Հայիթիում «Մեթյու» փոթորկի զոհերի թիվը հասել է 478-ի
Աշխարհ
Հայիթիում «Մեթյու» փոթորկի զոհերի թիվը հասել է 478-ի: Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ հղում անելով տեղի իշանություններին:
Ավելի վաղ հաղորդվել էր 339 զոհվածների մասին:
«Մեթյու» փոթորիկը ամենահզորն է դարձել Ատլանտիկայում 2007 թվականից ի վեր: Ներկայում փոթորիկը մոտենում է ԱՄՆ-ի հարավարեւելյան ափերին: Ֆլորիդայի նահանգում, ինչպես նաեւ Ջորջիայի, Հարավային եւ Հյուսիսային Կարոլինայի նահանգների առափնյա շրջաններում արտակարգ դրության ռեժիմ է հայտարարված, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում