Լույս չի լինի. հասցեներ Կենդանակերպի 4 նշաններ կկարողանան բարելավել իրենց ֆինանսական վիճակը հունվարի կեսերից Վրաստանն ու Ադրբեջանը «Մետաքսի ճանապարհ»-ի կառուցման հարցն են քննարկել Բաքուն շարունակում է հակահայկական ծրագրերը․ «Արևմտյան Ադրբեջան» համայնքը ժողով է արել Եղեգնաձորի տներից մեկում և ավտոտնակում հրդեհ է բռնկվել 18-ամյա Ադելյա Պետրոսյանը երրորդ անգամ դարձավ Ռուսաստանի չեմպիոն Զելենսկին դեմ չէ Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ ձևաչափով հանդիպմանը Արամ Ա. Վեհափառը 2026 թվականը կհայտարարի հոգեւոր կյանքի վերանորոգման տարի ՔՊ վարչությունը հանդիպել է համամասնական ցուցակում ընդգրկվելու հայտ ներկայացրած կուսակցականներին Վաղը ձմեռային արևադարձի օրն է Նեթանյահուն ու Թրամփը կքննարկեն Իրանի վրա նոր հարձակումների հարցը Խնդրում ենք Վեհափառ Հայրապետին անհողդողդ և անսասան մնա․ Միքայել Սրբազանը նամակ է հղել հիվանդանոցից 

Սերժ Սարգսյանը ելույթ է ունեցել Մասաչուսեթսի տեխնոլոգիաների ինստիտուտում

Հասարակություն

Նախագահ Սերժ Սարգսյանը Մարտի 29-ին ԱՄՆ Մասաչուսեթս նահանգում այցելել է «Մոդեռնա թերափեութիքս» բիոտեխնոլոգիական ընկերություն: Այն հիմնվել է 2011 թվականին և զբաղվում նոր սերնդի դեղամիջոցների մշակմամբ: Ընկերության հիմնադիրներից է ամերիկահայ Նուբար Աֆեյանը, ով նաև տնօրենների խորհրդի նախագահն է: «Մոդեռնա թերափեութիքս»-ի հետազոտական թիմում այսօր ներգրավված է երեք հարյուրից ավելի աշխատակից: Ընկերությունը հետազոտական կենտրոններ ունի ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Քեմբրիջ քաղաքում և Շվեդիայի մայրաքաղաք Սթոքհոլմում: ՀՀ Նախագահը հանդիպում է ունեցել ընկերության հիմնադիր Նուբար Աֆեյանի և գործադիր տնօրեն Ստեֆան Բանսելի հետ, այնուհետև նրանց ուղեկցությամբ շրջայց է կատարել «Մոդեռնա թերափեութիքս»-ում, ծանոթացել ընկերության գործունեությանը, օգտագործվող նոր տեխնոլոգիաներին և միջազգային մի շարք խոշոր դեղագործական ընկերությունների ու հետազոտական հաստատությունների հետ համագործակցություն հաստատած այդ ընկերության առաջիկա ծրագրերին:

Հանրապետության Նախագահը նույն օրը այցելել է Մասաչուսեթսի տեխնոլոգիաների ինստիտուտ և կրթական այդ հաստատության մեդիա լաբորատորիա: Սերժ Սարգսյանը նախ հանդիպում է ունեցել ինստիտուտի ռեկտոր Ռաֆայել Ռայֆի հետ, ապա մեդիա լաբորատորիայի համահիմնադիր Նիկոլաս Նեգրոպոնտեի և «Լույս» հիմնադրամի կրթական ծրագրի գործադիր տնօրեն Ժաքլին Կարաասլանյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել մեդիա լաբորատորիայում, որից հետո այցելել է «Սամբերգ» համաժողովների կենտրոն: Այստեղ տեղի է ունեցել ամերիկահայ գիտնականների մասնակցությամբ ընդունելություն և հանդիպում «Լույս» հիմնադրամի կրթաթոշակառուների ու շրջանավարտների հետ: Հանրապետության Նախագահը հանդես է եկել ելույթով:

***

Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը Մասաչուսեթսի տեխնոլոգիաների ինստիտուտում'

«Կրթությունը և մարդկային կապիտալը. կայուն զարգացման ուղի» թեմայով

Հարգարժա´ն նախագահ Ռայֆ,
Հարգելի´դասախոսներ և գիտնականներ,
«Լույս» հիմնադրամի սիրելի´ կրթաթոշակառուներ և շրջանավարտներ,

Իհարկե, ինձ համար մեծ պատիվ է գտնվել աշխարհի առաջատար բուհերից մեկում՝ Մասաչուսեթսի տեխնոլոգիաների ինստիտուտում: Շնորհակալ եմ, որ ինձ և իմ գործընկերներին հյուրընկալում եք այսօր: Ձեր ինստիտուտը՝ դասավանդման հարուստ ավանդույթներով, նորարարական գաղափարներով և նվաճումներով, իր ծանրակշիռ ավանդն է բերում ողջ մարդկության զարգացման գործին:

Հատկանշական է, որ իր գոյության 155 տարիների ընթացքում այն ոչ միայն դիմակայել ու հարմարվել է հարափոփոխ զարգացումներին, այլև վերածվել դրանք ուղղորդող առաջամարտիկի: Այդ են վկայում ձեր կատարած բազմաթիվ հայտնագործությունները, արձանագրած հաջողությունները, նվաճած Նոբելյան մրցանակները:

Իմիջիայլոց, շատ ուրախ եմ, որ այսօր ինստիտուտի նախագահը հույս հայտնեց, որ Մասաչուսեթսի տեխնոլոգիաների ինստիտուտի շրջանավարտներից որևէ մեկը անպայման արժանանալու է Նոբելյան մրցանակի: Պարոն Նուբար Աֆեյանը վկա է:

Շատ կարևոր է, որ կատարված աշխատանքը վերածվում է կիրառելի ծրագրերի, որոնցից այսօր օգտվում է ողջ աշխարհը: Անչափ ուրախ եմ, որ միայն վերջին տարիների ընթացքում մոտ երկու տասնյակ հայ ուսանողներ նույնպես դարձել են այս մեծ ընտանիքի անդամ:

Տեխնոլոգիական լաբորատորիաների հնարավորություններն ու կարողությունները տպավորիչ են: Ինքս այսօր դրա ականատեսը եղա: Անշուշտ, ինձ համար շատ զարմանալի էր և ուսանելի: Կարևոր է, որ լսում ես շատ բաների մասին, բայց մի բան է լսել, մեկ այլ բան' սեփական աչքով տեսնել: Ի դեպ, ինստիտուտի «Լեգո» ուսուցման լաբորատորիայի մեթոդաբանությամբ Երևանում գործում է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը, որի նպատակն է երեխաների և երիտասարդների մտավոր ունակությունների բացահայտումն ու նրանց մրցունակության բարձրացումը:

Մասաչուսեթսի տեխնոլոգիաների ինստիտուտի մեդիա լաբորատորիաների հետ հայաստանյան գործընկերների համագործակցությունը էապես հարստացրել է Հայաստանի կրթությունը նորարարական գաղափարներով և ծրագրերով: Հայաստանում ստեղծված «Այբ» դպրոցը կարելի է իրավամբ համարել դրա արդյունքը: Նոր կրթական բովանդակության և միջավայրերի ստեղծման մեր որոնումների մեջ մեծ դերակատարում են ունեցել մի շարք հայտնի գիտնականներ, մասնավորապես' Սիմոր Փափերթը և Բիլ Միտչելը: Մենք շատ շնորհակալ ենք: Այս տարի Հայաստանում բացեցինք երկու արհեստական ինտելեկտի լաբորատորիա, որոնք նորարարության և ստեղծագործելու մեծ հնարավորություն ընձեռեցին ճարտարագիտությամբ և տեխնոլոգիաներով հետաքրքրված հայ երիտասարդներին: Այս ինստիտուտում մշակված «Շրջված դասասենյակ» ծրագրի ներդրումը Հայաստանում տալիս է զգալի արդյունքներ և էապես փոխում սովորողների ու ուսուցիչների պատկերացումները ժամանակակից կրթության մասին:

Հարգելի´ բարեկամներ,

Այս հաստատության վերջին տարիների աչքի ընկնող ներկայացուցիչներից մեկն է Տարոն Աճեմօղլուն, ում տեսական աշխատանքը մեծ ճանաչում գտավ ամենուր: Նրա աշխատանքի հիմնական փաստարկներից մեկն այն է, որ տնտեսական բարեկեցությունն էապես կախված է ինստիտուցիոնալ զարգացումից, իսկ ավելի հստակ՝ տնտեսական և քաղաքական հաստատությունների համընդգրկունությունից: Հենց այդ ինստիտուտների շնորհիվ է հնարավոր հաղթահարել աղքատությունը և հասարակությունը պատուհասող մյուս չարիքները:

Այս փաստարկի հիմնավորվածության մեջ մենք համոզվել ենք մեր սեփական փորձի վրա: Շատ դժվար է իրականացնել որևէ բարեփոխում, եթե հասարակության մեջ սասանված է հավատը արդարության հանդեպ, եթե հասարակական ինստիտուտները չեն արտացոլում հասարակության իրական իղձերը: Շատ դժվար է պատկերացնել ինստիտուտներն այն պարագայում, երբ մարդիկ չեն հավատում դրանց արդյունավետությանը, իրավունքի գերակայությանը և օրենքի առջև բոլորի հավասարությանն՝ առանց որևէ խտրականության:

Սակայն ովքե՞ր են կայացնում հաստատությունները, եթե ոչ մարդիկ: Իմ անցած ողջ քաղաքական ուղու ընթացքում ես երբեք Հայաստանի քաղաքացիների՝ վառ ու բացառիկ անհատականություններ լինելու մեջ չեմ երբեք կասկածել: Այժմ եկել է պահը, երբ այդ ստեղծագործական ներուժը լուրջ արդյունքներ պետք է տա:

Ես երազում եմ այն Հայաստանի մասին, որտեղ ուժեղ և կայացած անհատները ջանք ու եռանդ չեն խնայում պետական և հասարակական կայուն հաստատություններ ստեղծելու համար: Իսկ դա իրականություն է դառնալու միայն այն պարագայում, երբ նրանք համոզվեն, որ այդ հաստատությունները իրենցից յուրաքանչյուրի սեփականությունն են: Իմ այս պատկերացումը գաղտնիք չէ որևէ մեկի համար: Ավելին, այն իրականություն դարձնելու համար հետևողական աշխատանք ենք կատարում Հայաստանում:

Վերջերս մենք էական փոփոխություններ ենք մտցրել մեր Սահմանադրության մեջ: Այս առումով գալիք մեկուկես-երկու տարիները խիստ կարևոր են լինելու, քանի որ մեր պետությունը համակարգային փոփոխություն է ապրում:

Վստահ եմ, որ այդ աշխատանքը լինելու է արգասաբեր և տեսանելի մեր ժողովրդի համար: Դրա գրավականը ոչ միայն մեր քաղաքական կամքն է, այլև Հայաստանի քաղաքացին՝ նախաձեռնող, ձգտող, հայրենիքին նվիրված: Դրա գրավականն է Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու դրսևորած կամքը: Մենք բոլորս այդ ձեռնարկի համասեփականատերերն ենք:

Հուսով եմ, որ մենք կկարողանանք նաև մեր փորձով ապացուցել Տարոն Աճեմօղլուի տեսական աշխատանքի իսկությունը: Նաև հուսով եմ, որ նա անպայման կարժանանա տնտեսագիտության ոլորտում Նոբելյան մրցանակի՝ կրկին հռչակ բերելով այս հոյակապ ինստիտուտին:

Հարգելի´ գիտնականներ,

Այս տարի Հայաստանի Հանրապետությունը թևակոխել է իր անկախության քառորդ դարը՝ անցնելով զարգացման բարդ և դժվարին ճանապարհ: Մեր պետականաշինության գործընթացը զուգորդվել է ավերիչ երկրաշարժով, հարևանների կողմից մեզ պարտադրված պատերազմով և շրջափակումով, տարածաշրջանային վայրիվերումներով: Այս ամենը՝ մեր ոչ հարուստ բնական ռեսուրսների հետ մեկտեղ, սահմանափակել են մեր երկրի զարգացման հեռանկարները:

Սակայն դրանք նաև հնարավորություն են ընձեռել ժողովրդավարական համակարգի և գիտելիքահենք տնտեսության վրա խարսխված պետություն կառուցելու համար:

Դժվարությունները, այո´, ստեղծել են խոչընդոտներ, բայց չեն կասեցրել մեր առաջընթացը, չեն կոտրել իր երազած հայրենիքը կերտելու հայ ժողովրդի կամքը: Մեր հարևանները, այո´, փակել են մեր տարածքային սահմանները, բայց չեն կարողացել սահմանափակել մեր մտքի ընթացքը: Բնական ռեսուրսները սպառվելու հատկություն ունեն, իսկ մարդկայինը՝ վերարտադրվելու:

Ուրախ եմ, որ իմ երկրի երիտասարդներն ակտիվորեն ներգրավված են բարձր տեխնոլոգիաների վերջին նվաճումների և գիտական մշակումների մասին քննարկումներում և նպաստում են դրանց հետագա կատարելագործմանը: Մեր բարձրագույն ուսումնական հաստատություններում տարեկան պատրաստվում է տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտի 2000 մասնագետ:

Մարդկային ներուժի շնորհիվ է, որ այսօր փոքր Հայաստանը դիրքավորվել է աշխարհի տեղեկատվական տեխնոլոգիաների քարտեզի վրա: Այսօր հայ մասնագետների կողմից մշակված լուծումները լայնորեն օգտագործվում են աշխարհի տարբեր երկրներում:

Այս ոլորտում Հայաստանն ունի մի շարք մրցակցային առավելություններ: Մենք քաջ գիտակցում ենք, որ առկա հաջողությունների երկարակեցության գրավականը ամուր կրթական հիմքի ապահովումն է: Միջազգային առաջադեմ նվաճումներին հաղորդակից աշակերտի, ուսանողի, հետազոտողի ձևավորումը դարձել է մեր կրթական համակարգի հիմնական նպատակը:

Հպարտությամբ պետք է նշեմ, որ մեր դպրոցականները վերջին տարիներին միջազգային առարկայական օլիմպիադաներում փայլուն արդյունքներ են արձանագրում: Անցած տարի Հայաստանի աշակերտները մաթեմատիկայի, ֆիզիկայի, աստղագիտության ու կենսաբանության միջազգային օլիմպիադաներից վերադարձել են 20 մեդալով՝ 5 արծաթե և 15 բրոնզե:

3 միլիոնանոց Հայաստանի համար սա չափազանց բարձր ցուցանիշ է, և որպեսզի կարողանանք համեմատել, ասեմ, որ մեր հարևանները՝ Ադրբեջանը շահել է 4, իսկ Վրաստանը՝ 8 մեդալ:

Նման արդյունքներ ենք ունեցել և նախորդող տարիներին՝ 2014 թվականին Հայաստանի աշակերտները ստացել են 19, 2013 թվականին՝ 15, 2012 թվականին՝ 16 մեդալ: Ես իսկապես շատ եմ հպարտանում մեր աշակերտներով և հուսով եմ, որ նրանք գիտելիքով առանձնանալու այս գեղեցիկ տեմպը շարունակելու են պահպանել:

Քեմբրիջի համալսարանի և Լոնդոնի համալսարանական քոլեջի կրթության ինստիտուտի հետ իրականացվում է Կրթության գերազանցության ազգային ծրագիրը, որի նպատակն է բոլոր հայ դպրոցականներին հասանելի դարձնել առաջատար կրթությունը: Ծրագրի շրջանակում վերապատրաստվելու և պատրաստվելու են հազարավոր ուսուցիչներ: Ծրագիրն իրականացվելու է «Արարատյան բակալավրիատ» նոր կրթական հարթակով: Դա միջազգային չափանիշներ պարունակող հայալեզու համակարգ է, որը լավագույնս արտացոլում է համաշխարհային կրթության ձեռքբերումները և հայ դպրության հարուստ ավանդույթները' հիմնված մեր ազգային արժեքների վրա: Այս տարի առաջին անգամ հայ շրջանավարտները հայերենով կհանձնեն «Արարատյան բակալավրիատ»-ի միջազգային քննությունները Հայաստանում:

Մրցունակ նոր սերունդ պատրաստելուն օժանդակելու նպատակով մենք ստեղծել ենք ոչ պետական «Լույս» հիմնադրամը, որը կրթաթոշակներ է տրամադրում աշխարհի առաջատար բուհեր ընդունված հայ երիտասարդներին: Անշուշտ, առկա էր մտավախություն, որ կարող ենք կորցնել մեր մարդկային ռեսուրսը, սակայն ինչպես մի առիթով ինձ ասել է Սինգապուրի երջանկահիշատակ վարչապետ Լի Քուան Յուն՝ նույնիսկ եթե մեր հայրենակիցները սովորելուց հետո չվերադառնան հայրենիք, միևնույն է, նրանք մեր հարստությունն են դրսում, նրանց շնորհիվ աշխարհը ճանաչում է մեզ, նրանք տարբեր ձևերով աջակցում են ինչպես հյուրընկալ պետության, այնպես էլ սեփական հայրենիքի զարգացմանը:

Սա առավել քան ճշմարիտ է Հայաստանի դեպքում: Մեր հայրենակիցների ձեռքբերումները հայրենիքից դուրս նաև մեր ձեռքբերումներն են, իսկ նրանց հեղինակությունը՝ Հայաստանի միջազգային վարկանիշի բարձրացման կարևոր գործոն:

Միևնույն ժամանակ հետագա կյանքը ցույց տվեց, որ «Լույսի» շրջանավարտների բացարձակ մեծամասնությունն ուսումն ավարտելով հայրենիք է վերադառնում և ներգրավվում Հայաստանի զարգացման գործում: Սա արդեն իրականությունն է:

Այսօր այստեղ ներկա են այս պահին ԱՄՆ-ի առաջնակարգ բուհերում սովորող մեր երիտասարդները: Ուրախ եմ բոլորիդ տեսնելու լավ տրամադրությամբ և նպատակադրված հայացքներով: Բոլորիդ հաջողություն եմ մաղթում այն կարևոր գործում, որը այսօր դուք եք անում: Ընդհանրապես, «Լույս» հիմնադրամը ստեղծելու, աշխարհի առաջնակարգ բուհեր ընդունված մեր երիտասարդների ուսումը ֆինանսավորելու գաղափարը մշակելիս մենք մեկ նպատակ էինք հետապնդում՝ տուն բերել այն ամբողջ առաջավորն ու նորը, որ անընդհատ ստեղծվում է աշխարհում, որ ուսումնասիրվում ու մշակվում է աշխարհի առաջատար գիտական կենտրոններում: Տուն ասելով ես նկատի ունեմ նաև ձեզնից յուրա-քանչյուրին, հայություն ու Հայաստան կոչվող մեր մեծ ընտանիքին: Իմ կարծիքով աշխարհի առաջատար բուհերում լավագույն կրթություն ստացած՝ «Լույսի» յուրաքանչյուր շրջանավարտ իր կյանքում պարտավոր է երեք բան անել՝ բնակարան ունենալ Հայաստանում, աշխատել կամ ներգրավված լինել իր մասնագիտությամբ որևէ հայաստանյան նախաձեռնության մեջ և ամբողջ կյանքում լինել Հայաստանի ու հայոց լեզվի խորհրդանշական դեսպան ամեն տեղ:

Իմիջիայլոց, մենք Հայաստանում արդեն տևական ժամանակ իրականացնում ենք «Երիտասարդ ընտանիքին' մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագիրը, որի միջոցով շուկայականից էապես ցածր գնով և մատչելի հիփոթեքային վարկերի տրամադրման միջոցով երիտասարդ ընտանիքներին ժամանակակից բոլոր պահանջներին համապատասխան բնակարան ձեռքբերելու հնարավորություն ենք տալիս: Հիշեք խնդրեմ, որ այդ ծրագրի պատասխանատուները միշտ ձեզ են սպասում և ուսումն ավարտելուց հետո առաջինը հենց այդ գրասենյակ պետք է այցելեք Երևանում:

Սիրելի՛ բարեկամներ,

Այսօր մենք աշխատում ենք նաև համալսարան-գիտություն-աշխատաշուկա սահուն փոխլրացնող մեխանիզմների ամրապնդման ուղղությամբ: Ես շնորհակալ եմ ամերիկահայ գիտնականների տպավորիչ բանակի այն տասնյակ ներկայացուցիչներին, ովքեր արձագանքելով իմ հրավերին, ողջ երկրից հավաքվեցին այս դահլիճում: Վստահ եմ, որ դուք չեք զղջում և ինձ պես ոգևորվում եք «Լույսի» ներկայիս կրթաթոշակառուների ու շրջանավարտների հաջողություններով: Ես համոզված եմ, որ այս հանդիպումը երկարատև և գործնական կապերի ձևավորման մեկնարկ է: Ձեզնից շատերը սերտ փոխգործակցություն չունեն ավանդական հայկական կառույցների, կուսակցությունների, երբեմն անգամ' համայնքների հետ: Հուսով եմ, որ այս ձևաչափով շփումները կարող են պարբերական դառնալ և հիմք դնել ձեր ամենօրյա և փոխշահավետ համագործակցությանը' ամերիկահայ գիտ-նականների ոչ պաշտոնական յուրատեսակ ցանց ձևավորելով:

Այս հանդիպումը հատկանշական է նաև Հայաստանի և արտասահմանյան բուհերի միջև սերտ համագործակցություն ծավալելու առումով: Այսօր խոսելով ինստիտուտի նախագահի հետ, հրավիրեցի նրան Հայաստան, ինչին ի պատասխան նա ասաց, որ շատ երջանիկ կլինի, եթե ժամանակ գտնի ու գա Հայաստան: Կարծում եմ, նրա գալով էլ մեր կապերը այս առաջնակարգ հաստատության հետ կամրապնդվեն, ինչը մեզ համար չափազանց կարևոր է:

Մեր երազանքն է Հայաստանում խթանել տեխնոլոգիական բարձրագույն կրթությունը' համագործակցելով աշխարհի առաջատար բուհերի հետ: Եվ այստեղ, իհարկե, մենք ակնկալում ենք բոլոր նրանց աջակցությունը, ովքեր կարող են այս գործում օգտակար լինել:

2019 թվականին Հայաստանում նախատեսում ենք անցկացնել տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողով: Ուրախ կլինենք, եթե ձեր ինստիտուտի ներկայացուցիչները ևս մասնակցեն այդ խոշոր միջոցառմանը:

Ավարտելով խոսքս' ցանկանում եմ հատուկ նշել դոկտոր Նուբար Աֆեյանի անունը: Շնորհակալ եմ այսօրվա միջոցառումն ամբողջությամբ կազմակերպելու, այս քննարկումները շատ փայլուն և բարձր մակարդակով անցկացելու համար: Պարո՛ն Աֆեյան, ուզում եմ Ձեզ և Ձեր տիկնոջը շնորհակալություն հայտնել երկար տարիներ Հայաստանին ցուցաբերած աջակցության համար: Եվ, իհարկե, հրապարակավ խնդրում եմ, որպեսզի մի շատ խելացի ընկերություն էլ Հայաստանում հիմնեք, և այն որպես օրինակ լինի այլոց համար: Գիտեք, հայերը միշտ հաջող օրինակներից են վարակվում:

Շատ շնորհակալ եմ այս ջերմ մթնոլորտի, ձեր խոսքերի և ձեր ոգևորության համար: Եվ ձեզ բոլորիդ մաղթում եմ մտքի նոր թռիչքներ, որովհետև մտքի թռիչքներով է, որ դուք ապահովում եք ձեր բաժինը մարդկության զարգացման գործում:

Շնորհակալություն:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Լույս չի լինի. հասցեներԿենդանակերպի 4 նշաններ կկարողանան բարելավել իրենց ֆինանսական վիճակը հունվարի կեսերիցՎրաստանն ու Ադրբեջանը «Մետաքսի ճանապարհ»-ի կառուցման հարցն են քննարկելԲաքուն շարունակում է հակահայկական ծրագրերը․ «Արևմտյան Ադրբեջան» համայնքը ժողով է արելԵղեգնաձորի տներից մեկում և ավտոտնակում հրդեհ է բռնկվել18-ամյա Ադելյա Պետրոսյանը երրորդ անգամ դարձավ Ռուսաստանի չեմպիոնԶելենսկին դեմ չէ Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ ձևաչափով հանդիպմանըԱրամ Ա. Վեհափառը 2026 թվականը կհայտարարի հոգեւոր կյանքի վերանորոգման տարիՔՊ վարչությունը հանդիպել է համամասնական ցուցակում ընդգրկվելու հայտ ներկայացրած կուսակցականներինՎաղը ձմեռային արևադարձի օրն էՆեթանյահուն ու Թրամփը կքննարկեն Իրանի վրա նոր հարձակումների հարցըԽնդրում ենք Վեհափառ Հայրապետին անհողդողդ և անսասան մնա․ Միքայել Սրբազանը նամակ է հղել հիվանդանոցիցԼոնդոնը Վրաստանին կոչ է արել խոչընդոտել «ստվերային նավատորմի» միջոցով ռուսական նավթի մատակարարմանըԻնչպիսի՞ն կլինի ձեզ համար Նոր տարին․ Ընտրեք զանգակՅուրաքանչյուրն ինքն է կայացնում իր որոշումները․ Մխիթարյանը՝ Ինձագիի մասինԱրցախյան միակ մարզական կազմակերպությունը մրցույթ անցկացրեց ու պարգևատրեց լավագույններինՄոլորված քաղաքացուն հայտնաբերեցինԱրցախի հարցը չի կարող փակ լինել, այն բնական հարց է, այն հայկական հարցի մի մաս է. Հրաչյա Արզումանյան (տեսանյութ)Reuters. ԱՄՆ-ը գործողություն է իրականացնում Վենեսուելայի ափերի մոտ նավը կալանավորելու համարՄեր ապրած վատ ու ձմեռ օրերում մեր կյանքը լուսավորող պահեր կան․ Արամ Ա Վեհափառի ուղերձըՍամվել դպիր Գրիգորյանը աղերսագիր է ուղղել Վեհափառին՝ խնդրելով կարգալույծ անել Վազգեն Միրզախանյանին«Մոլ»-ի երեսպաշտություն ՔՊ-ականների կողմից. «Փաստ»Թուրքիայում ևս մեկ անօդաչու թռչող սարք է ընկելՄարզահամերգային համալիրում հանդես կգա դաշնակահար Լանգ Լանգը․ ԿԳՄՍ նախարարՀամբարձումյանի դատավճռի դեմ ներկայացված բողոքը մակագրվել է դատավորների, որոնց մասին չկա ինֆորմացիաՀայկ Սարգսյանն ինձ երիտասարդ Հովիկ Աղազարյանին է հիշեցնում (տեսանյութ)Յոթ Վերքում աղոթք բարձրացվեց ազատազրկված հոգևորականների, ազգային բարերարի և գերիների համարՎանաձորում բախվել են «Nissan Teana»-ն և «ՎԱԶ 2121»-ըԶելենսկին խոստովանել է, որ Ուկրաինայում կարգավորման վերաբերյալ համաձայնություն չի լինիԼավրովը Կահիրեում հանդիպել է Ալժիրի արտգործնախարարի հետԲախվել են «Mercedes»-ը և «Lexus LX 570»-ը, այնուհետև վերջինը բախվել է ասֆալտապատման տեխնիկայինԱԳ նախարարի տեղակալը ՍԾՏՀ նիստին ընդգծել է «ԹՐԻՓՓ ուղու» իրագործման նշանակությունըՊարեկները պարզել են հսկայական եղևնիների տեղափոխման իսկությունըՌուսաստանն ու Իրանը քննարկում են Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի զարգացումըՁանձրալի երես առած երեխա․ Փիմբլեթը կրկին կոշտ է արտահայտվել Ծառուկյանի հասցեինՖրանսիան հրաժարվել է հյուրընկալել «Մանկական Եվրատեսիլ»-ը՝ ֆինանսական պատճառներովԱրագածոտնի թեմի եկեղեցիներում կիրակնօրյա պատարագներ կմատուցվեն․ ժամանակացույցՌուսաստանի զինված ուժերի կողմից մասնակցել է 220 Հնդկաստանի քաղաքացի․Դոնալդ Թրամփը անորոշության մեջ էԼոռիում բախվել են 2 «Opel Astra», որոնցից մեկն այնուհետև բախվել է երկաթե էլեկտրասյանը․ կան տուժածներԹուրք պաշտոնյաները Գյումրիում փակ հանդիպում են ունեցել ՀՀ ներկայացուցիչների հետ. մանրամասներ (տեսանյութ)ԱՄՆ-ն վերացնում է հակահետևակային ականների օգտագործման արգելքը. WPԱռաջին նավթամթերքի մուտքը դիվանագիտական քայլ է, բայց վստահության հիմք չի ստեղծում․ Մանասյան (տեսանյութ)Ադրբեջանի ու Չեռնոգորիայի ԱԳ նախարարները քննարկել են Երևան-Բաքու հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցերԱՄՆ-ն զգուշացրել է Սիրիայում զինյալներին հարվածելու ծրագրերի մասին. AxiosԱՄՆ միջուկային զենքը Ճապոնիայում․ գաղտնի քննարկումներ, բաց սպառնալիքներ (տեսանյութ)Եգիպտոսի նախագահը պատրաստակամություն է հայտնել աջակցել ուկրաինական ճգնաժամի լուծման ջանքերինԹրամփը կատակով ինքն իրեն գանձարանից պարգևատրել է 1 միլիարդ դոլարովԴեսպան Մկրտչյանը ներկայացրել է ընթացիկ տարում Հայաստանի արտաքին քաղաքական ձեռքբերումներըԱմենալուրջ և վտանգավոր հետևանքը վերաբերում է հենց ԱԱԾ-ին՝ որպես պետական ինստիտուտի․ ՍուրենյանցԶելենսկին հայտարարել է` անհրաժեշտ է պատժել Ռուսաստանին
Ամենադիտված