ԱՊՀ-ի ԱԳ նախարարների խորհրդի հաջորդ նիստը կկայանա ապրիլի 7-ին Տաշքենդում
Աշխարհ
ԱՊՀ-ի երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի նոր նիստը կկայանա 2017 թվականի ապրիլի 7-ին Տաշքենդում: Այդ մասին հայտնել է ԱՊՀ-ի գործադիր կոմիտեի նախագահ Սերգեյ Լեբեդեւը՝ սեպտեմբերի 16-ին Բիշքեկում ելույթ ունենալով ԱԳ նախարարների խորհրդի ընդլայնված կազմով նիստում:
«Որոշում է ընդունվել արտաքին գործերի նախարարների խորհրդի հերթական նիստն անցկացնել 2017 թվականի ապրիլի 7-ին Տաշքենդում»,- ասել է նա:
ԱՊՀ-ի ԱԳ նախարարների խորհրդի նիստը, որը նախորդում է Համագործակցության պետությունների ղեկավարների խորհրդի նիստին, սեպտեմբերի 16-ին ընթանում է Բիշքեկում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ