Այսօր տարեց մարդկանց միջազգային օրն է
Աշխարհ
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան 1990 թվականի դեկտեմբերի 14-ին 45/106 բանաձևով որոշել է հոկտեմբերի 1-ը համարել Տարեց մարդկանց միջազգային օր (International Day of Older Persons): Այս մասին հայտնում է calend.ru-ն:
Սկզբում օրը սկսել են նշել Եվրոպայում, ապա ԱՄՆ-ում, իսկ 1990-ականների վերջից արդեն ողջ աշխարհում:
Հոկտեմբերի 1-ին բազմաթիվ երկրներում տեղի են ունենում տարբեր փառատոներ, համաժողովներ և կոնգրեսներ: Այդ օրը հասարակական կազմակերպությունները և հիմնադրամները կազմակերպում են տարբեր բարեգործական ակցիաներ: Ամեն տարի Տարեց մարդկանց միջազգային օրը նվիրվում է որոշակի թեմայի:
Ճապոնիայում սեպտեմբերի երրորդ երկուշաբթի օրը նշում են Տարեց մարդկանց մեծարման միջազգային օրը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ