Մեծ Բրիտանիան ձգտում է սերտ կապեր պահպանել Եվրամիության հետ. Թերեզա Մեյ
Աշխարհ
Մեծ Բրիտանիան ձգտում է Բրյուսելի հետ իր բանակցություններում հասնել այնպիսի համաձայնագրի, որը սերտ կապեր կպահպաներ ԵՄ-ի հետ: Այդ մասին Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հոկտեմբերի 5-ին հայտարարել է պահպանողականների ամենամյա համագումարում ունեցած իր եզրափակիչ ելույթում, որն աշխատանքն է ավարտել Բիրմինգհեմում:
«Ես կցանկանայի, որ ԵՄ-ի հետ համաձայնագիրն արտացոլեր դաշինքի հետ մեր սերտ կապերը, ահաբեկչության դեմ պայքարի հարցերում մեր համագործակցությունը եւ ազատ առեւտրին մեր աջակցությունը»,-հայտնել է թորիների կառավարող կաբինետի ղեկավարը:
Դրա հետ մեկտեղ Մեյը նշել է, որ դեռեւս վաղ է խոսել, թե հատկապես ինչ համաձայնություն ձեռք կբերվի ԵՄ-ի ղեկավարության հետ պաշտոնական Լոնդոնի բանակցություններում:
Վարչապետը նաեւ կրկնել է, որ բրիտանական կառավարությունը Լիսաբոնի պայմանագրի 50-րդ հոդվածը կգործարկի հաջորդ տարվա մարտից ոչ ուշ, հոդված, որը ԵՄ-ի կազմից անդամ երկրի դուրս գալու երկամյա ընթացակարգ է նախատեսում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ