Գրեթե բոլոր ֆրանսիացիները զգացել են երկրում ահաբեկչության սպառնալիքի բարձր մակարդակը
Աշխարհ
Ֆրանսիացիների ճնշող մեծամասնությունը (97 տոկոսը) երկրում ահաբեկչական սպառնալիքի մակարդակը համարում է «բարձր» եւ «շատ բարձր»: Այդ մասին վկայում են սեպտեմբերի 16-ին հրապարակված հարցման արդյունքները, որն անցկացրել է Ֆրանսիայի Հասարակական կարծիքի ինստիտուտը:
Այսպես, հարցվածների 55 տոկոսը Ֆրանսիայում ահաբեկչական գործողության կատարման սպառնալիքի մակարդակը գնահատում է՝ «շատ բարձր», եւս 42 տոկոսն այն համարում է «բարձր»:
Այսպիսով, ահաբեկչական սպառնալիքը բարձր գնահատողների ընդհանուր թիվը սեպտեմբերի սկզբից ավելացել է 2 տոկոսով:
Հարցումը կատարվել է սեպտեմբերի 12-14-ին: Դրան մասնակցել է 1011 մարդ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ