Իտալիայում ավելացել է արտագաղթող քաղաքացիների թվաքանակը
Աշխարհ
Ավելի ու ավելի մեծ թվով իտալացիներ են, հիմնականում երիտասարդներ, լավ կյանքի որոնումներում լքում Իտալիան. սա է Migrantes կաթոլիկական հիմնադրամի կողմից պատրաստված «Իտալացիներն աշխարհում» զեկույցի հիմնական եզրակացություններից մեկը:
Այս ուսումնասիրության տվյալների համաձայն, 2015 թվականին երկրից արտագաղթել է ավելի քան 107 հազար մարդ, ընդ որում՝ նրանց գրեթե 37 տոկոսը 18-ից մինչեւ 34 տարեկան երիտասարդներ են:
2016 թվականի հունվարի 1-ի դրությամբ արտասահմանում ապրում էին ավելի քան 4,8 մլն իտալացիներ, այսինքն՝ Իտալիայի բնակիչների ընդհանուր թվի գրեթե 8 տոկոսը: Վերջին տասը տարվա ընթացքում արտասահման մշտական բնակության համար մեկնած քաղաքացիների թիվն աճել է ավելի քան մեկուկես անգամ:
Առավել խոշոր իտալական համայնքներն առաջվա պես հաստատված են Արգենտինայում, Գերմանիայում եւ Շվեյցարիայում, սակայն վերջին տարիներին նկատելիորեն աճել է արտագաղթը նաեւ այլ երկրներ, մասնավորապես, Իսպանիա, Մեծ Բրիտանիա եւ Բրազիլիա: Դրա հետ մեկտեղ հայրենիքից հեռանալու որոշում կայացրած իտալացիների կեսից ավելին մնում է Եվրոպայում, որտեղ այժմ ավելի քան 2,5 մլն իտալացի է ապրում, հաղորդել ՌԻԱ Նովոստի գործակալությունը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում