ՊԵԿ-ը տեղեկացնում է էլեկտրոնային ստորագրության imID համակարգում առկա խնդիրների մասին Երևանում նշել են Էրիվանի բերդի գրավման 199-ամյակը ՌԴ-ն ուժեղացնո՞ւմ է դիրքերը Հայաստանում․ Մակրոնի դերը Արցախում, Սահմանադրական զիջումնե՞ր Երևանում 2 փողոց կանվանափոխվի Ղարաբաղից բռնի տեղահանվածների՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու գործընթացը ձգձգվում է փաստաթղթերի պատճառով #ՈՒՂԻՂ․ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ Ինչի՞ քաղաքապետը բարձր վարձատրության կարիք չունի. դեռ էլի է բարձրանալու.Խաչատրյան Աշխատավարձերի բարձրացման աղմկահարույց նախագիծն ընդունվեց․ ՆԱՏՕ-ն պատրաստվում է Ռուսաստանի հարձակմանը Վարդան Ղուկասյանի տնային կալանքը ևս 3 ամսով երկարաձգվեց 1մլն 320 հազարից՝ 2 միլիոն դրամ. քաղաքապետի եւ մյուս պաշտոնյաների աշխատավարձերը կբարձրանան Երևանի բյուջեն 159 միլիարդ է դարձել ժողովրդի հաշվին․ այդ գումարը պետք է ծախսվի ժողովրդի համար Էրդողանի գլխավոր խորհրդականը քննադատել է Ադրբեջանում գլխաշոր կրող աշակերտուհիների կրթության իրավունքի սահմանափակումը 

«Արա, դե ճիշտ ենք ասում, էլի, որ մեր դեմ խաղ չկա...»

Գիտություն և Մշակույթ

Հայ գրող, գրականագետ, գրաքննադատ, դրամատուրգ, արձակագիր Ալեքսանդր Թոփչյանը ծնվել է 1939 թ. Երևանում։ Ավարտել է ԵՊՀ (1962):1963-65 -ին աշխատել է «Հայաստան» հրատարակչությունում, 1966-75-ին՝ «Գարուն» ամսագրում, 1975-88-ին՝ «Հայֆիլմ» կինոստուդիայում, 1982-89-ին` ԳԱԹ-ում, 1991-95-ին` ՀՀ ԱԺ լրատվության հանձնաժողովում։ Հեղինակ է բազում թարգմանությունների ռուսերենից և ֆրանսերենից, որոնց թվում են Մոլիերի, Լարոշֆուկոյի, Շադեռլո դը Լակլոյի, Ապոլիների,Պրեվերի, Կոկտոյի, Ժիրոդուի, Անույի, Ռընարի, Սագանի և այլոց գործերը։ Հրատարակել է մոտ 500 գրականագիտական հոդված մամուլում` նվիրված արդի գրականության հարցերին։ Որպես գլխավոր խմբագրիչ և հրատարակության վարիչ, Թոփչյանի գործունեության շնորհիվ հրատարակվել են Ռուբեն Սևակի, Վազգեն Շուշանյանի, Հրաչ Զարդարյանի, Հարութ Կոստանդյանի,Նիկողոս Սարաֆյանի և այլ հայ գրողների ստեղծագործությունները, ինչպես նաև հայ գրողների ժողովածուներ և անթոլոգիաներ այլ լեզուներով։ Ալեքսանդր Թոփչյանի հեղինակությամբ լույս են տեսել նաև մի քանի գեղարվեստական գրքեր։

Ձեզ ենք ներկայացնում նրա «Մեր դեմ խաղ չկա...» կամ տականքի խոստովանությունը» մոնոդրաման /սկիզբը` «Մեր դեմ խաղ չկա...» կամ տականքի խոստովանությունը»:

Սկիզբը` «Մարդագլուխը` հարյուր միլիոն...», «Հըմի հասկացա՞ք, որ մեր դեմ խաղ չկա», «Եվ չկա մեկը, որ ասի. «Ես նրանց տեղը լինեմ չեմ խաբի, չեմ թալանի...», «Նախկին ղեկավարի խոստովանությունը. «Կինս քաղաքական հոտառություն ուներ, կռահել էր, որ ապագան մերն է...», «Ժողովուրդը հավատում էր գավառական դերասանի իմ սարքովի տխրությանը», «Տասը միլիարդ մոմը կարողացանք կարճ ժամանակում վաճառել ժողովրդին...», «Մինիստր նշանակվելու հաջորդ օրն իսկ փառահեղ քեֆ արեցինք հանրապետության ամենամեծ արգելոց-անտառում...» և այլն:

Բեմն անսպասելի մթնում է, շանթն ու որոտն ընդհատում են հերոսի հոխորտանքը, որին հաջորդում են նրա ողորմելի, մեղայական կցկտուր արտահայտությունները. «Ներիր, Տեր, անհասկացողիս... Մեղա, Տեր... Մեղա... Խնայիր... Խղճա...»: Ձայնը նվաղելով անհետանում է: Բացարձակ լռություն: Լույսը հայտնվում է հույսի պես եւ դանդաղորեն ուժգնանում: Որոշ ժամանակ անց, արդեն ուժեղ լուսավորության ներքո, հայտնվում է սպասարկող բանվորը եւ արհամարհանքով բեմառաջքին շպրտում հերոսի շքեղ կոստյումը, շլյապան, թզբեհն ու դենդիական ձեռնափայտը: Վարագույրը վերջապես իջնում է: Հանդիսատեսներն իզուր են ծափահարում, դերակատարը չկա: Նրանք ի վերջո ուղղվում են դեպի ելքի դուռը, եւ այդ պահին, նույն դռնով, ներս է մտնում մեր հերոսը: Նա ոտաբոբիկ է, արտաքինըՙ ծայրաստիճան անխնամ, հագինՙ ցնցոտիներ: Զարմացած դիմում է հանդիսատեսներին:

Սպասեք, սպասեք, էս ո՞ւր, ներկայացումը դեռ չի վերջացել... Գնացեք տեղներդ նստեք... Կարծում էիք արդեն վե՞րջ... Կարծում էիք Աստված պապան, ինչպես ասեմ, հանդուգն խոսքերիս համար ինձ տարավ այնտե՞ղ... Չէ, դուք ինձնից իսկապես պրծում չունեք... (Քաջալերվելով): Էդ խի՞ ըդենց վատացաք... Ձեր կողքը եղած տականքներն ինձնից ավելի լավն ե՞ն... Մի տականքով ավել-պակաս, տարբերություն չկա... Լավ, լավ, եկեք մի երկու րոպե էլ ինձ դիմացեք, «վերջին լուրերը» լսեք ու գնացեք...

Ուրեմն, էսպես... Դուք տեսաք, թե Աստված ինչպես շանթ ու որոտ թափեց իմ գլխին, տարավ վերեւ ու նորից դատաստանի առջեւ կանգնեցրեց... Ասաց, որ երկար խորհրդակցելուց հետո ինձ համար նոր պատիժ են սահմանել... «Այսինքն, նոր պատիժ ասելը շատ կլինի, - բարբառեց Տեր Աստված: - Ընդամենը մի աննշան խմբագրում ենք մտցրել... Անմահությունդ թողնում ենք...»: «Խորապես շնորհակալ եմ», - ասացի ես: «Մի պայմանով, - շարունակեց Տերը: - Որ այսուհետ ընդմիշտ պիտի ապրես միայն քեզ նման տականքների ձեռքով ավերված ու թալանված երկրներում...»: «Կդիմանանք մի կերպ», - պատասխանեցի ես: «Սակայն աննշան խմբագրումը հետեւյալն է, - լրացրեց Տերը: - Դու պիտի ապրես ոչ թե որպես ազգընտիր նախագահ, ոչ թե որպես վարչապետ, մինիստր, դեպուտատ կամ դեսպան, այլ որպես ժողովրդի նվաստ մի ներկայացուցիչ...»:

Էսքան բանը լսելուց հետո չոքերս թուլացան, լեշի պես փռվեցի ու ճակատս գետնին խփելով սկսեցի աղաչել ու պաղատել: Մի խոսքով, ինչ երկարացնեմ... Երեւի խնդրանքս տեղ հասավ... Աստված-պապան ինչ-որ բան փսփսաց հրեշտակներից մեկի ականջին ու վերջն ասաց, որ պատիժս մի քիչ մեղմում են, այսինքն` էս նոր կարգավիճակով մի երկու հարյուր տարի կապրեմ, հետո կերեւա...

Մեր մեջ ասած` լավ պրծա... Դեռ մի բան էլ ես պիտի շնորհակալ լինեի...

Դե, միամիտ են էլի... Ես իրանց տեղը ըլնեի, ինձ նման արարածին էդպիսի պատիժ չէի տա... Պադումայե՜շ, էրկու հարուր տարի ա` կդիմանանք, կողքից էլ սուսուփուս ուրիշ գործ կսկսենք... Հրե՛ն, լիքը երկրներ կան, որ մեզ նման ազատության, անկախության ու ժողովրդավարության են ձգտում... (Գրեթե շշուկով): Իմ հարուստ փորձը այնտեղ շա՜տ պետք կգա... Մի խոսքով, հասկացաք, չէ՞... (Աչքով է անում, հետո նայում վերեւ):

Արա, դե ճիշտ ենք ասում էլի, որ մեր դեմ խաղ չկա...

Դե, հիմա կարող եք գնալ, էս անգամ ինձնից ազատվեցիք... Բայց ժամանակավոր, լա՛վ հիշեք, ժա-մա-նա-կա-վոր:

ՎԱՐԱԳՈՒՅՐ

դեկտեմբեր, 2003 թ. Փարիզ

Աղբյուրը` «Ազգ» օրաթերթ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ՊԵԿ-ը տեղեկացնում է էլեկտրոնային ստորագրության imID համակարգում առկա խնդիրների մասինԵրևանում նշել են Էրիվանի բերդի գրավման 199-ամյակըՌԴ-ն ուժեղացնո՞ւմ է դիրքերը Հայաստանում․ Մակրոնի դերը Արցախում, Սահմանադրական զիջումնե՞րՄեծ Բրիտանիայի բանտերը լիքն են հանցագործների պայմանական վաղաժամկետ ազատ արձակվելուց հետոԵրևանում 2 փողոց կանվանափոխվի Ղարաբաղից բռնի տեղահանվածների՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու գործընթացը ձգձգվում է փաստաթղթերի պատճառովՊենտագոնը պլանավորում է Ուկրաինայի համար զրահատեխնիկայի աշտարակների համար բաղադրիչներ գնել#ՈՒՂԻՂ․ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ Ինչի՞ քաղաքապետը բարձր վարձատրության կարիք չունի. դեռ էլի է բարձրանալու.ԽաչատրյանԱնկարայում ձերբակալվել է 25 մարդ, այդ թվում՝ երկու փոխքաղաքապետ Աշխատավարձերի բարձրացման աղմկահարույց նախագիծն ընդունվեց․ ՆԱՏՕ-ն պատրաստվում է Ռուսաստանի հարձակմանըԲելառուսը պատրաստվում է պատերազմի՝ դրանից խուսափելու համար. ԼուկաշենկոՌուսաստանի երկնքում երկու ինքնաթիռ, մի քանի րոպե տարբերությամբ, աղետի ազդանշան են ուղարկելՎարդան Ղուկասյանի տնային կալանքը ևս 3 ամսով երկարաձգվեցԽորվաթիան սկսել է տուգանել բժշկական զննումներից խուսափող զորակոչիկներին 1մլն 320 հազարից՝ 2 միլիոն դրամ. քաղաքապետի եւ մյուս պաշտոնյաների աշխատավարձերը կբարձրանան Երևանի բյուջեն 159 միլիարդ է դարձել ժողովրդի հաշվին․ այդ գումարը պետք է ծախսվի ժողովրդի համարWP. ԱՄՆ-ը և Եվրոպան պատրաստում են չորս կետից բաղկացած խաղաղության ծրագիր Ուկրաինայի համարԷրդողանի գլխավոր խորհրդականը քննադատել է Ադրբեջանում գլխաշոր կրող աշակերտուհիների կրթության իրավունքի սահմանափակումըՄԱԿ. Ավելի քան 216,000 եմենցի լքել է իրենց տները մարտական ​​գործողությունների պատճառովՖրանսիայում մոտ 200 լիցեյներ զգուշացվել են բողոքի ցույցերի պատճառով գործունեության հնարավոր խափանումների մասին Չեմ թաքցնում՝ նպատակը մեր աշխատավարձերի բարձրացնելն է.ԳալջյանԱՄՀ-ն Հայաստանի համար 5,5% տնտեսական աճ է կանխատեսում 2026 և 2027 թվականներինԱպրուստը ոչնչացնելու տեսարանից հետո քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց ՔՊ-ն ամեն ինչ թանկացնում է, որ իրենց եկամուտներն ավելացնեն.Սուքիասյան Տաղավարները պետք է քանդվեն այնպես, որ հասարակության մեջ լրացուցիչ լարվածություն չառաջանաԹրամփը կարծում է, որ Պուտինը և Զելենսկին պետք է հանդիպեն Երևանի քաղաքապետի աշխատավարձը կբարձրանա՝ հասնելով 2 միլիոն դրամԲլոգեր «Գեորգիքսը» հայտնել է, որ Հրազդանի կիրճում գտնվող ռեստորանում իրեն հրել ենՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը Հայաստանում կհանդիպի ՀՀ իշխանությունների ներկայացուցիչների հետ Ինչո՞ւ է վարչական շրջանի ղեկավարը մինչև 2029 թվականը պայմանագիր կնքել խանութի սեփականատիրոջ հետՀյուսիսային Կորեան փորձարկել է տակտիկական բալիստիկ հրթիռ Շոու` տիրադավների մասնակցությամբ․ Առուշ Առուշանյանը ՔՊ-ականների կարիքը չունի Տեր Եսայան․ Բնակիչներին հարցրե՞լ եք՝ ուզո՞ւմ են զրկվել թարմ հաց ու միս գնելու հնարավորությունիցՊլեխանովի համալսարանի Երևանի մասնաճյուղի ուսանող Սերգեյ Սնխչյանը ջիու-ջիթսուի առաջնության ոսկե մեդալակիր էԱրմեն Գալջյան․ «Նախկին քաղաքապետերից ժառանգել ենք ինքնակամ բուդկաներով ու ժանգոտած կրպակներով լցված Երևան»Վրաստանը արտաքսել է ավելի քան 100 օտարերկրացու, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիների Ուսանողները չեն կարողանում օգտվել տրանսպորտի զեղչից․ փաթեթները թանկ են. ԱբգարյանՃամբարակի քաղաքապետ Վազգեն Ադամյանը կասկածվում է կեղծ պայմանագրեր կազմելու և գումար հափշտակելու մեջ Մեկ ամիս է՝ հաշմանդամություն ունեցող երեխաները սպասում են խոստացված միկրոավտոբուսին․ ՍուքիասյանԿիմ Չեն Ընը հայտարարել է Հյուսիսային Կորեայի զենքի հետագա կատարելագործման մասին ԲՀԿ․ «Չկա որևէ իրավական հիմնավորում, որ Գագիկ Ծառուկյանը շարունակի մնալ կալանքի տակ»Երևանի ավագանին ընդունեց աշխատավարձերի բարձրացման նախագիծըThe Atlantic. Զելենսկիի ամբարտավանությունը զայրացնում է Թրամփին Մեզ ընդհանրապես էշի տեղ եք դրել. Պեդրո Զարոկյանի կոշտ ելույթըԹրամփ. Պուտինն ավելի շատ է կողմ կարգավորմանը, քան Զելենսկին Ըստ էության, քաղաքապետարանում մի բան էլ աշխատավարձի իջեցում է տեղի ունենում. ԳալջյանԱրարատ Միրզոյանը Լեհաստանում այցելել է տիեզերական տեխնոլոգիաներով զբաղվող ընկերությունՄի շարք հասցեներում 36 ժամ ջուր չի լինիԳիտնականները հայտնաբերել են նոր, լավային մոլորակ
Ամենադիտված