Լավրովը եւ Քերին հանդիպում են անցկացնում Նյու Յորքում
Աշխարհ
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը եւ ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին Նյու Յորքում երկկողմ հանդիպում են անցկացնում Սիրիայի աջակցման միջազգային խմբի նիստից առաջ:
Բանակցությունները մամուլի համար փակ դռների հետեւում ընթանում է Lotte New York Palace հյուրանոցում:
Ամերիկյան կողմը նշում է, որ Լավրովը եւ Քերին ուշադրությունը կկենտրոնացնեն Սիրիայում հրադադարի պահպանման հարցի, ինչպես նաեւ Սիրիայի Հալեպի նահանգում հումանիտար ավտոշարասյան գնդակոծման վրա:
ԱՄՆ-ի պատվիրակության ներկայացուցիչն արձանագրել է, որ Լավրովը եւ Քերին վերջին շաբաթվա ընթացքում սերտ կապ են պահպանել Սիրիայի վերաբերյալ համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո: «Այդ շփումները կշարունակվեն նաեւ հաջորդ օրերին»,-հավաստիացրել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ