Ուզբեկստանի ղեկավարի պաշտոնակատար Միրզիյոեւն առաջադրվել է նախագահի թեկնածու
Աշխարհ
Ուզբեկստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը երկրի նախագահի պաշտոնակատար, վարչապետ Շավկաթ Միրզիյոեւին առաջադրել է պետության ղեկավարի պաշտոնի թեկնածու: Այդ մասին ասված է Facebook սոցիալական ցանցում հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտ ոնական էջում, որը նվիրված է առաջիկա ընտրություններին:
«Ուզբեկստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության քաղխորհրդի նիստում առաջադրվում է Շավկաթ Միրզիյոեւի թեկնածությունը»,-ասված է հաղորդագրության մեջ:
Ուզբեկստանում վաղաժամկետ ընտրություններ են անցկացվում հանրապետության առաջին նախագահ Իսլամ Քարիմովի մահվան կապակցությամբ: Նախագահական ընտրությունները նշանակված են դեկտեմբերի 4-ին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ