19 մարդ է սպանվել Չինաստանի գյուղերից մեկում
Աշխարհ
Չինաստանի Եմա գյուղում, որը գտնվում է Հուեյցզեի գավառում (Ցյույցզինի քաղաքային օկրուգ, Յունանի նահանգ), զանգվածային սպանության զոհերի թիվը հասել է 19-ի: Ինչպես հայտնել է Sina լրատվական պորտալը, ոստիկանությունն արդեն ձերբակալել է կասկածյալին:
Ենթադրյալ մարդասպանը եղել է նույն բնակավայրի բնակիչ: 1989 թվականին ծնված տղամարդը ձերբակալվել է Կունմին քաղաքում (Յունանի նահանգի վարչական կենտրոն), որը գտնվում է կատարված հանցագործության վայրից 200 կիլոմետր հեռավորության վրա:
Սպանության դրդապատճառները պարզվում են: Ոստիկանության ներկայացուցիչն արդեն հերքել է այն տեղեկատվությունը, թե այն ահաբեկչության ակտ է եղել: Ինչպես նշել է Sina-ն, 19 մարդկանց մարմինները Եմա գյուղի վեց տներում հայտնաբերել են սեպտեմբերի 29-ի առավոտյան: Իշխանությունները չեն հայտնում հանցագործության հանգամանքները, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ