«Հրապարակ». «Մի քայլ առաջ, երկու քայլ ետ». հիշողության ծալքերը փորփրելիս
Հայկական Մամուլ
Երբ փորփրում ես հիշողությանդ ծալքերը, հետաքրքիր դրվագներ են ի հայտ գալիս: Ասենք՝ կառավարման ոլորտի հայաստանյան պատմության որոշ մանրամասներ վերլուծելիս դժվար է դրանք իրականացնողների տրամաբանությանն ու ադեկվատությանը չկասկածել: Երկար տարիներ «ապարատում» աշխատած չինովնիկները թերեւս լավ են հիշում, թե 20 տարիների ընթացքում կառավարության կառուցվածքում ինչքան հաճախ են փոփոխություններ արվել:
Ընդ որում՝ այդ փոփոխությունները բնորոշելիս միայն «մի քայլ առաջ, երկու քայլ ետ» նախադասությունը կարելի է օգտագործել: Թե քանի անգամ են տարբեր նախարարություններ բաժանվել ու միավորվել, կառավարությանն առընթեր տարբեր մարմիններ լուծարվել, ապա նորից ստեղծվել, կարգավիճակ ու պատկանելություն փոխել, հաշիվը թերեւս կորցրել ենք: Երբ խորանում ես կառավարության կառուցվածքի մեջ, չես կարող չտարակուսել՝ տնտեսություն չունեցող երկրի ինչի՞ն է պետք էկոնոմիկայի նախարարությունը, սպորտում հետընթաց արձանագրող երկրին՝ սպորտի նախարարությունը, գյուղացուն իր հոգսերի հետ մենակ թողած երկրին՝ գյուղատնտեսության նախարարությունը, բնության պահպանությունն Աստծուն հանձնած երկրին՝ բնապահպանության նախարարությունը, գիտության ֆինանսավորումը նվազագույնի հասցրած երկրին՝ Գիտությունների ակադեմիան ու գիտության նախարարությունը եւ այլն:
Տարիներ առաջ պոլիտեխնիկ ինստիտուտը երկու մասի բաժանած պետական այրերը, անշուշտ, մի քանի տասնյակ էջից կազմված հիմնավորումներ էին մտածել, որ երկրի տնտեսության եւ բարձրագույն ուսումնական կրթության բնագավառում ճարտարագիտական եւ ճարտարապետաշինարարական առանձին բուհերի գոյությունը ծայր անհրաժեշտություն է: Իսկ պոլիտեխնիկի ռեկտորի անսպասելի հրաժարականից հետո պարզվեց՝ միավորումն է հասունացել: Թքած ծախսերի վրա:
Շարունակությունը` «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու