Պուտինը Մոսկվայում ընդունելու է Գերմանիայի փոխկանցլեր Գաբրիելին
Աշխարհ
ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը պլանավորում է ընդունել այցով Մոսկվա ժամանող Գերմանիայի փոխկանցլեր եւ Էկոնոմիկայի ու էներգետիկայի նախարար Զիգմար Գաբրիելին: Այդ մասին հայտնել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Այո, այդպիսի հանդիպում պատրաստվում է»,-սեպտեմբերի 16-ին հայտարարել է Պեսկովը՝ պատասխանելով «Ինտերֆաքս»-ի հարցին:
Գաբրիելը պլանավորում է սեպտեմբերի 21-22-ը այց կատարել Մոսկվա: Ինչպես հաղորդվել է, պլանավորված են Գաբրիելի հանդիպումները եւ բանակցությունները Ռուսաստանի կառավարության մի շարք անդամների հետ: Օրակարգում ռուս-գերմանական տնտեսական հարաբերություններն են, ինչպես նաեւ Եվրամիության հետ հարաբերությունները:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ