Սիրիայում 21 մարդ է զոհվել հումանիտար ավտոշարասյան գնդակոծման հետեւանքով
Աշխարհ
20 քաղաքացիական անձինք եւ Սիրիայի արաբական Կարմիր Մահիկի մեկ աշխատակից են սեպտեմբերի 19-ին զոհվել Հալեպի նահանգում հումանիտար օգնություն փոխադրող ավտոշարասյան գնդակոծման հետեւանքով:
«Մենք ցնցված ենք նման քանակությամբ մարդկանց զոհվելու փաստից, ներառյալ մեր գործընկերոջ՝ ստորաբաժանումներից մեկի ղեկավար Օմար Բարաքաթի»,-ասված է Սիրիայի Կարմիր Մահիկի, Միջազգային Կարմիր Խաչի կոմիտեի եւ Կարմիր Խաչի ու Կարմիր Մահիկի հանրակցությունների միջազգային ֆեդերացիայի համատեղ հայտարարության մեջ, որը հրապարակվել է սեպտեմբերի 20-ին:
Ինչպես հաղորդվել է, նախօրյակին հումանիտար ավտոշարասյունը գնդակոծության է ենթարկվել Հալեպի նահանգում, ինչի հետեւանքով 31 բեռնատարներից 18-ը ոչնչացվել է:
«Երեկվա հարձակման մասին մեր իմացածից մենք կարող ենք այն եզրակացությունն անել, որ տեղի է ունեցել միջազգային հումանիտար իրավունքի աղաղակող խախտում, ինչը բացարձակապես անընդունելի է»,-նշվում է համատեղ հայտարարության մեջ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ