Շվեյցարիայի բնակիչները հատուկ ծառայություններին թույլատրեցին լրտեսել իրենց
Աշխարհ
Շվեյցարիայի բնակիչները սեպտեմբերի 25-ին կայացած հանրաքվեի ընթացքում պաշտպանել են հետախուզության ծառայության լիազորությունների ընդլայնման նախաձեռնությունը: Տեղեկացնում է BBC News-ին, նախնական տվյալներով՝ հաջակցություն նորույթի հանդես է եկել քվեարկածների 65,5 տ ոկոսը:
Այդ նախաձեռնության հակառակորդներին, որոնք զգուշանում են քաղաքացիական ազատությունների խախտումից, չի հաջողվել մեծամասնության աջակցությունն ստանալ 26 կանտոններից կամ կիսականտոններից որեւԷ մեկում: Ժողովրդի դատին ներկայացված օրենքի համաձայն՝ իշխանությունները իրավունք կունենան գաղտնալսել հեռախոսազրույցները, հետեւել Էլեկտրոնային փոստին, հսկողություն իրականացնել մասնավոր տարածքում:
Այս ամենը, նախաձեռնության կողմնակիցների կարծիքով, թույլ կտա մեծացնել անվտանգությունը ահաբեկչական սպառնալիքի պայմաններում:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ