Եվրախորհրդարանում ընդունված բանաձևով պահանջել են հայ գերիների ազատ արձակում, դատապարտել Ադրբեջանի գործողությունները
Քաղաքական
Եվրախորհրդարանը երեկ ձայների մեծամասնությամբ (476 կողմ, դեմ 47 հարաբերակցությամբ) Հայաստանի վերաբերյալ բանաձև է ընդունել։
Բանաձևով վերահաստատվել է ԵՄ աջակցությունը ժողովրդավարական զարգացմանը, խաղաղության գործընթացին և եվրոպական ինտեգրման ուղղությամբ իրականացվող բարեփոխումներին։
Բանաձևով աջակցել են Հայաստանի և Ադրբեջանի միջև «խաղաղության գործընթացին» և կոչ արել հասնել համապարփակ խաղաղության պայմանագրի՝ ինքնիշխանության և սահմանների անձեռնմխելիության հիման վրա։
Խորհրդարանը նաև դատապարտել է Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների, կալանավորվածների և պատանդների «անարդար կալանքը» և պահանջել նարնց անհապաղ ազատ արձակել։ Բանաձևով կառույցը վերահաստատել է ԵՄ-ի աջակցությունը Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքներին՝ կոչ անելով պատասխանատվության ենթարկել հայկական մշակութային և կրոնական ժառանգության ոչնչացման համար։
Խորհրդարանը հորդորել է եվրոպական կառույցներին ավելացնել Հայաստանին հատկացվող ֆինանսական և տեխնիկական աջակցությունը ՝ հատկապես էներգետիկ, թվային, տնտեսական դիմակայունության ոլորտներում։
Ի պատասխան Ադրբեջանի Միլի Մեջլիս այսօր որոշել է խզել կապերը Եվրախորհրդարանի հետ:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու