Ստամբուլի ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել են քրդական խմբավորման անդամները
Աշխարհ
Քրդական ծայրահեղական «Քրդստանի ազատության բազեներ» (TAK) խմբավորումն իր վրա է վերցրել հոկտեմբերի 7–ին Ստամբուլի ոստիկանական բաժանմունքներից մեկի մոտ իրականացված ահաբեկչության պատասխանատվությունը: Այս մասին տեղեկացնում է Reuters-ը:
Խմբավորման անդամները հայտնել են, որ շարունակելու են հարձակումներ իրականացնել Թուրքիայի տարածքում:
Ստամբուլի Շիրինևլեր շրջանում հոկտեմբերի 6-ին ոստիկանության բաժանմունքի մոտ պայթուցիկով բեռնված մեքենա է պայթեցվել: Պայթյունի հետևանքով վիրավորվել էր 10 մարդ: Պայթյունը շատ ուժգին է եղել և լսվել է անգամ Աթաթուրքի օդանավակայանում: Պայթյունից հետո լսվել են կրակոցների ձայներ: Ստամբուլի նահանգապետ Վասիփ Շահինն ասել է, թե պայթյունն իրականացրել են մոտոցիկլետով:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ