ԱՄՆ-ը դադարեցնում է ՌԴ-ի հետ Սիրիայի հարցով ինֆորմացիայի փոխանակումը
Աշխարհ
ԱՄՆ-ը դադարեցնում է ՌԴ-ի հետ երկկողմ «տեղեկատվական խողովակների» օգտագործումը, այլ կերպ՝ ինֆորմացիայի փոխանակման պայմանավորվածությունն՝ ուղղված Սիրիայում հրադադարի ռեժիմի պահպանմանը:
Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Ջոն Կիրբին, հաղորդում է ՏԱՍՍ-ը: Միաժամանակ, Սպիտակ տունը հիասթափություն է հայտնել՝ կապված Ռուսաստանի՝ զինագործական պլուտոնիումի օգտահանման եւ այդ բնագավառում համագործակցության մասին ԱՄՆ-ի հետ կնքված միջկառավարական համաձայնագիրը չեղյալ հայտարարելու որոշման հետ:
«Այդ որոշումը մեզ հիասթափեցնում է»,-ասել է Սպիտակ տան խոսնակ Ջոշուա Էռնեստը:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ