Փարիզում զինված անձինք հարձակվել են Քիմ Քարդաշյանի վրա. նա խորապես ցնցված է
Աշխարհ
Հոլիվուդյան հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը Փարիզի հյուրանոցի իր համարում հարձակման է ենթարկվել: Ինչպես հաղորդում է բրիտանական BBC-ն, հարձակվողները հոլիվուդյան աստղից գողացել են մի քանի միլիոն դոլար արժողությամբ զարդեր:
«Երկու զինված դիմակավոր անձինք, ովքեր ոստիկանական համազգեստ են հագել, Քիմ Քարդաշյանին հրազենով սպառնացել են նրա հյուրանոցային համարում: Նա խորապես ցնցված է, սակայն ֆիզիկապես անվնաս»,- հայտնել է Քարդաշյանի ներկայացուցիչը:
Քարդաշյանի ամուսինը` Քանյե Ուեսթը, ընդհատել է Նյու Յորքում տեղի ունեցող Meadows փառատոնը' լսելով նորության մասին: Նա հանդիսատեսին է դիմել` ասելով, որ «ընտանեկան հրատապ հարց կա»:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ