Թերեզա Մեյը վստահ է, որ Լոնդոնը կհասնի ԵՄ-ից դուրս գալու արդարացի պայմանների
Աշխարհ
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը վստահ է, որ Լոնդոնը Բրյուսելից կհասնի ԵՄ-ից դուրս գալու այնպիսի պայմանների, որոնք արդարացի կլինեն Միացյալ Թագավորության համար: Ինչպես տեղեկացնում է Daily Telegraph թերթը, այդ մասին Մեծ Բրիտանիայի նախարարների կաբինետի ղեկավարը հայտարարել է Նյու Յորքում՝ հանդես գալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակներում:
«27 երկրների դաշինքը գործարք կկնքի մեզ հետ: Մենք նրանց հետ բանակցություններ կվարենք, եւ հավակնոտ կլինենք այն բանում, ինչին մենք ցանկանում ենք հասնել Մեծ Բրիտանիայի համար»,-ասել է Մեյը: Վարչապետը վստահություն է հայտնել, որ այդ գործարքն «արդարացի կլինի Մեծ Բրիտանիւայի համար»:
«Բայց ես նաեւ կարծում եմ, որ Միացյալ Թագավորության համար ավելի լավ համաձայնագիրը կարող է լավ համաձայնագիր լինել նաեւ ԵՄ-ի մյուս անդամ երկրների համար, որովհետեւ ես հավատում եմ լավ առեւտրական հարաբերություններին, եւ ցանկանում եմ, որ Մեծ Բրիտանիան լինի ազատ առեւտրի գլոբալ առաջնորդը»,-ընդգծել է Մեյը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ