Եվրախորհրդարանի ղեկավարի կարծիքով՝ Թրամփը խնդիր է ամբողջ աշխարհի համար
Աշխարհ
Եվրախորհրդարանի (ԵԽ) նախագահ Մարտին Շուլցն անհանգստություն է հայտնել այն բանի կապակցությամբ, որ Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփն իրոք կարող է Սպիտակ տան ղեկավարը դառնալ:
«Այդ դեպքում այն տեղում, որտեղ մեծագույն պատասխանատվություն է պահանջվում, կհայտնվի, հավանաբար, անպատասխանատու մարդ»,- հայտարարել է ԵԽ-ի ղեկավարը սեպտեմբերի 15-ին «Շպիգել-օնլայն» հրատարակությունում հրապարակված հարցազրույցում: «Թրամփը հիմնախնդիր է ոչ միայն Եվրամիության, այլեւ ամբողջ ախարհի համար»,- ասել է Շուլցը:
Եվրախորհրդարանի նախագահը նաեւ ընդգծել է, որ Եվրոպան «պատմական պահ» է ապրում: «Ավելի ու ավելի մեծ թվով մարդիկ են սխալ համարում այն, ինչը վերջին տասնամյակների ընթացքում ձեռք է բերվել Եվրոպայում»,- հավելել է նա, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ