Ֆրանսիան 2020 թվականից կարգելի պլաստիկե ամանեղենը
Աշխարհ
Ֆրանսիայի իշխանություններն ընդունել են օրենք, որը 2020 թվականից արգելում է պլաստիկե մեկանգամյա ամանեղենի վաճառքը:
Մինչ այդ ժամանակը արտադրողները պետք է օգտահանեն բոլոր գոյություն ունեցող պլաստիկե արտադրանքը, իսկ հետագայում կկարողանան նման արտադրանք թողարկել սոսկ կենսատարրալուծվող նյութերից:
Ինչպես գրել է Associated Press-ը՝ սույն օրենքն ընդունվել է բնապահպանության նկատառումներով, ինչպես նաեւ պլաստիկե թափոնների վերամշակման համար էլեկտրաէներգիայի ծախսերի կրճատման նպատակով:
Բացի դրանից, 2017 թվականից Ֆրանսիայում խանութները գնորդներին կտան միայն թղթե տոպրակներ եւ գործվածքից պայուսակներ:
Օրենքը քննադատել է Ֆրանսիայի բնապահպանության նախարար Սեգոլեն Ռուայալը՝ նշելով, որ այդ նախաձեռնությունը հարված կհասցնի առաջին հերթին սակավ ապահովված ընտանիքներին, որոնք հաճախ են օգտվում մեկանգամյա ամանեղենից:
Ինչպես նշել է Pourquoi Docteur հրատարակությունը, տարեկան Ֆրանսիայում դեն են նետում 4,73 միլիարդ պլաստիկե բաժակներ, ընդ որում, վերամշակման է ենթարկվում այդ թվի սոսկ մեկ տոկոսը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ