Պետդեպը ողբերգություն է համարել միջուկային ոլորտում Ռուսաստանի հետ համագործակցության դադարեցումը
Աշխարհ
ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մարկ Թոները ողբերգություն է համարել միջուկային ոլորտում Ռուսաստանի հետ համագործակցության դադարեցումը, տեղեկացնում է՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին:
«Դա իսկական ողբերգություն Է, քանի որ մենք հաջող համագործակցություն ունեինք այդ ոլորտում, ինչը համապատասշխանում էր երկու երկրների շահերին»,-ասել է նա Պետդեպարտամենտում կայացած բրիֆինգի ժամանակ: Թոների խոսքով՝ ԱՄՆ-ը ափսոսում է Մոսկվայի որոշման համար:
Իր հերթին Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջոշ Էռնեստը հայտարարել է, որ ԱՄՆ-ի վարչակազմը հույս ունի Ռուսաստանի հետ շարունակել համագործակցությունը միջուկային անվտանգության ապահովման ոլորտում, չնայած երկկողմ հարաբերությունների բարդություններին:
Ռուսաստանի կառավարությունը հոկտեմբերի 5-ին կարգադրել է կասեցնել ԱՄՆ-ի հետ կնքված համաձայնագիրը: Այն ստորագրվել է 2013 թվականին Վիեննայում, դրա շրջանակներում ամերիկացի մասնագետների հետ հիմնարար եւ կիրառական համատեղ հետազոտություններ են պլանավորված ատոմային Էներգետիկայի բնագավառում:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ