդի գրավման 199-ամյակը ՌԴ-ն ուժեղացնո՞ւմ է դիրքերը Հայաստանում․ Մակրոնի դերը Արցախում, Սահմանադրական զիջումնե՞ր Երևանում 2 փողոց կանվանափոխվի Ղարաբաղից բռնի տեղահանվածների՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու գործընթացը ձգձգվում է փաստաթղթերի պատճառով #ՈՒՂԻՂ․ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ Ինչի՞ քաղաքապետը բարձր վարձատրության կարիք չունի. դեռ էլի է բարձրանալու.Խաչատրյան Աշխատավարձերի բարձրացման աղմկահարույց նախագիծն ընդունվեց․ ՆԱՏՕ-ն պատրաստվում է Ռուսաստանի հարձակմանը Վարդան Ղուկասյանի տնային կալանքը ևս 3 ամսով երկարաձգվեց 1մլն 320 հազարից՝ 2 միլիոն դրամ. քաղաքապետի եւ մյուս պաշտոնյաների աշխատավարձերը կբարձրանան Երևանի բյուջեն 159 միլիարդ է դարձել ժողովրդի հաշվին․ այդ գումարը պետք է ծախսվի ժողովրդի համար Էրդողանի գլխավոր խորհրդականը քննադատել է Ադրբեջանում գլխաշոր կրող աշակերտուհիների կրթության իրավունքի սահմանափակումը Չեմ թաքցնում՝ նպատակը մեր աշխատավարձերի բարձրացնելն է.Գալջյան 

«Ծիծաղը սուրբ, աստվածային է». այսօր երգիծաբան Երվանդ Օտյանի ծննդյան օրն է

Գիտություն և Մշակույթ

«Պիտի խնդանք՝ առանց քեն կամ ոխ, ատելություն կամ նախանձ խառնելու մեր ծիծաղին մեջ, որովհետև ծիծաղը սուրբ, աստվածային է»:

Օտյան Երվանդ

Գրող, երգիծաբան Օտյան Երվանդը ծնվել է 1869 թ. սեպտեմբերի 19-ին, Կոստանդնուպոլսում: Երվանդ Օտյանը մեծացել է հորեղբոր` պետական և հասարակական հայտնի գործիչ Գրիգոր Օտյանի տանը, որտեղ մշտապես ներկա է եղել գրական անվանի դեմքերի բանավեճերին: Գրաճանաչ է դարձել հորաքրոջ` Եվփիմե Օտյանի օգնությամբ, ապա հաճախել է Պերպերյան վարժարան: Տկարության պատճառով թողել է դպրոցը և կրթությունը լրացրել մասնավոր դասերով:

Օտյանը գրական ասպարեզ է մտել 1880-ականներին` թարգմանություններով և պատմաբանասիրական հետազոտություններով: 1892 թ. «Հայրենիք» օրաթերթի խմբագիր Արփիար Արփիարյանի հրավերով ստանձնել է թերթի օգնական-խմբագրի, իսկ 1896 թ.` խմբագրի պաշտոնը: Գրել է քրոնիկ-ֆելիետոններ, պատմվածքներ ու նորավեպեր` «Սիրո նահատակ» (1892 թ.), «Վաշխառուն» (1893 թ.), «Կաղանդի վիպակ» (1895 թ.) և այլն: 1896 թ. Կոստանդնուպոլսում սկսված հալածանքների պատճառով մեկնել է Հունաստան:

Տարագրության 12 տարիները՝ մինչև 1908 թ-ը, գրողի ստեղծագործության երկրորդ շրջանն է. նա խմբագրել է «Ազատ խոսք» (1901–08 թթ.), «Ազատ բեմ» (1903–06 թթ.), «Օրենք» (1905 թ.), «Կրակ» (1905 թ.) և այլ պարբերականներ, ստեղծել տասնյակ բարձրարժեք գործեր՝ «Լևոն թագավորի սուրը» (1898 թ.), «Համբարձում աղա» (1904 թ.), «Ոսկեմոլը» (1905 թ.) և այլ պատմվածքներ, «Հեղափոխության մակաբույծները» (1899 թ.) պատմվածաշարը, «Պրոպագանդիստը» (1901 թ.) երգիծավեպը, «Ազգային բարերարը» (1905 թ.), «Միքեի սիրարկածը» (1906 թ.) վիպակները, «Զավալլըն» (1905 թ.) վոդևիլը, «Ֆրանքո-թրքական պատերազմ կամ Չարշըլը Արթին աղա» (1906 թ., համահեղինակ՝ Միքայել Կյուրճյան) կատակերգությունը և այլն:

Գրական այս շրջանում Օտյանը հանդես է եկել գերազանցապես որպես քաղաքական երգիծաբան` սատիրայի վառ գույներով նկարագրելով քաղաքական, կուսակցական «գործիչների» դիմակ հագած, կեղծիքի ու խաբեության «ասպետների» ոչ միայն ծիծաղելի, այլև հույժ վնասաբեր շահատակությունները: Նրբորեն է հյուսված Սահակ էֆենդու կերպարը («Ազգային բարերարը»), որը չի զլանում ուրիշների դառն աշխատանքով դիզած իր հարստությունից «մեծահոգաբար» չնչին ողորմություն նետել եկեղեցուն, աղքատախնամին և հռչակվել «ազգային բարերար»:

1909 թ-ին Օտյանը վերադարձել է Կոստանդնուպոլիս: Գործունեության երրորդ շրջանում (1909–15 թթ.) խմբագրել և հրատարակել է «Խարազան», «Հայրենիք», «Արևելք», «Կառափնատ» և այլ պարբերականներ, գրել «Ընկ. Բ. Փանջունի» (1909–14 թթ., եռամաս) և այլ վեպեր, մի շարք վիպակներ, գրական-հրապարակախոսական հոդվածներ, ֆելիետոններ, կատարել թարգմանություններ, հրատարակել «Մեր երեսփոխանները» (1913 թ.) երգիծական դիմանկարների շարքը:

«Ընկ. Բ. Փանջունի» վեպը քաղաքական սատիրայի գլուխգործոց է, որի մասին Օտյանն ասել է. «Իրական դեմք մը չէ Փանջունին, այլ տեսակ մը ընդհանուր տիպար է, խտացումը այն օրերու «հեղափոխական տիպարներու»: Փանջունու օրինակով նա անխնա ծաղրում ու ծանակում է ազգային այն գործիչներին, որոնք խոսքով «հեղափոխական» են, «ազգային հերոս», մինչդեռ իրականում ոտնահարում, արատավորում են ամեն մի սուրբ գաղափար՝ դառնալով հասարակական չարիք:

1 915 թ. ձերբակալվել ու աքսորվել է արաբական անապատներ: Դեյր էլ Զորում մնացել է մինչև 1918 թ., որտեղ ազգությունը թաքցրած հայ վարորդը ճանաչել է Օտյանին` Համայի վարժարանի իր ուսուցչին, գաղտնի դուրս է բերել և տարել մի ապահով վայր: 1918 թ. վերադարձել է Կոստանդնուպոլիս: 1922 թ. մեկնել է Բուխարեստ, 1924 թ. տեղափոխվել Սիրիա, ապա` Կահիրե: 1918-26թթ ակտիվորեն աջակցել է Հայաստանի օգնության կոմիտեի աշխատանքներին, զբաղվել հայ որբերի ճակատագրով: Միաժամանակ հիմնել և խմբագրել է մի շարք պարբերականներ և երգիծաթերթեր, գրել է 8 վեպ, բազմաթիվ պատմվածքներ, վիպակներ, ֆելիետոններ, պարսավագրեր: Մահացել է 1926 թ. հոկտեմբերի 3-ին, Կահիրեում, թաղված է Մարմինա Հայոց ազգային գերեզմանատանը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Երևանում նշել են Էրիվանի բերդի գրավման 199-ամյակըՌԴ-ն ուժեղացնո՞ւմ է դիրքերը Հայաստանում․ Մակրոնի դերը Արցախում, Սահմանադրական զիջումնե՞րՄեծ Բրիտանիայի բանտերը լիքն են հանցագործների պայմանական վաղաժամկետ ազատ արձակվելուց հետոԵրևանում 2 փողոց կանվանափոխվի Ղարաբաղից բռնի տեղահանվածների՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու գործընթացը ձգձգվում է փաստաթղթերի պատճառովՊենտագոնը պլանավորում է Ուկրաինայի համար զրահատեխնիկայի աշտարակների համար բաղադրիչներ գնել#ՈՒՂԻՂ․ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ Ինչի՞ քաղաքապետը բարձր վարձատրության կարիք չունի. դեռ էլի է բարձրանալու.ԽաչատրյանԱնկարայում ձերբակալվել է 25 մարդ, այդ թվում՝ երկու փոխքաղաքապետ Աշխատավարձերի բարձրացման աղմկահարույց նախագիծն ընդունվեց․ ՆԱՏՕ-ն պատրաստվում է Ռուսաստանի հարձակմանըԲելառուսը պատրաստվում է պատերազմի՝ դրանից խուսափելու համար. ԼուկաշենկոՌուսաստանի երկնքում երկու ինքնաթիռ, մի քանի րոպե տարբերությամբ, աղետի ազդանշան են ուղարկելՎարդան Ղուկասյանի տնային կալանքը ևս 3 ամսով երկարաձգվեցԽորվաթիան սկսել է տուգանել բժշկական զննումներից խուսափող զորակոչիկներին 1մլն 320 հազարից՝ 2 միլիոն դրամ. քաղաքապետի եւ մյուս պաշտոնյաների աշխատավարձերը կբարձրանան Երևանի բյուջեն 159 միլիարդ է դարձել ժողովրդի հաշվին․ այդ գումարը պետք է ծախսվի ժողովրդի համարWP. ԱՄՆ-ը և Եվրոպան պատրաստում են չորս կետից բաղկացած խաղաղության ծրագիր Ուկրաինայի համարԷրդողանի գլխավոր խորհրդականը քննադատել է Ադրբեջանում գլխաշոր կրող աշակերտուհիների կրթության իրավունքի սահմանափակումըՄԱԿ. Ավելի քան 216,000 եմենցի լքել է իրենց տները մարտական ​​գործողությունների պատճառովՖրանսիայում մոտ 200 լիցեյներ զգուշացվել են բողոքի ցույցերի պատճառով գործունեության հնարավոր խափանումների մասին Չեմ թաքցնում՝ նպատակը մեր աշխատավարձերի բարձրացնելն է.ԳալջյանԱՄՀ-ն Հայաստանի համար 5,5% տնտեսական աճ է կանխատեսում 2026 և 2027 թվականներինԱպրուստը ոչնչացնելու տեսարանից հետո քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց ՔՊ-ն ամեն ինչ թանկացնում է, որ իրենց եկամուտներն ավելացնեն.Սուքիասյան Տաղավարները պետք է քանդվեն այնպես, որ հասարակության մեջ լրացուցիչ լարվածություն չառաջանաԹրամփը կարծում է, որ Պուտինը և Զելենսկին պետք է հանդիպեն Երևանի քաղաքապետի աշխատավարձը կբարձրանա՝ հասնելով 2 միլիոն դրամԲլոգեր «Գեորգիքսը» հայտնել է, որ Հրազդանի կիրճում գտնվող ռեստորանում իրեն հրել ենՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը Հայաստանում կհանդիպի ՀՀ իշխանությունների ներկայացուցիչների հետ Ինչո՞ւ է վարչական շրջանի ղեկավարը մինչև 2029 թվականը պայմանագիր կնքել խանութի սեփականատիրոջ հետՀյուսիսային Կորեան փորձարկել է տակտիկական բալիստիկ հրթիռ Շոու` տիրադավների մասնակցությամբ․ Առուշ Առուշանյանը ՔՊ-ականների կարիքը չունի Տեր Եսայան․ Բնակիչներին հարցրե՞լ եք՝ ուզո՞ւմ են զրկվել թարմ հաց ու միս գնելու հնարավորությունիցՊլեխանովի համալսարանի Երևանի մասնաճյուղի ուսանող Սերգեյ Սնխչյանը ջիու-ջիթսուի առաջնության ոսկե մեդալակիր էԱրմեն Գալջյան․ «Նախկին քաղաքապետերից ժառանգել ենք ինքնակամ բուդկաներով ու ժանգոտած կրպակներով լցված Երևան»Վրաստանը արտաքսել է ավելի քան 100 օտարերկրացու, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիների Ուսանողները չեն կարողանում օգտվել տրանսպորտի զեղչից․ փաթեթները թանկ են. ԱբգարյանՃամբարակի քաղաքապետ Վազգեն Ադամյանը կասկածվում է կեղծ պայմանագրեր կազմելու և գումար հափշտակելու մեջ Մեկ ամիս է՝ հաշմանդամություն ունեցող երեխաները սպասում են խոստացված միկրոավտոբուսին․ ՍուքիասյանԿիմ Չեն Ընը հայտարարել է Հյուսիսային Կորեայի զենքի հետագա կատարելագործման մասին ԲՀԿ․ «Չկա որևէ իրավական հիմնավորում, որ Գագիկ Ծառուկյանը շարունակի մնալ կալանքի տակ»Երևանի ավագանին ընդունեց աշխատավարձերի բարձրացման նախագիծըThe Atlantic. Զելենսկիի ամբարտավանությունը զայրացնում է Թրամփին Մեզ ընդհանրապես էշի տեղ եք դրել. Պեդրո Զարոկյանի կոշտ ելույթըԹրամփ. Պուտինն ավելի շատ է կողմ կարգավորմանը, քան Զելենսկին Ըստ էության, քաղաքապետարանում մի բան էլ աշխատավարձի իջեցում է տեղի ունենում. ԳալջյանԱրարատ Միրզոյանը Լեհաստանում այցելել է տիեզերական տեխնոլոգիաներով զբաղվող ընկերությունՄի շարք հասցեներում 36 ժամ ջուր չի լինիԳիտնականները հայտնաբերել են նոր, լավային մոլորակՍտորագրել և վավերացնել Խաղաղության համաձայնագիրը. Փաշինյան
Ամենադիտված