Հնդիկ սահմանապահները Պակիստանից թռած աղավնու են բռնել՝ Մոդիին հղված ուղերձով
Աշխարհ
Հնդիկ սահմանապահները Փենջաբի նահանգում Պակիստանից թռած աղավնու են բռնել՝ այդ երկրի վարչապետ Նարենդրա Մոդիին հղված ռազմաշունչ ուղերձով: Այդ մասին հայտնել է Times of India հրատարակությունը:
Աղավնուն բռնել են նահանգի հյուսիսում գտնվող Պատհանկոտ շրջանում: Ինչպես հայտնել են ոստիկանությունում, աղավնին այս ուղերձն էր բերել. «Թանկագին Մոդի, մի կարծիր, որ մենք նույն մարդիկ ենք, ինչ 1971 թվականի հնդկա-պակիստանյան պատերազմի ժամանակ: Այժմ յուրաքանչյուր երեխա պատրաստ է կռվել Հնդկաստանի դեմ»:
Ինչպես նշում է հրատարակությունը, սա նման առաջին ուղերձը չէ Պակիստանից: Հոկտեմբերի 1-ին տարածաշրջանում երկու օդապարիկ Էին գտել՝ դրանց ամրացված համանման տեքստերով:
Երկու երկրների հարաբերությունները լարվել են լույս սեպտեմբերի 29-ի գիշերը Քաշմիրի հսկիչ գծում տեղի ունեցած միջադեպից հետո, երբ Հնդկաստանը հայտնեց, որ «հակաահաբեկչական գործողություն» է անցկացրել՝ ահաբեկիչների բազաներին «ուղղորդված հարվածներ» հասցնելով Պակիստանի կողմից վերահսկվող տարածքում: Պակիստանը հայտարարել է, որ տեղի է ունեցել սովորական փոխհրաձգություն, եւ որ զոհվել են պակիստանցի երկու զինծառայողներ: Միջադեպը տեղի է ունեցել այն բանից մեկուկես շաբաթ անց, երբ զինյալները Քաշմիրում հարձակվել էին հնդկական զորամասի վրա ու սպանել 19 զինվորների, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ