Օլանդը պատրաստ է հյուրընկալել ԼՂ հակամարտության կարգավորման հաջորդ հանդիպումը
Աշխարհ
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը պատրաստակամություն է հայտնել Փարիզում հյուրընկալել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված բարձր մակարդակի հանդիպումը: Այդ մասին Օլանդը նշել է Հայաստանի անկախության 25-ամայկի առթիվ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված շնորհավորական ուղերձում:
«Թույլ տվեք վերահաստատել Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցված, արդար և կայուն կարգավորմանն ուղղված իմ հանձնառությունը: Ինչպես առիթ ունեցա Ձեզ ասելու հուլիսի 9-ին Վարշավայում մեր հանդիպման ժամանակ՝ պատրաստակամ եմ Փարիզում հյուրընկալել հանդիպում՝ ընթացքի մեջ գտնվող գործընթացն ի մի բերելու և չափազանց երկարատև այս հակամարտության առաջխաղացման միջոցառումները քննարկելու համար»,- ասված է Ֆրանսիայի նախագահի շնորհավորական ուղերձում:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ