ԱՄՆ-ն վերացնում է հակահետևակային ականների օգտագործման արգելքը. WP
ԱՄՆ
Միացյալ Նահանգները վերացնում է հակահետևակային ականների օգտագործման արգելքը, որը սահմանել էր նախկին նախագահ Ջո Բայդենը։ Այս մասին հաղորդում է The Washington Post-ը՝ հղում անելով պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթի կողմից ստորագրված փաստաթղթին։
«Թրամփի վարչակազմը չեղարկել է Բայդենի դարաշրջանի քաղաքականությունը, որն արգելում էր հակահետևակային ականների օգտագործումը` բացառությամբ Կորեական թերակղզու», - ասվում է հայտարարության մեջ։
Հեգսեթի կողմից ստորագրված հուշագրում նշվում է, որ այս որոշումը ԱՄՆ զինված ուժերին կտա «ուժի բազմապատկիչ» հակառակորդների դեմ «երկրի պատմության մեջ ամենավտանգավոր անվտանգության իրավիճակներից մեկում»։
Հուշագրում պաշտպանության նախարարը կոչ է արել 90 օրվա ընթացքում մշակել այս հարցի վերաբերյալ նոր քաղաքականություն։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)