Խեցիներից՝ մեծ սկանդալ․ Veronica Beard-ը հերքում է դիզայնի կրկնօրինակման մեղադրանքը Շաբաթների անկումից հետո՝ շրջադարձ․ բիթքոյնը կրկին 61 հազարից վեր է ՀԱՊԿ-ում հայտարարել են, որ Հայաստանի հեռացման հարց չեն դնում BBC-ի նախկին աստղի մասին ֆիլմը սկանդալ է առաջացրել․ կառավարությունն արձագանքել է 6,3 միլիարդի հաքերային հարվածից հետո․ Binance-ը վերացրել է սահմանափակումը Բրեդ Փիթը վերադարձել է․ Տարանտինոյի հերոսն այս անգամ Ֆինչերի ֆիլմում է 437 միլիոն ֆունտ և տասը տարի․ Լոնդոնը բացում է իր նոր թանգարանը Երբ ինսուլինը չի գործում․ նոր սպիտակուցը արդյունք է տվել մկների մոտ Մկանային հազվադեպ հիվանդության դեմ առաջին դեղը․ ԱՄՆ-ի նոր հաստատումը Սիմոն Աբգարյանը՝ ֆրանսիական լեգենդի ղեկին․ «Արևի թատրոնը» նոր ղեկավար կունենա Կրծքագեղձի քաղցկեղի դեմ նոր քայլ․ ԱՄՆ-ը հաստատել է նոր հորմոնային բուժում Ճապոնիան մեծացնում է տիեզերական աչքը․ ուղեծրում նոր ռադարային արբանյակ է 

Հարցականներն ավելի շատ են, քան պատասխանները

Վերլուծական

Դեկտեմբերի 16-ին ԱԺ ներկայացված «Գյուղատնտեսական կոոպերատիվների մասին» օրենքի նախագիծը բավական բուռն արձագանք էր ստացել շատերի կողմից: Հնչում էին ինչպես կողմ, այնպես էլ դեմ կարծիքներ, իրար հակասող հայտարարություններ: Համարել սույն օրենսդրական նախագիծը բացառապես աչքակապություն, սխալ կլիներ, քանի որ որքան էլ սրա ընդդիմախոսներն իրենց հակափաստարկները ներկայացնեն, ակնհայտ է, որ սույն օրենքով փորձ է արվում շտկել գյուղատնտեսությունում տիրող վատ վիճակը, տալ գյուղացուն հնարավորություն՝ առավելագույնս ինքնադրսևորվելու սեփական օրրանում՝ առանց ստիպված լինելու բախտ որոնել մայրաքաղաքում: Սակայն բացառապես խոսել միայն սույն նախագծի լավ կողմերի մասին, մենք չենք պատրաստվում, քանի որ չունենք որևէ նպատակ՝ եղած թերություններն ու խոցելի կետերը կոծկելու:

Եվ այսպես, որո՞նք են սույն օրենքով նախատեսված նորամուծությունների խոցելի կողմերը կամ հատկապես ի՞նչն է անհանգստացնում օրենքի ընդդիմախոսներին: Եթե հնարավորինս հակիրճ լինենք, ապա կասենք, որ վերջիններիս անհանգստացնում է առավելապես հայկական իրականությունը, իսկ ավելի ճիշտ՝ դրա հետևանքով առաջացող հնարավոր խութերը: Նախ՝ նշենք, որ նախագծի հիմքում դրված է «հողերի խոշորացման» գաղափարը, որով փորձ է արվելու փոքր հողակտորներ ունեցող գյուղացիներին միավորել կոոպերատիվների մեջ: Հրաշաալի է, փայլուն գաղափար, որը, սակայն, հաշվի առնելով մեր իրականությունը, կարող է իսկական գլխացավանքի վերածվել հասարակ գյուղացու համար և ահա թե ինչու. Հայաստանում փաստացի բացակայում է կորպորատիվ կառավարման փորձը, որն ունի հիմնահենքային նշանակություն սույն օրենսդրական նախագիծն արդյունավետորեն կյանքի կոչելու ճանապարհին, քանի որ գյուղատնտեսական կոոպերատիվը շատ նման է բաժնետիրական ընկերության, որտեղ յուրաքանչյուր մասնակից ունի իր մասնաբաժինը: Նույնիսկ եթե մի հպանցիկ հայացք ենք նետում ներկայիս հայկական բաժնետիրական ընկերությունների ուղղությամբ, ապա մատների վրա կարելի է հաշվել այն ընկերությունները, որոնց գործունեությունը կարելի է ստացված համարել:

Սույն օրենքը մշակողները, ելնելով բացառապես բարի մտադրություններից, օրենքում մտցրել են որոշ կետեր, որոնք նպատակ ունեն նվազագույնի հասցնել բոլոր հնարավոր ռիսկերը. ըստ այդ կետերից մեկի, օրինակ, կոոպերատիվի մասնակիցը չի կարող ունենալ 20%-ից ավել մասնաբաժին, ինչն իբր կերաշխավորի, որ տեղական իշխանիկներն ու կրիմինալը իրենցով չեն անի հողատարածքները: Տեսական հարթության մեջ դիտարկելիս այս ամենը փայլուն մտահղացում է թվում, բայց կրկին վերադառնալով հայկական իրականություն՝ պետք է ցավով փաստենք, որ մի բան է «չոր ու ցամաք» օրենքը, և բոլորովին այլ բան՝ այն իրականությունը, որում ապրում է այսօրվա գյուղացին:

Իսկ մեր իրականությունը թելադրում է միայն իրեն հատուկ օրենքները, որոնք, հասկանալի պատճառներով, չեն կարող բխել հասարակության լայն զանգվածների շահերից: Օրինակ՝ ինչպե՞ս եք գնահատում այնպիսի սցենարը, որի պարագայում գյուղապետերը, գաղտնի համաձայնության գալով սեփական ազգուտակի հետ՝ իրենցով են անում հողերի մեծամասնությունը՝ կոոպերատիվներում ունենալով ավելի քան 50% մասնաբաժին՝ այդ ամենից բխող բոլոր անցանկալի հետևանքներով: Այստեղ իրավիճակը չի փրկի նույնիսկ աուդիտը, որի իրականացումը երաշխավորվում է սույն օրենքով: Ըստ մեզ՝ միանգամայն հնարավոր սցենար է, այնպես չէ՞: Այսքանից հետո, ինչպե՞ս կարելի է խոսել սույն նախագծի՝բացառապես դրական կողմերի մասին,երբ ակնհայտ են դրա թերությունները: Վախենանք, որ գյուղացին չի կարող գլուխն ազատել այս ամենից նույնիսկ այն պարագայում, երբ որոշի իրացնել օրենքով հաստատագրված իր իրավունքն ու դուրս գալ կոոպերացիայից. նրա համար դա կարող է չափազանց ռիսկային լինել:

Պարզ է մի բան՝ կառավարությունը որոշել է կա՛մ վարձահատույց լինել գյուղապետերին՝ վերջին հանրաքվեի ժամանակ նրանց կողմից իշխանություններին ցուցաբերված առավելագույն աջակցության համար, կա՛մ հող նախապատրաստել՝ հետագա ընտրություններին շրջաններում և համայքներում ավելի փայլուն արդյունքներ գրանցելու նպատակով:

Թե ինչպիսի դրսևորում կստանա Հայստանում սույն օրենքի կիրառումը, ցույց կտա ժամանակը, բայց բոլոր դեպքերում ակնհայտ է, որ այս օրենքը դաշտում լիարժեքորեն ներդնելու համար դեռ շատ ու շատ երկար ճանապարհ է պետք անցնել՝ լի զանազան դժվարություններով ու օբյեկտիվ ու սուբյեկտիվ արգելքներով:

Դավիթ Բաբանով

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Խեցիներից՝ մեծ սկանդալ․ Veronica Beard-ը հերքում է դիզայնի կրկնօրինակման մեղադրանքըՇաբաթների անկումից հետո՝ շրջադարձ․ բիթքոյնը կրկին 61 հազարից վեր էՀԱՊԿ-ում հայտարարել են, որ Հայաստանի հեռացման հարց չեն դնում BBC-ի նախկին աստղի մասին ֆիլմը սկանդալ է առաջացրել․ կառավարությունն արձագանքել է6,3 միլիարդի հաքերային հարվածից հետո․ Binance-ը վերացրել է սահմանափակումըԲրեդ Փիթը վերադարձել է․ Տարանտինոյի հերոսն այս անգամ Ֆինչերի ֆիլմում է437 միլիոն ֆունտ և տասը տարի․ Լոնդոնը բացում է իր նոր թանգարանըԵրբ ինսուլինը չի գործում․ նոր սպիտակուցը արդյունք է տվել մկների մոտՄկանային հազվադեպ հիվանդության դեմ առաջին դեղը․ ԱՄՆ-ի նոր հաստատումըՍիմոն Աբգարյանը՝ ֆրանսիական լեգենդի ղեկին․ «Արևի թատրոնը» նոր ղեկավար կունենաԿրծքագեղձի քաղցկեղի դեմ նոր քայլ․ ԱՄՆ-ը հաստատել է նոր հորմոնային բուժումՃապոնիան մեծացնում է տիեզերական աչքը․ ուղեծրում նոր ռադարային արբանյակ էՀարվածից հետո՝ հսկա խառնարան․ Hera-ն բացահայտել է աստերոիդի փոփոխություններըՌուսաստանը պատրաստակամություն է հայտնել օգնել Թուրքիային տարածաշրջանային էներգետիկ հանգույց դառնալու Չինաստանը հաղթահարել է 90 տոկոսի շեմը․ նոր քայլ դեպի քվանտային ցանցերՍոֆիայի համալսարանում բացվում է աշխարհագրական հետազոտությունների և տեխնոլոգիաների ինստիտուտԳենային խմբագրման նոր քայլ․ ԴՆԹ-ի ներդրման ակտիվությունն աճել է գրեթե 100 անգամՌուսաստանը պահում է ավիավառելիքը․ արտահանման արգելքը երկարաձգվել էՄոսկվան նոր պարտք է փնտրում․ Սիլուանովը խոսում է թույլ պահանջարկի մասին«Պապայի գործը ժիվոյ լսե՞լ ես»․ Կամո Սեյրանյանի և Հայկոյի որդու ջերմ հանդիպումը (տեսանյութ) Պուտինը կմեկնի՞ ԱՄՆ․ Թրամփը բաց է պահում Մայամիի դուռըՀաքերները կոտրել են ԱՄՆ ՌՕՈւ ամպային հարթակըՀայտնաբերվել է ավելի քան 40 վարչական իրավախախտումԶախարովան մեղադրում է Կիևին․ պատերազմը փորձում են տարածել ծովերումՆուբարաշեն և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ղեկավարներն ազատվել են պաշտոնիցՀարվածների կադրերի համար պատի՞ժ․ Պեսկովի արձագանքը նոր օրինագծինԱՄՆ-ը հայտարարել է, որ շարքից է հանել Օմանի ծոցում գտնվող բեռնանավըԶելենսկին՝ Starshield-ի մասին․ կապը վերականգնվել է, սահմանափակումները՝ ոչՄոլդովայի վարչապետը հայտարարել է, որ իր երկիրը կարող է արտադրել կալանիչ ԱԹՍ-ներՀայաստանի և Գերմանիայի խորհրդարանական բարեկամական խմբերը քննարկել են համագործակցության ընդլայնման հարցերը155 անօդաչու մեկ գիշերում․ Ուկրաինան հայտնում է 27 վայրում հարվածների մասինԱնօդաչու թռչող սարքը խախտել է Լատվիայի օդային տարածքըԷդ ձևի խաղաղության պայմանագիրը գլխների՛դ կպնի, պետք չի․ թո՛ղ ինձ ասեն՝ պատերազմի հրձիգ․Շարմազանով (տեսանյութ) Թուրքիան մերժել է Լիբիայի հետ ծովային համաձայնագրի դեմ Եվրախորհրդարանի բանաձևըՀութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի խոշորագույն նավթավերամշակման գործարանին հարվածելու մասին«Դժվար էր, բայց ինձ չկոտրեցին․ ամրացրին». Վճռաբեկ դատարանի որոշումից հետո՝ Դավիթ Սանասարյանի գրառումըՈ՞ր մթերքներն են ամենաշատը թանկացել Հայաստանում․ գների փոփոխությունը՝ 2015–2025 թվականներին (տեսանյութ) ՄԱԿ-ը զգուշացրել է, որ առաջիկա ամիսներին 16 երկրում սովի մակարդակը կվատթարանաԹրամփը Պուտինին կոչ է արել դադարեցնել ռազմական ագրեսիան Եվրոպայում՝ Ուկրաինայի հետ համաձայնագրի համարՀայաստանի ՀՆԱ-ի աճը տարվա արդյունքներով կկազմի 6%. Եվրասիական զարգացման բանկՉեխիայի վարչապետը նշել է, որ ԵՄ գագաթնաժողովը հուզառատ է եղելԱրաղչին Քուվեյթի միջադեպը «պատերազմի պատրաստի սցենար» է անվանելՀայտնի է դարձել Պենտագոնի՝ ՉԹՕ-ների նյութերի պահոցի ծրագիրըԱԺ 5 պատգամավորներ կգործուղվեն ԱՄՆ՝ մասնակցելու «Բաց աշխարհ» ծրագրինՏոկիոյում գնաճն արագանում է․ Ճապոնիայում սպասում են տոկոսադրույքի բարձրացմանՖրանսիան՝ ռեցեսիայի մեջ․ նոր տվյալները խորացնում են բյուջետային ճնշումըԻբիցայի ափերի մոտ շրջված լցանավը կքարշակվի դեպի նավահանգիստ. ՍանչեսՍա հայկականության դեմ սահմանադրություն է. Փաշինյանի պլան Բ-ն արտահերթ ընտրություններն են․ ՀակոբյանՊեկինի խոստումը թռիչք առաջացրեց բորսաներում․ չիպերի ինդեքսը՝ 19% աճովԻՀՊԿ․ մեկ լցանավ ականի վրա պայթել է Հորմուզի նեղուցով անցնելիս
Ամենադիտված