Ադրբեջանում տարեկան գնաճը կազմել է 11 տոկոս
Աշխարհ
Ադրբեջանում 2016 թվականի հունվար- սեպտեմբեր ամիսներին սպառողական ապրանքների եւ ծառայությունների գները 2015 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 11,2, պարենային ապրանքների գները՝ 12,7, ոչ պարենային ապրանքներինը՝ 15,9, իսկ հանրային վճարովի ծառայությունների գները 5,2 տոկոսով:
Այս մասին հայտնում է ադրբեջանական faktxeber.com լրատվական կայքը:
Ադրբեջանի պետական վիճակագրության կոմիտեի տված տեղեկատվության համաձայն' 2016 թվականի սեպտեմբեր ամսին սպառողական ապրանքների եւ ծառայությունների գները օգոստոս ամսվա համեմատ աճել են 2,3, պարենային ապրանքներինը 4, ոչ պարենային ապրանքների գները 1,6, իսկ հանրային վճարովի ծառայությունները 0,6 տոկոսով:
Ադրբեջանի նախարարների խորհրդի կողմից ընդունված որոշումը որոշ պարենային ապրանքների ներմուծման մաքսավճարներն ավելացնելու վերաբերյալ ուժի մեջ կմտնի նոյեմբեր ամսին:
Չնայած այն բանին, որ նախարարների խորհրդի նոր որոշումը ուժի մեջ է մտնելու ընթացիկ տարվա նոյեմբեր ամսից, որոշումից անմիջապես հետո Ադրբեջանում սաստիկ թանկացումներ են սկսվել:
Ներմուծվող ապրանքների թանկացաման ֆոնին ապօրինաբար սկսել են բարձրանալ նաեւ տեղում արտադրվող ապրանքների գները, եւ այս գործնթացը անհրաժեշտ կերպով չի վերահսկվում պետության կողմից:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ