«168 ժամ». «168 ժամ»-ի խմբագիր Սաթիկ Սեյրանյանը առաջադրվել է թիվ 4 ընտրատարածքում
Армянская пресса
Երեկ «168 Ժամ» թերթի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանը Արաբկիր համայնքի թիվ 4 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին է ներկայացրել Աժ ընտրություններում մեծամասնական ընտրակարգով ինքնաառաջադրման համար պահանջվող փաստաթղթերը:
Թերթը նշում է, որ նույն ընտրատարածքում երեկվա դրությամբ ՀՀԿ-ի կողմից առաջադրվել է «SAS»-ի սեփականատեր, գործարար Արտակ Սարգսյանը, «Ժառանգության» կողմից՝ Զարուհի Փոստանջյանը, ՀՀՇ-ից՝ Արամ Մանուկյանը և անկուսակցական Ալեքսան Սինասյանը: Թիվ 4 ընտրատարածքում իր թեկնածությունն առաջադրելու մասին հայտարարել է նաև նախկին քաղբանտարկյալ, ՆԳ նախկին նախարար Վանո Սիրադեղյանի թիկնազորի նախկին պետ Սուրեն Սիրունյանը: Թերթը նաև նշում է, որ երեկվանից Սաթիկ Սեյրանյանը դադարեցրել է «168 ժամ» թերթի գլխավոր խմբագրի լիազորությունները. նախընտրական քարոզարշավի ընթացքում «168 ժամը» կթողարկվի խմբագրական խորհրդի կողմից:


















































Самое популярное
Треугольник Тегеран–Москва–Ереван: новая интеграции в Евразии