Ադրբեջանում որդին սպանել է հորը
Աշխարհ
Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում որդին սպանել է հորը:
Այս մասին հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական կայքը:
Բաքվի Խազարի շրջանի ոստիկանության տարածած տեղեկության համաձայն՝ 17 ամյա Քենան Քասըմովը իր հորը՝ Քուլու Քասըմովին սպանել է դանակի բազում հարվածներ հասցնելու միջոցով:
Սպանության պատճառը դեռեւս հայտնի չէ, դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ հետաքննություն է ընթանում:
2016 թվականին Ադրբեջանում ինքնասպանությունները եւ հարազատների՝ միմյանց սպանության դեպքերը զգալիորեն շատացել են: Ըստ հոգեբանների՝ նմանատիպ դեպքերի մեծացած թվաքանակը Ադրբեջանում կապված է հասարակության մեջ ագրեսիայի աճով, ինչը խոսում է ընդհանուր առմամբ նրա դեգրադացիայի մասին:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ