Ավտովթար՝ Երևանում. բախվել են Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 23 երթուղու ավտոբուսն ու «Chevrolet»-ը
Արտակարգ Պատահար
Այսօր՝ մայիսի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00:10-ի սահմաններում Գայի պողոտա 24/3 հասցեի մոտ բախվել են Երևանի բնակիչներ 32-ամյա Հովհաննես Մ.ի վարած «Chevrolet» մակնիշի և 43-ամյա Արթուր Չ.-ի վարած՝ Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 23 երթուղին սպասարկող «Zhongtong» մակնիշի ավտոբուսը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։ Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Հովհաննիսյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկ Արմեն Պողոսյանն ու կրտսեր պարեկ Հովհաննես Վարդանյանը։
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու