Հայաստանը բողոքել է ՌԴ-ի սահմանափակումների դեմ. ԱՄՆ-ն Դոնբասի հարցում ճնշո՞ւմ է Կիևին (տեսանյութ) Զելենսկու անսպասելի հայտարարությունը․ Կիևը պատրաստ է ՌԴ-ի հետ փոխզիջման գնալ Թաշա Հարիսը նշանակվել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի նոր փոխդեսպան Կինս մանկապարտեզի տնօրենի մրցույթի միակ մասնակիցն էր․ Մալաթիա-Սեբաստիայի վարչական շրջանի ղեկավար Քոչարյանի հետ կապվող բրենդային խանութում 9,46 մլրդ դրամի թաքցված շրջանառություն է բացահայտվել․ ՊԵԿ Տիգրան Մեծի պողոտայում սեպտեմբերի 8-ից երթևեկության սահմանափակումներ կլինեն Զելենսկին անսպասելի հայտարարություն է արել․ Ուկրաինան պատրաստ է փոխզիջումների գնալ Մոսկվայի հետ Եվրոն էժանացել է․ տարադրամի փոխարժեքն այսօր Այդ փակ նիստերին ներկա եմ եղել, չեմ հիշում, որ պետական գաղտնիքներ են հրապարակվել. Ագնեսա Խամոյան Պուտինը հաստատեց․ արտերկրում թաքնվողների համար խիստ սահմանափակումներ կգործեն Իրավապահները փորձել էին Արեգնազի միջոցով կեղծ ցուցմունքներ ստանալ. Գեղամ Մանուկյան Թևանյանի գործը միջպետական սկանդալի առիթ կարող է տալ, այն աշխարհաքաղաքական ինդիկատոր է. Մալխասյան 

Այսօր հայ դասական ռոմանսի հիմնադիր Ռոմանոս Մելիքյանի ծննդյան օրն է

Գիտություն և Մշակույթ

Ռոմանոս Մելիքյանը հայ երաժշտության նշանավոր դեմքերից է: Նա պատմության մեջ մտավ որպես ինքնատիպ տաղանդի տեր նրբազգաց արվեստագետ, իր ժամանակի առաջադեմ միտումներն ու խնդիրներն արծարծած գործիչ: Մելիքյանն ազգային դասական ռոմանսի հիմնադիրներից է, նրա «Զմրուխտի» երգաշարում բյուրեղացավ հայկական ռոմանսի վառ ազգային ոճը: Նա մեծ դեր խաղաց խորհրդահայ մասսայական երգի ստեղծման ու զարգացման գործում, իսկ իր հասարակական գործունեությամբ մեծապես նպաստեց Հայաստանում նոր երաժշտական մշակույթի ստեղծմանը, երաժշտական-լուսավորչական գործի կազմակերպմանը: Այդ իմաստով առանձնապես արգասաբեր էին նրա ջանքերը Երևանում երաժշտական ստուդիայի (1921), ապա կոնսերվատորիայի (1923) հիմնադրման, ինքնագործ երգչախմբերի ստեղծման ու ղեկավարման ուղղությամբ:

Ռոմանոս Մելիքյանը ծնվել է 1883 թ. հոկտեմբերի 1-ին Հյուսիսային Կովկասի Ղզլար քաղաքում, այգեգործի ընտանիքում: Նախնական կրթությունն ստացել է Ղզլարի ծխական դպրոցում, իսկ միջնակարգը՝ Նոր Նախիջևանում, ուր և սկսվում են նրա երաժշտական պարապմունքները դպրոցի երգչախմբում:

1900 թվականին, տակավին աշակերտ, Մելիքյանը ստանձնում է Նոր Նախիջևանի ս.Գևորգ եկեղեցու երգչախմբի ղեկավարի պաշտոնը: Այսպիսով, սկսվում է նրա կատարողական, ապա և ստեղծագործական ինքնուրույն գործունեությունը: Աշխատանքը երգչախմբի հետ Մելիքյանի համար մի դպրոց էր, որը արգասաբեր դեր խաղաց նրա, որպես երաժշտի կազմավորման համար:

Դպրոցն ավարտելուց հետո (1902), Ռոմանոսն ընդունվում է Ռոստովի երաժշտական ուսումնարան: Ուսումնառության տարիներին ստեղծագործական աոաջին փորձերն է անում. ժողովրդական երգերի և շարականների մշակումներ երգչախմբի համար:

1905 թվականին Մելիքյանը մեկնում է Մոսկվա և, մեկ տարի մասնավոր դասեր (կոմպոզիտոր Մ. Իպպոլիտով-Իվանովի և տեսաբան Բ. 3ավորսկու մոտ) ստանալուց հետո, ընդունվում ժողովրդական կոնսերվատորիա` Բ. 3ավորսկա դասարան: Լուրջ պարապմունքները, ինչպես և Մոսկվայի հարուստ երաժշտական կյանքը մեծ դեր խաղացին նրա երաժշտական տեսադաշտի ընդլայնման և գեղարվեստական ճաշակի ձևավորման գործում:

Մոսկվայում շարունակվում է Մելիքյանի խմբավարական գործունեությունը` ղեկավարում է Lազարյան ճեմարանի երգչախումբը, որի համար մշակում է մի շարք ժողովրդական երգեր՝ «Վարդ կոշիկս», «Արազը հեշտացել է», «Գնաց գարուն» և այլն:

Վատառողջությունը մի կողմից, նյութական ծանր վիճակը՝ մյուս, Մելիքյանին ստիպում են անավարտ թողնել ուսումը և վերադառնալ Նոր Նախիջևան, ապա տեղափոխվել Թիֆլիս՝ արևելահայության մշակութային խոշոր կենտրոն, ար նա, Հովնանյան դպրոցում աշխատում է որպես երաժշտության ուսուցիչ: Այստեղ Մելիքյանն իրեն բնորոշ մեծ եռանդով լծվում է աճող սերնդի երաժշտական դաստիարակության ազնիվ գործին: Նա իր շուրջն է համախմբում դպրոցների հետ կապված երիտասարդ երաժիշտներին և ստեղծում «Երաժշտական լիգա» ընկերությանը (1908): Նույն թվին նրա աջակցությամբ Ազատ Մանուկյանը հրատարակում է «Փնջիկ» մանկական երգերի ժողովածուն: Որոշ ժամանակ անց Մելիքյանը Մանուկյանի հետ կազմում և հրատարակում է «Երաժշտական այբբենարանի» աոաջին մասը (1912), իսկ ուսանողության համար գրում «Աշուն» և «Վարդը» երգ-ռոմանսները, «Ուռենի» զուգերգը և այլն:

Ռ. Մելիքյանի մուտքը հայ երաժշտություն ժամանակակիցների դրվատանքին արժանացավ: Նրա ստեղծագործությունը որակվեց որպես թարմ հոսանք:
1910-1914 թվականներին Մելիքյանը սովորում է Պետերբուրգի կոնսերվատորիայում` կատարելագործվելու ձգտումով: Նրա դասատուն (ստեղծագործության)` Սոլովյովը, բարձր կարծիք ուներ իր ուսանողի տվյալների մասին. «Դուք ունեք զարմանալի վառ տաղանդ, ցայտուն անհատականություն ու քնքուշ քնարականություն»,- ասել է նա: Պետերբուրգում, ուսումնական բազմաթիվ առաջադրանքների հետ միասին, նա գրում է ռոմանսներ, որոնց թվում՝ «Աշնան տողեր» շարը, «Բալլադը», «Մուրիկի վիշտը» երգը, մշակում է վեց հայկական ժողովրդական երգեր (ամփոփված են «Էսքիզներ» ժողովածուում): Այս երկերով ավարտվում է կոմպոզիտորի ստեղծագործական առաջին շրջանը:

1916 թվականին, ցեղասպանությունից տուժած հայերին օգնելու համար, Թիֆլիսից հայ մտավորականության մի պատվիրակություն է մեկնում Վան: Պատվիրակության մեջ էր նաև Ռ. Մելիքյանը: Վանում նա ականատես եղավ հայերի գլխով անցած արհավիրքներին, բայց և ունկնդրեց ու ձայնագրեց ժողովրդական երգերի հիանալի նմուշներ` կորստից փրկելու համար:

Ռ. Մելիքյանի ստեղծագործական կյանքի կարևոր երևույթներից էր նրա հեղինակային անդրանիկ համերգը, որ կայացավ Թիֆլիսում, 1920 թվականի սեպտեմբերի 19-ին: Ռ. Մելիքյանի ստեղծագործական և հասարակական գործունեությունը բուռն թափ ստացավ 20-ական թվականներին: 1921-ին Հայաստանի կառավարությունը նրան հրավիրում է Երևան` երաժշտական ստուդիա հիմնելու: Սովի, տնտեսական քայքայվածության, քիչ թե շատ կազմակերպված երաժշտական կյանքի բացակայության պայմաններում Մելիքյանը, ինչպես գրում է Ստ. Զորյանը, «կարճ ժամանակում ստուդիան դարձրեց ամենաօրինակելի հաստատությունը Երևանում, իր կահավորումով, մաքրությամբ, կարգապահությամբ»: Նման արդյունքի կարող էր հասնել միայն Մելիքյանի նման անսահման եռանդի տեր, գործին անմնացորդ նվիրվող, վիթխարի կամքի տեր մարդը: Ցորյանը տվել է նաև Մելիքյանի արտաքինի դիպուկ նկարագրությունը. «Նրա քայլվածքը առանձնահատուկ էր՝ թափով, շտապ: Թվում էր` գնում է մեկին օգնելու, մի կարևոր գործի հասնելու և միշտ` լայն շարժումներով, առյուծի բաշը թափ տալով: Բայց և այնպես առաջին տպավորությունը, որ ստանում էին Ռոմանոսից, այն էր, որ այդ մարդն արտիստ է, բառի ամենալավ և ամենալայն մտքով»:

1923 թվականին ստուդիան վերածվեց կոնսերվատորիայի: Ելնելով ժամանակի պահանջներից` Մելիքյանը գտնում է, որ այդ հաստատությունը` լինելով հանրապետության միակ երաժշտական օջախը, պետք է իր վրա վերցնի լայն զանգվածների երաժշտական լուսավորության գործը և չբավարարվի միայն կադրեր պատրաստելով: «Կոնսերվատորիան իր ներքին կառուցվածքով ու բովանդակաթյամբ պետք է կարող լինի գործնականապես լուծել երաժշտական բազմակողմանի հարցերը և արձագանքել մեր երկրի անմիջական կարիքներին»,- գրում է նա լուսժողկոմատին ներկայացրած զեկուցագրում: Այդ կարիքներից էին ինքնագործ երգչախմբերի հիմնումը, դրանց համար երկացանկերի ստեղծումը, ժողովրդական երգերի հավաքումը, որին Ռ. Մելիքյանը շատ մեծ կարևորություն էր տալիս ազգային պրոֆեսիոնալ երաժշտության զարգացման գործում: Ինքը կազմակերպեց ու ղեկավարեց երգչախումբ, մշակեց հեղափոխական երգեր ու ձեռնամուխ եղավ մասսայական երգի ստեղծմանը, ինչը ժամանակի հրամայական պահանջն էր:

Նամակներից մեկում Մելիքյանը գրում է. «Իմ անհանգիստ բնավորությունը հենց սրանում է արտահայտվում, որ ես անկարող եմ բավարարվել այն բանով, որ արդեն արել եմ, և եթե սպառված չեմ ավելին անելու համար, ես անհանգիստ եմ, իսկ եթե սպառված եմ, ինձ համար կյանքը կորցնում է արժեքը»: Բնավորության այս գիծն էլ 1924 թվականին նրան տանում է Ստեփանակերտ` երաժշտական ուսումնարան հիմնելու, ապա` Թիֆլիս, ուր երկու տարի գլխավորում է Հայաստան երաժշտական սեկցիայի և երաժշտական ստուդիայի աշխատանքները, ապա` նորից Երևան, ուր բարեկամական հարաբերություններ են ստեղծվում նրա և Ալ. Սպենդիարյանի միջև: Նա եռանդուն մասնակցեց Սպենդիարյանի «Ալմաստ» օպերայի բեմադրության աշխատանքներին (Օդեսայում, Թիֆլիսում, Երևանում) և Երևանի օպերային թատրոնի հիմնադրմանը: Նա առաջ քաշեց Կոմիտասի երաժշտական ժառանգությունը Հայաստանում կենտրոնացնելու գաղափարը:
Երաժշտական-հասարակական գործունեության այս բուռն տարիներին Մելիքյանը շարունակում է իր ստեղծագործական աշխատանքը: Վերջնականապես հղկում ու հրատարակության է հանձնում «Զմրուխտի» երգաշարը (1928), ավարտում է «Զառ-վառ» երգաշարը, հրատարակում երկու ժողովածու` «Մանկական երգեր» և «Պիոներական երգերը»` առաջին փորձերից մեկն այդ բնագավառում և այլն:
1935 թվականի մարտի 30-ին Թիֆլիսում կտրվեց կոմպոզիտորի կյանքի թելը: Նա ապրեց ոչ երկար, բայց հագեցած, գեղեցիկ կյանք:

findarmenia.com

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ո՞ր ապրանքները խորհուրդ չի տրվում գնել առցանց հարթակներից․ փորձագետը զգուշացրել էՀայաստանը բողոքել է ՌԴ-ի սահմանափակումների դեմ. ԱՄՆ-ն Դոնբասի հարցում ճնշո՞ւմ է Կիևին (տեսանյութ) Զելենսկու անսպասելի հայտարարությունը․ Կիևը պատրաստ է ՌԴ-ի հետ փոխզիջման գնալ Թաշա Հարիսը նշանակվել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի նոր փոխդեսպան ԱՄՆ-ը ցանկանում է հասանելիություն ստանալ Վենեսուելայի ոսկու և այլ օգտակար հանածոների պաշարներին․ ReutersԿինս մանկապարտեզի տնօրենի մրցույթի միակ մասնակիցն էր․ Մալաթիա-Սեբաստիայի վարչական շրջանի ղեկավար Քոչարյանի հետ կապվող բրենդային խանութում 9,46 մլրդ դրամի թաքցված շրջանառություն է բացահայտվել․ ՊԵԿԻնչո՞ւ արհեստական բանականությունը չի կարող ամբողջությամբ «սովորել» մաթեմատիկան․ գիտնականը բացատրել էՏիգրան Մեծի պողոտայում սեպտեմբերի 8-ից երթևեկության սահմանափակումներ կլինենՌուս նավապետը Ֆինլանդիայի դատարանում հերքել է ստորջրյա մալուխները վնասելու մեղադրանքներըՌուս գիտնականները լազերի միջոցով ուղեղի արյան մատակարարումը կարգավորելու մեթոդ են մշակելԶելենսկին անսպասելի հայտարարություն է արել․ Ուկրաինան պատրաստ է փոխզիջումների գնալ Մոսկվայի հետԵվրոն էժանացել է․ տարադրամի փոխարժեքն այսօրԱյդ փակ նիստերին ներկա եմ եղել, չեմ հիշում, որ պետական գաղտնիքներ են հրապարակվել. Ագնեսա ԽամոյանՊուտինը հաստատեց․ արտերկրում թաքնվողների համար խիստ սահմանափակումներ կգործեն Ռուսաստանի 32 մարզում արտահանման պետական ծառայությունները դարձել են ամբողջությամբ առցանցՌուսաստանը կձգտի հասնել խորհրդային ժողովրդի ցեղասպանության միջազգային ճանաչմանը․ ԼավրովԻրավապահները փորձել էին Արեգնազի միջոցով կեղծ ցուցմունքներ ստանալ. Գեղամ ՄանուկյանԹևանյանի գործը միջպետական սկանդալի առիթ կարող է տալ, այն աշխարհաքաղաքական ինդիկատոր է. ՄալխասյանԻրավական ծաղր է, եթե դատավորը ադեկվատ է, պետք է Թևանյանն ու Մանուկյանն ազատ արձակվեն. Սուքիասյան (տեսանյութ) Ոչ բոլոր ըմպելիքներով կարելի է դեղ խմել․ կենսաքիմիկոսը նշել է՝ որն է ճիշտ տարբերակըԳերմանիայի ռազմական ծախսերը 1945 թվականից հետո կհասնեն ռեկորդային մակարդակի․ Վագենկնեխտ44-օրյա պատերազմի զոհերի թիվը՝ 3833. ՔԿ․ Լոնդոնը պատրաստվում է պատժել ԻսրայելինԱրդյո՞ք օրական 10 հազար քայլն անհրաժեշտ է բոլորին․ բժիշկը պարզաբանել էԷյֆելյան աշտարակը վերսկսել է աշխատանքը աշխատակիցների գործադուլից հետոՀամաշխարհային նավագնացության ազատությունը վտանգի տակ է․ Financial TimesԿրեմլում հայտարարել են, որ բանակցությունների ձգձգման դեպքում Կիևի համար խաղաղության պայմանները կվատթարանանՌուսաստանի հետ երկխոսության մասին Հունգարիայի հայտարարությունները «ոչինչ չարժեն»․ ՌԴ դեսպանՊաշտպանական խմբի ստեղծման ձախողումը հարված է դարձել Կայա Կալասի դիրքերին․ Politico«Չաղ Ռուստամի» և Աշոտ Կյուրեղյանի կալանքը երկարաձգվել է․ 24 NewsՔննարկվում է հայկական ապրանքների արտահանումը ԻնդոնեզիաՌուսաստանում կստեղծվի վառելիքի շուկայի իրավիճակը վերահսկող համակարգ«ԴԱՎՈ ՕԻԼ»-ը տուգանվել է թերլիցքավորման համարԱՄՆ-ը սկսում է հրաժարվել Ռուսաստանին «ռազմավարական պարտության» հասցնելու գաղափարից․ ՌԴ ՊետդումաFAZ. Ձերբակալվել է էլեկտրահաղորդման գծերի դիվերսիայի մեջ կասկածվող անձ«Պետք է արմատախիլ արվի պորտաբույծների համակարգը»․ ԱվինյանՆերմուծման ու արտահանման գործընթացի պարզեցում՝ դրոշմավորված ապրանքների փոխճանաչելիության արդյունքումԲելոուսովը հայտարարել է Ռուսաստանի և Վիետնամի պաշտպանության նախարարությունների միջև կանոնավոր շփումների մասինԱշխարհում ժամանակի հաշվարկը պատրաստվում են «անջատել» Երկրի պտույտիցՊղնձի գինը Լոնդոնի բորսայում հասել է նոր ռեկորդիՍաուդյան Արաբիան չի պատրաստվում հրաժարվել իր սահմանների պաշտպանության հարցումՀունգարիան արտաքսում է 10 ռուս դիվանագետիՉինաստանի սահմանին որոշ տղամարդկանց ստիպում են սափրել մորուքը․ հայտնի է պատճառըՆյու Յորքում մեկնարկում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանը Մեծ Բրիտանիան խստացնում է Իրանի դեմ պատժամիջոցներըՍուրբ Աստվածածին, բարեխոսի՛ր մեզ համար, որպեսզի կարողանանք տեսնել Աստծո լույսը, լսել Նրա ձայնը և մեր կյանքով պատասխանել Նրա սիրուն. Տեր ՀեթումԶրուցակիցները ողջունել են Երևանի և Տաշքենդի միջև ուղիղ օդային հաղորդակցության վերականգնումը Արմեն Գալջյանն անդրադարձել է Արեգնազ Մանուկյանի կալանավորմանն առնչվող ելույթին Համայնքային ոստիկանները ապօրինի շրջանառությունից 16 կգ թմրամիջոց են դուրս բերելԿատարը և գործընկերները աշխատում են ԱՄՆ-Իրան բանակցությունները վերսկսելու ուղղությամբ
Ամենադիտված