«Կողմերի համբերությունը սպառվեց». Վաշինգտոնը Մոսկվայի հետ դադարեցրել է շփումները Սիրիայի շուրջ
Աշխարհ
ԱՄՆ-ը դադարեցրել է Ռուսաստանի հետ երկկողմ կապուղիների օգտագործումը, որոնք ստեղծվել էին Սիրիայում հրադադարին աջակցելու համար: Այդ մասին հայտնել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Ջոն Քիրբին:
«Միացյալ Նահանգները դադարեցնում է իր մասնակցությունը Ռուսաստանի հետ երկկողմ կապուղիներին, որոնք հաստատվել էին Սիրիայում մարտական գործողությունների դադարեցման ռեժիմին աջակցելու նպատակով»,- ասել է նա: Վաշինգտոնը Մոսկվային մեղադրում է իր պարտավորությունները չկատարելու մեջ:
Բացի այդ, ԱՄՆ-ը հետ է կանչում իր անձնակազմը, որը պետք է մասնակցեր Համատեղ գործադիր կենտրոնի ստեղծմանը: Ամերիկացի զինվորականները կշարունակեն օգտվել Ռուսաստանի պաշտպանության նախարարության հետ շփման կապուղիներից, որպեսզի կոնֆլիկտային իրավիճակներ թույլ չտան Սիրիայում:
Սպիտակ տունն այն կարծիքին է, որ Սիրիայի շուրջ Ռուսաստանի հետ երկխոսությունում կողմերի «համբերությունն սպառվել է»: ԱՄՆ-ի նախագահի մամուլի քարտուղար Ջոշուա Էռնեստն այդ մասին հայտարարել է լրագրողների համար անցկացված բրիֆինգի ժամանակ:
«Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանն այլեւս քննարկելու բան չունեն Սիրիային վերաբերող համաձայնագրի տեսակետից»,- ասել է Էռնեստը:- Դա ողբերգական է Սիրիայի ժողովրդի համար»:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ