Չինաստանում ավիաշոուի ժամանակ ինքնաթիռի կործանման զոհ է դարձել չորս մարդ
Աշխարհ
Չինաստանի հյուսիսում ավիաշոուի ժամանակ ոչ մեծ ինքնաթիռի կործանման զոհ է դարձել չորս մարդ: Այդ մասին հայտնել են չինական ԶԼՄ-ները:
Արտակարգ պատահարը ցերեկը տեղի է ունեցել Հեբեյի նահանգի Շիցզյաչժուան քաղաքում: Չինաստանի պետական ռադիոյի տվյալների համաձայն՝ միջադեպը տեղի է ունեցել ելույթի ավարտվելուց հետո: Թռիչքից երեք րոպե անց ինքնաթիռն ընկել է թռիչքավայրէջքային գոտուց ոչ հեռու գտնվող եգիպտացորենի դաշտում:
Օդանավում եղած չորս անձինք, այդ թվում եւ ինքնաթիռի օդաչուն, զոհվել են:
Գետնի վրա ոչ ոք չի տուժել: Արտակարգ պատահարի պատճառները պարզվում են, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ